ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար 

Կրթահամալիրում ուսումնական և հետազոտական աշխատանքների խթանման և բարելավման նպատակով անհրաժեշտ թվային միջոցներով առարկայական կաբինետ-լաբարատորիաներ են ստեղծվել:
Դասարան-լաբորատորիայի առարկայական ղեկավարի առջև խնդիր էր դրված ունենալ անհրաժեշտ բոլոր կրթական ռեսուրսները (դասագիրք, բառարան... քարտեզ, և թվային ռեսուրսներ): Նշենք, որ սա նորարարություն է մեր կրթահամալիրում, որտեղ լաբորատորիայի ղեկավարն ինքն է իր մասնագիտական «ընթերցարանը» ստեղծում, իսկ գրադարանն ավելի ու ավելի է ընդլայնում այն: Սա փոխում է գրադարանի կառուցվածքը. գրադարան-գրապահոց, գրադարան-ընթերցարան, ընթերցավար-դասավանդող փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպման ժամանակ ուսուցման արդյունքն ակնհայտ է: Կաբինետ-լաբորատորիայի դասավանդողի համագործակցությունը գրադարանի հետ շարունակական է: Գրադարանը տեղեկացնում կամ ուղարկում է հղումներ էլ.փոստով, նորույթներ գրականության ու նոր ռեսուրսների մասին:

Դասավանդողի հետ անընդհատ համագործակցելով` գրադարանը հարստացնում է լաբարատորիան՝ հաշվի առնելով դասավանդողի նախապես ներկայացրած ծրագիրը, ինչն էլ իր հերթին նպաստում է դասավանդողի աշխատանքի արդունավետության բարձրացմանը:

«Գրադարանը, գոնե իմ սերնդի համար, հստակ աշխատաձև ունի. գիրքը գրանցվում է ձեր անունով, նշվում, թե երբ ես վերադարձնելու, այն ժպիտով հանձնվում է քեզ որոշակի ժամանակով։
Գրականությունը դասարանում ավելի շատ է պետք գալիս և ավելի անկանխատեսելի ժամանակով։ Օրինակ՝ լեզվի այս կամ այն դրույթը պաշտոնական գրականությունից ճշտելու համար հարկավոր է անվանի լեզվաբանների աշխատությունները միշտ ձեռքի տակ ունենալ։ Այդպես անկանխատեսելի պահին կարող է զանազան բառարաններ, տարբեր թվերի ու մակարդակների դասագրքեր և այլ գրականության անհրաժեշտություն լինի։ Այս խնդրի լավագույն լուծումը գտնված է մեր կրթահամալիրում. գրադարանը մասնագիտական և որոշ ծրագրային գեղարվեստական գրքեր, նաև դասագրքերը բաժանել է համապատասխան կաբինետներին։ Գրքի համար պատասխանատուն, միևնույն է, դասավանդողն է։ Այս դեպքում, սակայն, ժամկետն ավելի երկար է՝ մինչև ուսումնական տարվա ավարտը, և գիրքը կարող ես օգտագործել հենց անհրաժեշտությունը ծագի։ Այդ պահը կարող ես և ծրագրած չլինել։
Ինձ անձամբ գրադարանի այս աշխատակարգն օգնում է առավելագույնս»
,- նշում է հայոց լեզվի և գրականության դասավանդող Ղազարյան Հասմիկը:

Գրադարանի խնդիրն է կաբինետ-լաբորատորիաներին ապահովել.

  • ուսումնական ռեսուրսներով (թվային և թղթային)
  • թվային միջոցներով
  • ուղղորդմամբ
  • տեղեկատվությամբ
  • հարմարավետ միջավայր հետազոտական աշխատանքների համար գրադարանի ընթերցասրահներում

Կաբինետային համակարգը գրադարանի գործունեությանը չի խանգարում. այն բավարարում է կոնկրետ ընթերցողի կոնկրետ պահանջը:
Գրադարանի նախապես մշակած մեթոդական ուղիները հեշտացնում և էլ ավելի արդյունավետ են դարձնում դասավանդողի գործը և դասի ճիշտ կազմակերպումը, մասնավորապես՝

  • պահանջվող նյութը փնտրելիս
  • ուսումնական փաթեթը համակարգչում տեղադրելիս
  • այն կիրառելիս
  • մեդիագրադարանի և լաբորատորիայում առկա տպագիր ուսումնական նյութերն անսպառ ու անխնա օգտագործելիս:

«Մեդիա գրադարանի առկայությունը կրթության կազմակերպման գործում լուծում է երկու կարևոր խնդիր: Նախ այն երեխային սովորեցնում է առավել արդյունավետ օգտագործել համացանցը` որպես կրթական միջավայր: Գրադարանի կայքում տեղադրված նյութերը անմիջականորեն առնչվում են սովորողի ամենօրյա կրթությանը: Այլևս անհրաժեշտ չէ համացանցում երկար որոնել քեզ անհրաժեշտ նյութերը: Դրանք կարելի է գտնել գրադարանի կայքում:
Երկրորդ` այսօրվա թվային աշխարհում մեդիա գրադարանը ուղղակի անհրաժեշտություն է աշխարհի հետ համաչափ քայլելու համար: Գաղտնիք չէ, որ զարգացած երկրներում արդեն վաղուց ներդրված է թվային գրադարանը` որպես հանրակրթության անբաժան մի մասնիկ: Այդ առումով, խիստ կարևորում եմ «Տ. Հայրապետյան» գրադարանի կայքը և դրանում առկա ու ամեն օր թարմացվող թվային գրադարանի առկայությւնը մեր Կրթահամալիրում:
Ուսուցման գործընթացի կազմակերպումը մասնագիտական կաբինետներում պահանջում է դինամիկ և ռացիոնալ լուծումներ: Մեդիագրադարանը, իր հարուստ բազայով, անմիջականորեն ներկա է յուրաքանչյուր դասարանում: Այն ապահովում է դասապրոցեսի դինամիկությունը, բարձրացնում երեխայի ընդհանուր ակտիվությունը, ապահովում է ուսուցման գործընթացը բազմաշերտությունը, և հնարավորություն է ստեղծում ցանկացած հարցի տալ ռացիոնալ լուծում»: 
Արտակ Զարգարյան

Կարծում եմ, գրադարանի առկայությունը կաբինետ–լաբորատորիայում ուսումնական միջավայրի կարևոր մասն է: Այն դեպի դասավանդողի անհատականությունը տանող ճանապարհն է և արտացոլում է դասարանի գրագիտության կարևորումը: Այսպիսով՝ 2012-2013 ուս.տարում գրադարանն իր առջև խնդիր է դրել զարգանալ և մասնագիտական գրականությամբ առավելագույնս ապահովել կաբինետ-լաբորատորիաների «ընթերցարանները», որն էլ իր հերթին կօգնի ավելի կիրթ ուսումնական միջավայր կառուցելուն:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ