ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Գիտափորձը մեր դասարանում

Երբ 2009 թ-ի ապրիլ ամսին ինձ առաջարկեցին ղեկավարել գիտափորձի` 2004 թ-ի ծնված երեխաների դասարանը և աշխատել 5 տարեկանների հետ, մի տեսակ մտավախություն ունեի: Ինչպե՞ս, կարո՞ղ եմ արդյոք, փո՞քր չեն, կհասցնե՞ն ծրագիրը, ու էլի նման շատ ու շատ հարցականների խառնաշփոթ էր գլխումս: Մրցույթն անցել էի, այսինքն` ինձ վստահել էին, որ այդ առաջարկն արել էին, ուրեմն ինչու` ոչ: Խորը շունչ քաշեցի, մտքերս ի մի բերեցի և` ի գործ: Սկզբում 4-5 տարեկանների խմբից առանձնացրեցի 5 տարեկան երեխաներին, օրը 1-2 ժամով առանձնանում էինք, խաղի միջոցով ծանոթանում իրար հետ, նրանք ինձ էին ուսումնասիրում, ես` նրանց: Փորձում էի, որքան հնարավոր է, լավ ճանաչել նրանց, իմանալ նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները (ախր շատ փոքր էին): Մի քանի այդպիսի պարապմունք, և կարծես թե ստացվեց: Երբ խումբ էի մտնում, փոքրիկ ճուտիկների նման հավաքվում էին շուրջս և անհամբեր սպասում, թե երբ ենք «պարապմունքը» սկսելու: Այդպես անցկացրեցինք ամառը, իսկ սեպտեմբերին մեր խումբը համալրվեց, դարձանք 17: Տարվա ընթացքում էլի եկողներ եղան, բայց ինչ-ինչ պատճառներով գնացողներ էլ եղան, այնպես որ 2010 թ-ի մայիսին 21-ն էին: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ, բայց սեպտեմբերին 2-րդ դասարան տեղափոխվեցին միայն 11-ը: Եռյակ եղբայրները և ևս մեկ երեխա ընդունվեցին ռուսական ուսուցմամբ դպրոցի 1-ին դասարան, քանի որ մի քանի ամսից տեղափոխվելու էին Ռուսաստանի Դաշնություն, մեկ երեխա գնաց սովորելու այն դպրոց, որտեղ իր մայրն էր աշխատում, մի քանիսը ընդունվեցին այլ հանրակրթական դպրոցի 1-ին դասարաններ, երկու երեխա ընտանիքներով տեղափոխվեցին արտերկիր:

Չնայած պակասեցինք, բայց համալրվեցինք նոր երեխաներով, ովքեր ըստ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողի ընդունելության կարգի կրթահամալիրի  կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողի ընդունելության կարգի` ծնողի դիմումի հիման վրա, մեկ ամիս փորձաշրջան անցնելուց հետո շարունակեցին մեզ հետ սովորել:

Նույն դասարանում սովորող 1տարի սովորած այլ նախադպրոցական հաստատությունում կամ ընտանիքում զարգացման այդ շրջանն անցած սովորողների միջև ծրագրի յուրացման և ուսումնական խնդիրների առաջացման առումով եղան լուրջ տարբերություններ: 

Ավելի մեծ դժվարությունները առկա էին 2-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթաքում: Առանց գիտափորձի ընդունված երեխաները, ճիշտ է, անհրաժեշտ գիտելիքի պաշարն ունեին, սակայն կարողությունների և հմտությունների այն պաշարը, որ ունեին ուսուցման առաջին տարին հունվարին սկսած երեխաները, նրանք ձեռք բերեցին մոտ կես տարի հետո: Միակ նմանությունն այն էր, որ բոլորն էլ միևնույն տարիքի երեխաներ էին և գիտելիքի յուրացնումն ընթանում էր նույն ձևով:

Հիմա, արդեն երկու տարի միասին սովորելուց հետո, պատկերն այլ է: Քանի որ ուսումնական ծրագիրը գնալով ավելի է լրջանում, և երեխան ստիպված է լինում ավելի շատ «ջանք ու եռանդ» տրամադրելու նյութի յուրացման համար, ոչ բոլորն են կարողանում դիմանալ այդ «ծանրությանը»: Այդ դժվարությունները լինում են, հատկապես, մաթեմատիկայից:

Ինչ վերաբերում է հաղորդակցման, հարմարվելու, արտահայտվելու, ինքնարտահայտվելու հետ կապված տարբերություններին և նմանություններին, ապա այստեղ ակնհայտ էր այն, որ գիտափորձն անցած երեխան արդեն հաղթահարել էր այդ «արգելքները», իսկ ոչ գիտափորձով երեխան դեռ նոր պետք է անցներ: Չնայած կան երեխաներ, ովքեր բնույթով դժվար հաղորդակցվող են` անկախ ամեն ինչից:

Քանի որ կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպման կարգում մանրամասն ձևակերպված են գիտափորձի նպատակներն ու խնդիրները, ես կփորձեմ իմ տեսանկյունից ձևակերպել գիտափորձի և՛ առավելությունները, և՛ թերությունները:

Ներկայիս տասներկուամյա կրթական պայմանում մեկ տարին մեծ բան է, հատկապես որ դրա համար այնքան էլ ուժերի լարում չի պահանջվում: Այս ծրագրի միակ թերությունն այն է, որ դասարանում ընգրկված երեխաների միջև անհամապատասխանություն է առաջանում:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ