ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

2011-2012 ուստարի

Ուսումնական տարվա սկզբում սովորողներին տրվեց կազմել անհատական ուսումնական պլան: Դրա համար նրանք առաջարկված ցանկից ընտրեցին այն դասընթացները, որոնք իրենց կարծիքով ցանկանում են ուսումնասիրել:

Դասընթացը

Շաբաթական ժամաքանակը

Դասավանդողներ

Հայոց լեզու 1

4

Ելենա Սարգսյան, Հասմիկ Ղազարյան

Հայոց լեզու 2

2

Ելենա Սարգսյան

Հայ գրականություն

2

Ելենա Սարգսյան, Հասմիկ Ղազարյան

Ռուսերեն 1

6

Մանուշակ Չորեքյան

Ռուսերեն 2

2

Ժաննա Հակոբյան

Անգլերեն 1

6

Յուրա Գանջալյան, Շուշան Ազատյան, Սիլվա Հարությունյան

Անգլերեն 2

2

Նարինե Պետրոսյան

Անգլերեն բանավոր

2

Յուրա Գանջալյան

Գերմաներեն

6

 

Ֆրանսերեն

6

Աննա Մարության

Հայ ժողովրդի պատմություն1

6

Արսեն Գալստյան

Հայ ժողովրդի պատմություն 2

2

Արսեն Գալստյան

Համաշխարհային պատմություն

6

Արտակ Զարգարյան

Հասարակագիտություն

2

Արտակ Զարգարյան

Աշխարհագրություն 1

6

Էմանուել Ագջոյան

Աշխարհագրություն 2

2

Էմանուել Ագջոյան

Մաթեմատիկա 1

8

Արամ Մկրտչյան

Մաթեմատիկա 2

3

Կարինե Բախշյան, Հերմինե Անտոնյան, Սիրանուշ Թումանյան

Ֆիզիկա 1

8

Հասմիկ Նալբանդյան

Ֆիզիկա 2

2

Հասմիկ Նալբանդյան

Կենսաբանություն 1

6

Անահիտ Մեժլումյան

Կենսաբանություն 2

2

Անահիտ Մեժլումյան

Քիմիա 1

6

Վեներա Խառատյան

Քիմիա 2

2

Վեներա Խառատյան

Քաղաքագիտություն

3

Աշոտ Տիգրանյան

Պար

3

Արշակ Գասպարյան

Էկոլոգիա

2

Մարթա Ասատրյան

Կիրառական տնտեսագիտություն

4

Անի Տեր-Արսենյան

 Յուրաքանչյուր սովորողի ուսումնական պլանը ընդգրկում է հայոց լեզու, հայ գրականություն, գոնե մեկ օտար լեզու, հայ ժողովրդի պատմություն, հասարակագիտություն, գոնե մեկ բնագիտական առարկա (աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանությունը), էկոլոգիա, պար դասընթացները: Պարտադիր դասընթացներից բացի սովորողը ընտրել է նաև խորացված ուսուցման դասընթացներ: Սովորողներից երկուսը (Աճեմյան Վալենտինա, Բլեյան Շուշան) իրենց խորացված ուսուցումը իրականացնում են կրթահամալիրց դուրս, քանի որ նրանք ցանկանում են մասնագիտական երաժշտական կրթություն ստանալ, իսկ դրան նախապատրաստվելը կրթահամալիրում իրականացնել հնարավոր չէ: Կարինե Համիդյանը խորացված ուսուցման դասընթացները անցնում է կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում: Ուսումնական պլաններում նաև ներառված են ինքնակրթության ժամեր (շաբաթական 1-2 ժամ) և գիտելիքների ստուգում (շաբաթական 2 ժամ): Եթե դասընթացը դասավանդում են մեկից ավելի դասավանդողներ, սովորողը ընտրել է նաև ուսուցչին:

Կազմակերպման այս ձևը սովորողին հնարավորություն է տալիս ուսումնական ծանրաբեռնվածության մեջ հանրակրթությանը հետ միասին ներառել և սովորողի նախապատրաստումը միասնական և ընդունելության քննություններին:
Սովորողները չէին ընտրել «Քիմիա 2», «Ֆիզիկա 2» դասընթացները:
Սովորողների կազմած անհատական ուսումնական պլանեերին համապատասխան կազմվել է անհատական դասացուցակ, որը տեղադրվել է SkyDrive-ում: Դասավանդողները սովորողների հաճախումը նշել են դասացուցակում բացակաների համապատասխան բջիջները գունավորելով:

Ուսումնական գործի այսպիսի կազմակերպումը ցույց տվեց.

  • ուսումնական տարվա սկզբում 12-րդ դասարանցիներից ոչ բոլորն էին որոշել իրենց հետագա անելիքը (այդպիսի սովորողները փոխում էին իրենց ընտրած դասընթացները, ինչի պատճառով էլ երբեմն հարկ էր լինում դասացուցակում փոփոխություններ կատարել).
  • մեծ թվով սովորողներ դասընթացներն ընտրել էին ոչ թե իրենց կարիքից ելնելով, այլ ընկերոջ հետ լինելու հիմնավորմամբ.
  • 12-րդ դասարանցիների զգալի մասը օգտվում է կրկնուսույցի ծառայություններից (օրինակ` մաթեմատիկայից միասնական քնոււթյուն հանձնողը ընտրել է «Մաթեմատիկա2» դասընթացը).
  • կրկնուսույցի ծառայություններից օգտվողների հիմնական մասը այլ դպրոցներից կրթահամալիրի ավագ դպրոց վարժարան տեղափոխվածներ են.
  • ինքնուրույն աշխատանքի վարժված սովորողների համար արդյունավետ էին ինքնակրթության ժամերը:

Նոր ուսումնական տարում 12-րդ դասարանցիների ուսումնական աշխատանքները կազմակերպելիս պետք է հենվել անհատական ուսումնական պլանների և անհատական դասացուցակների վրա: Հիմնական շեշտը պետք է դրվի ընդհանուր կարողությունների զարգացմանը, սովորողի ընդհանուր կրթվածությանը։ (2012-2013 ուստարվա համար բուհ դիմածների և հայտարարված տեղերի քանակների համեմատությունը ցույց է տալիս, որ ընդունվելը սկզբունքային դժվարություն չի ներկայացնում): 12-րդ դասարանցիների սոցիալական ակտիվությանը նպաստելու համար նրանց պետք է հնարավորություն տրվի որպես ուսումնական ծանրաբեռնվածության բաղադրիչ ընդգրկել նաև ակումբային աշխատանքը: Հատուկ ուսումնական կենտրոններում սովորողների զբաղվածությունը պետք է ընդգրկել ուսումնական ծանրաբեռնվածության մեջ՝ որպես մասնագիտական փորձառություն (օրինակ` ծրագրավորողի համար «Թումո» կենտրոնում պարապմունքները): Անհատական ուսումնական պլաններում ընդգրկել «Ինքնակրթություն» բաղադրիչը` շաբաթական 1-2 ժամով: Ուսումնական պլաններում ընդգրկել «Գիտելիքների գնահատում» բաղադրիչը` շաբաթական 2 ժամով՝ դասընթացներից հանելով ընթացիկ և ամփոփոիչ ստուգումների համար նախատեսված ժամերը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ