ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Գրագետ մարդու կյանքում ընթերցանությունը զբաղեցրել է և կշարունակի զբաղեցնել կարևոր տեղ: Չկա մի օր, որ ձեր աչքերի առաջ ինչ-որ տեքստ չլինի: Եվ կարևոր չէ, թե ինչ աղբյուրներից ենք ստանում տեղեկությունը, թղթային թե էլեկտրոնային տարբերակով: Դպրոցի գրադարանավարի գլխավոր առաջադրանքներից մեկն այսօր սովորեցնելն է ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական օվկիանոսում: Սովորող մարդը պարտավոր է իմանալ գրքի կազմության մասին: Յուրաքանչյուրն էլ օգտվում է գրադարանից: Դա էլ նշանակում է, որ բոլորն էլ պետք է իմանան գրադարանի սրտի՝ կատալոգի մասին: Որտե՞ղ պիտի փնտրես տեղեկությունը, եթե չես կարողանում կողմնորոշվել կատալոգում:

Տեխնոլոգիայի դասաժամին ուսումնասիրում ենք մեդիագրադարանը: Սովորողները ծանոթանում են գրադարանային գործին, խոսվում է տպագիր գրքից, նրա ստեղծումից, այբբենական և սիստեմատիկ կատալոգներից:
Դասն անց է կացվում նաև զրույց-քննարկման ձևով: Յուրքանչյուրը պատմում է իր տան գրադարանի մասին: Երեխաները շատ հանկարծակի սկսում են ուշադրություն դարձնել իրենց գրքերին: Յուրանքանչյուրն էլ տանն ունի գրադարան, շատ գրքեր, սակայն երբեք ոչինիչ չեն կարողանում գտնել: Այդ պատճառով նրանք միշտ ու անմիջապես գալիս են գրադարան՝ ինֆորմացիա ստանալու համար, քանի որ այստեղ նրանք շատ արագ ստանում են այն, ինչ իրենց հարկավոր է: Այս դեպքում արդեն սովորողներին առաջարկվում է տան գրադարանը վերանայել, սկզբի համար դասավորել այբբենական հերթականությամբ: 

Այնուհետև խոսքը լինում է ամենատարբեր աղբյուրներից տեղեկության որոնման մասին: Այսօր համացանցի գործածումը ոչ միայն հեշտացնում է որոնումը, այլ նաև պարտավորեցնում է իմանալ և հետևել հեղինակային իրավունքի պահպանմանը, համացանցում շփվելու կուլտուրային, համացանցի անվտանգ գործածմանը և ինֆորմացիան ճիշտ գործածելու մեթոդներին: 

Տեխնոլոգիայի դասաժամին գրադարանի կայքի ուսումնասիրումից հետո ծանոթանում ենք PDF-ֆայլի հնարավորություններին՝ ընթերցելու ժամանակ նշումներ և կարծիքներ գրելուն: Այնուհետև անցում ենք կատարում դասի պրակտիկ կիրառմանը՝ գրքերի թվայնացմանը: Մեդիագրադարանը թվայնացնում է կրթահամալիրի մանկավարժների պահանջած տեքստերն ու գրքերը: Սովորողները սքանավորում են տեքստերը: Յուրքանչյուրը սքանավորելուց հետո Microsoft Office Picture Manager ծրագրի օգնությամբ կտրում է էջը, որից հետո ABBY Fine Reader ծրագրով սպիտակեցնում է էջերը և Adobe Photoshop-ի օգնությամբ դարձնում PDF ֆայլ:
Ի՞նչ է սա տալիս սովորողներին: 

Թվայնացման հմտություններ. հնարավոր է դառնում թվայնացնել ո՛չ միայն գրքերի տեքստերը, այլ նաև տետրի տեքստը և այն դարձնել սեփական դասագիրքը: 

Սովորողները ոգևորված, որ իրենք են պատրաստում էլեկտրոնային գրքեր, արդեն իրենք են առաջարկում թվայնացնել այն պատմվածքը, որն իրենց տնային հանձնարարության ժամանակ պետք է կարդան:
Տեխնոլոգիայի դասաժամը անց է կացվում գրադարանի տարածքում, որի ժամանակ էլ սովորողների ուշադրությունը գրավում են բառարաններն ու տեղեկատուները:

Գրադարանում եղած գրքերի ծովն արդեն չի վախեցնում, քանի որ ամեն գիրք իր տեղում է դրված:
Գրքերի մասին խոսակցությունները ևս մեկ անգամ երեխաների ուշադրությունը հրավիրում են ընթերցանության վրա: Որպեսզի իմանաս, թե ինչի մասին է տվյալ գիրքը, պիտի վերցնես ձեռքդ, ուսումնասիրես կարճ նկարագրությունը, բովանդակությունը: Իսկ գրքի հանդեպ խնամքով վարվելու դաստիարակությունը առաջացնում է ընթերցելու հետաքրքրությունը: Ուշադրություն եմ դարձրել նաև այն փաստին, որ գրքի մասին խոսելուց հետո երեխաները մոտեցել են և խնդրել.

- Ի՞նչ խորհուրդ կտաք կարդամ: 
- Իսկ դուք ունե՞ք Հարրի Փոթերը:

Ուրախացնող է նաև այն փաստը, որ եթե հետաքրքրող գիրքը չկա հայերեն լեզվով, երեխաները չեն հրաժարվում դրա ռուսերեն տարբերակից և միշտ շնորհակալ են լինում, երբ իրենց ուղարկում եմ թվային տարբերակով էլեկտրոնային հասցեներին: 

Այն հարցին՝ կարդո՞ւմ են արդյոք այսօր երեխաները, ես՝ որպես փորձառու գրադարանավար, պատասխանում եմ՝ այո՛, կարդում են, համենայն դեպս ուզում են կարդալ:

Թարգմանությունը՝ Զարուհի Առաքելյան

На уроке технологии - медиабиблиотека

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ