ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Թվային միջոցները շատ արագ տեմպերով ներթափանցում են կրթական միջավայր, իսկ ավելի կոնկրետ` անմիջապես դասային գործընթացի մեջ: Դասի կազմակերպման վստահելի միջոց է դառնում մեդիագրադարանը: Դասին անհրաժեշտ գրականությունը, ուսումնական նյութերը այսօր մեդիագրադարանի բաղկացուցիչ մասն են: Օրեցօր համալրվում են մեր կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի մեդիագրադարանի ֆոնդերը: «Թվային գիրք», «թվային դասագիրք», «աուդիոգիրք», «տեսանյութ» և այլ բաժիններում կարելի է գտնել դասի համար անհրաժեշտ բավարար նյութեր: Արժանին պետք է մատուցել գրադարանի աշխատակիցներին, նրանց պրպտող, եռանդուն աշխատանքի համար:

Իբրև մայրենիի ուսուցիչ` մեդիագրադարանում տեղ գտած գրականությունը կուզենայի տեսնել այսպիսի բաժանումներով.

  • գրողի ստեղծագործության մեդիաժողովածուներ
  • գրողի ստեղծագործության մասին մեդիագրականություն
  • տեսանյութեր

Եղած տեսանյութերն էլ, անշուշտ, բազմազան են ու բազմաբնույթ: Դասավանդողն ընտրություն կատարելու համար ժամանակ պիտի տրամադրի, ուստի առաջարկում եմ դրանք էլ խմբավորել այսպիսի բաժանումներով.

  • փաստավավերագրական տեսանյութեր և գեղարվեստական ֆիլմեր
  • ստեղծագործությունների ընթերցում
  • ստեղծագործությունների երգային կատարումներ

Իսկ ինչպե՞ս պիտի մեդիագրադարանից օգտվի դասավանդողը: Նախ և առաջ շատ ամուր պիտի լինի կապը դասավանդողի և գրադարանի աշխատակիցների հետ: Համատեղ աշխատանքի հետ կապված` մի առաջարկություն արդեն եղել է (նայել Մարգարիտ Սարգսյանի հոդվածը «Դպիրում»`http://dpir.mskh.am/art.php?id=491): Ես առաջարկում եմ օգտագործել նաև պարբերաբար հանդիպումների տարբերակը սեմինարի, խորհրդատվության ձևով: Դրա անհրաժեշտությունը խիստ ցանկալի է հատկապես մեր` մայրենիի դասավանդողներիս համար: Ահա մի օրինակ իմ աշխատանքից. 11-րդ դասարանում Լևոն Շանթի ստեղծագործությունն ուսումնասիրելիս դասարանում պրպտեցինք նրա մասին եղած նյութերը, բայց արդյունքն աղքատիկ էր: Այս օրերին մեր մեդիագրադարանը Լ. Շանթի մասին նյութերի մի մեծ շտեմարան է առաջարկում, որ, ցավոք, չէինք գտել հեղինակի գրականությունն ուսումնասիրելիս: Մի բան հաստատ է, որ դասավանդող և գրադարանավար համագործակցությունից շահում է աշակերտը և անհամեմատ բարձրանում է ուսումնառության մակարդակը:

Մեդիագրադարանը դասավանդողի ձեռքի տակ ապահով է դառնում հատկապես ուսումնական կաբինետում: Մեզանում ուսումնական կաբինետները նորություն են, բայց արդեն հասցրել ենք գնահատել դրա առավելությունները: Դասավանդողը վստահ է, որ իր համակարգչում պահած նյութերը ցանկացած պահի կարող են ծառայել դասին և այն ավելի արդյունավետ դարձնել: Իսկ ահա հաստատուն ու անխափան համացանցի ապահովումը դասային գործընթացի հաջողության երաշխիքն է:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ