ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Դասի ընթացքը պետք է այնպես կազմակերպել, որ երեխան չլինի պասիվ, դիտողի դերում: Այդպիսի աշխատանքային գործունեության ձևերից մեկը խմբային աշխատանքն է:

Կազմում են աշխատանքային խմբեր, սկսում են միասին աշխատել, քննարկում են, մտքեր են փոխանցում, օգնում միմյանց, ստեղծում համատեղ աշխատանքներ: Համատեղ աշխատանքը ավելի է մտերմացնում նրանց: Նախապես պատրաստած աշխատանքները (պրեզենտացիա) կարող են ներկայացնել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:

Խմբային աշխատանքի ձևերից մեկն էլ փորձերի կատարումն է, ինչը երեխաներին մեծ հրճվանք է պատճառում: Սովորողները հետևում են փորձի ընթացքին, գրանցում համապատասխան քայլերը, փորձի վերաբերյալ հարցադրումներ, եզրահանգումներ են կատարում:

Ներկայացնում են ծաղկագետները
Կոստան-նստան
Ձուն քացախի մեջ

Փորձերը կատարում ենք լաբորատորիայում կամ լաբորատորիայից դուրս: Փորձերի կատարումն ուղեկցվում է առաջադրանքներով: Փորձի հետո սովորողը կատարում է առաջադրանքները և ուղարկում է ուսուցչի էլեկտրոնային հասցեին: Հիմնականում սովորողները հաճույքով նույն փորձը կատարում են տանը՝ ընտանիքի մյուս անդամների համար:
Ուսումնական առցանց խաղերն ամրապնդում են ձեռք բերած գիտելիքները:

Սովորողն ամեն օր ստուգում է իր էլեկտրոնային հասցեն, ընթերցում կրթահամալիրի կայքը, իր դպրոցի ենթակայքի առաջին էջում տեղադրված նոր նյութերը, մեկանաբանություններ գրում: Սովորողները էլեկտրոնային տարբերակով ստանում են տնային առաջադրանք, կատարում և հետ են ուղարկում. 
Ինչպես եմ ես աշխատում տանը
Ինչպես եմ ես կատարում իմ տնային աշխատանքները
Հենց այսպես էլ աշխատում ենք

Ինքնուրույն աշխատանքով ձեռք բերված գիտելիքները շատ ավելի հիմնավոր են և մնայուն, այդ պատճառով էլ դրանք երբեք չեն մոռացվում:

Շաբաթ օրերը նախատեսված են ուսումնական էքսկուրսիաների, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, արշավների համար, որոնց ընթացքում լուծվում են մի շարք խնդիրներ, այդ թվում` նաև հայրենագիտական մեդիաուղեցույցերի ստեղծումը, օրինակ` Երևան-Գառնի-Գեղարդ 

Տնային և ընտանեկան աշխատանքի կազմակերպման լավագույն ձևերից մեկը գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային մեդիաօլիմպիադաներն են: Մեդիաօլիմպիադան սովորողի ուսումնական պլանով ամրագրվել է որպես կրթական-առարկայական ծրագրի բաղկացուցիչ:

Օլիմպիական լավագույն աշխատանքները ստանում են խրախուսական մրցանակներ:

Ուսումնական գործունեության կարևոր բաղկացուցիչն է թատրոնը: Ներկայացում բեմադրելը միջառարկայական կապի հրաշալի միջոց է: Նախ երեխան ծանոթանում է ստեղծագործությանը, ճանաչում հերոսներին, գնահատում նրանց արարքները, հետո աշխատում ռոդարիական մեթոդներով: Հագուստները, տիկնիկները, ձևավորման համար անհրաժեշտ նյութերը պատրաստում են տեխնոլոգիայի դասին: Ընտրում ենք համապատասխան երաժշտություն կամ պարային համար: Լայնորեն կիրառում ենք մեդիան` օգտվելով տեխնիկական միջոցներից ու համակարգչային ծրագրերից, շրջանառում եք նաև մեդիաթատրոնը (Մի կաթիլ մեղրըՄկների ժողովը): 

Թվային գիրք

Կրտսեր դպրոցի սովորողները դպրոց չեն բերում դասագրքերը, քանի որ դասարանում էլեկտրոնային գրատախտակի առկայությունը թույլ է տալիս օգտվել թվային գրքերից: Մենք օգտվում ենք կրթահամալիրի գրադարանի կայքում տեղադրված թվայնացված նյութերից: Երեխաները, ինքնուրույն օգտվելով թվային միջոցներից, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգիչ և համակարգչային ծրագրերից՝ Paint, Movie Maker, Power Point, AVS, պատրաստում են թվային գրքեր: Դրանցից լավագույները տեղադրվում են գրադարանի կայքում, որոնցից օգտվում են նրանց կրտսեր ընկերները:
Թվային գրքի ստեղծումը կարող է լինել խմբային, ընտանեկան կամ անհատական աշխատանք:
1-ին դասարան
2-րդ դասարան
3-րդ դասարան 
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ