ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

21-րդ դարը` իր սրընթաց զարգացումներով յուրաքանչյուր անհատի ստիպում է լինել հնարավորինս սթափ, անգամ լարված` նոր աշխարհում նոր երևույթներին ծանոթանալու և դրանք կիրառելու համար: Այսօր գիտությունն ու տեխնիկան զարգանում են աննկարագրելի արագությամբ, նույն արագությամբ էլ այդ զարգացումներն ու դրանց արդյունքնեերը ներթափանցում են կյանքի և գործունեության բոլոր ոլորտները: Սակայն չպետք է անտեսել այն փաստը, որ զարգացումներն ու այդ ոլորտները փոխադարձ կապի մեջ են և ճկուն կերպով փոխազդում են իրար: Շատ հաճախ կյանքն ինքը գիտնականների առջև նոր խնդիրներ է դնում, նոր թեմաներ հուշում՝ դրդելով որոնելու նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք արդյունավետ են դարձնում աշխատանքային գործընթացը:
Այս գործընթացից անմասն չի մնում նաև մանկավարժությունը։ Այս փոփոխություններն ու նորություններն իրենց ազդեցությունն են ունենում կրթական գործի, ուսուցման կազմակերպման, մեթոդների, ինչպես նաև միջոցների վրա։
Այսօր դասի կազմակերպման անբաժանելի մասն են դարձել համակարգիչը՝ իր զանազան հնարավորություններով և ծրագրերով, տեղեկատվության կրիչները, էլեկտրոնային փոստերն ու բլոգները։ Մենք թևակոխում ենք մի ուսումնական գործընթացի մի նոր փուլ՝ ակտիվորեն օգտագործելով ուսումնական օրացույցը՝ որպես ուսուցման կազմակերպման գործիք։

Ուսումնական օրացույցն էլեկտրոնային օրացույց է, որը հնարավորություն է տալիս գրանցելու Ձեր նախատեսած աշխատանքը, ինչպես նաև այլ անձանց տեղեկացնելու դրա մասին։
Ուսումնական օրացույցը օգտակար է մի քանի առումներով։
Առաջին հերթին՝ այն շատ կարևոր է դասվանդողների համար: Պետք է նշել, սակայն, որ օրացույցը կարող է նպատակային կիրառվել ոչ միայն դասավանդողների, այլև էլեկտրոնային փոստի (Hotmail.com) այլ օգտատերերի կողմից` և´ անձնական, և´ գործնական նկատառումներով։ Եթե զբաղվածության պատճառով օգտատերը երբեմն ինչ-ինչ իրադարձություններ կարող է մոռանալ, ապա օրացույցը դառնում է առաջնային օգնական, քանի որ ամեն անգամ էլեկտրոնային փոստը բացելով` օգտատերը հիշեցում կստանա այս կամ այն միջոցառման, պայմանավորվածության, անելիքի մասին:

Երկրորդ` ուսումնական օրացույցը հաջող գործիք է սովորողների ուսումնական աշխատանքը կազմակերպելու համար։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն ուղարկելու առաջադրանքները, այլև հիշեցնելու դրանց մասին։
Կարող է թվայլ, թե նույն գործառույթը կատարում է էլեկտրոնային հասցեն, և սովորողներին առաջադրանքներ ուղարկելու համար էլեկտրոնային հասցեն արդեն իսկ բավական է։ Այնինչ էլելտրոնային հասցեն ունի մի թերություն, որն էլ գալիս է շտկելու օրացույցը:
Էլեկտրոնային նամակի տեսքով առաջադրանքը ստանալով`սովորողը բացում է էլեկտրոնային հասցեն, մի պահ տեսնում է առաջադրանքը, նայում է, ֆիքսում, որ պետք է կատարի, սակայն որոշ ժամանակ անց մոռանում է։ Իսկ ուսումնական օրացույցը հնարավորություն է տալիս որոշելու աշխատանքի կատարման և ստուգման օրը, ժամը, վայրը, ինչպես նաև հիշեցման հաճախականությունը։

Ուսումնական օրացույցը ակտիվորեն կարելի է կիրառել երկարաժամկետ առաջադրանքների հանձնարարման դեպքում, ինչը կօգնի սովորողների ճիշտ բաշխել ուսումնական գործընթացին տրամադրվող ժամանակը կամ նախօրոք պատրաստվել, նյութեր հավաքել այս կամ այն դասընթացի համար։ Դրանք կարող են լինել ամենատարբեր նախագծեր, օլիմպիադայի կամ արձակուրդային առաջադրանքներ, որոնց մասին սովորողը հիշեցում է ստանում ամեն անգամ էլեկտրոնային հասցեն բացելիս։ Ուսումնական օրացույցը հարմար է կիրառել նաև այն առարկաների առաջադրանքների դեպքում, որոնց համար ուսումնական պլանով շաբաթական մեկ դասաժամ է նախատեսված։
Ցանկացած նորություն միտված է բարելավելու, ինչպես նաև մեկ քայլ առաջ գնալու համար։ Ուսումնական օրացույցը օգտակար է դասավանդողների և սովորողների համար` ավելի արդյունավետ տնօրինելու դասընթացն ու իրենց ժամանակը:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ