ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Սովորողի աշխատանքը ակումբում

Ժամանակակից մեդիատեխնոլոգիան շատ արդյունավետ միջոց է կազմակերպելու ուսումնական աշխատանքները թե´ դպրոցում, թե´ տանը: Օտար լեզվի ուսուցման կազմակերպման արդյունավետ միջոց է նաև ակումբային գործունեությունը, որը նպաստում է ոչ միայն լեզվական գիտելիքների և կարողությունների զարգացմանը, այլ նաև ճանաչողական, հետազոտական, ասելիքի ճշմարտացիությունը հիմնավորելու, բանավիճելու համար անհրաժեշտ հմտություններին:

Անգլիախոսների մեր ակումբում նախապես տրվում է թեման, (ընտրում ենք այնպիսի թեմաներ, որոնք կարող են բանավիճելու առիթ տալ)։ Կազմակերպած աշխատանքի արդյունքում սովորողը յուրացնում է անհրաժեշտ տերմիններ և գիտական տեղեկություններ: Դրանից հետո հանձնարարվում է յուրաքանչյուր սովորողի այդ թեմայով լրացուցիչ տեղեկություններ հայթայթել, հարցադրումներ պատրաստել: Ակումբում ներկայացնում են համակարգչային ծրագրերով կազմված նյութերը, և դրան հաջորդում է քննարկումը: Ստեղծված լավագույն նյութերը ուղարկվում են բոլորի հասցեներին և կամ դրվում mskh.am–ի անգլերեն էջում, սա խթանում է հաջորդ անգամ ավելի հետաքրքիր աշխատանքներ ներկայացնելու: Ունեցել ենք շատ հետաքրքիր հետազոտական աշխատանքներ:

Որպեսզի սովորողի մոտ զարգանա օտար խոսքը լսելու կարողություն, անպայման հետամուտ եմ լինում տարբեր կայքերից հայթայթելու տեսանյութ, ձայնագրություն թեմայի վերաբերյալ։ Ավելի հաճախ սովորողներն իրենք են գտնում և առաջարկում դրանք: Շատ կարևոր է լսել որևէ անգլիախոս մարդու խոսքը, վարժվել լսելով ընկալելուն:
Մի խոսքով՝ թեև ակումբը ենթադրում է հավաք ֆիզիկական միջավայրում, սակայն այդ հավաքում էլ մեծ դեր ունեն մեդիատեխնոլոգիական միջոցները:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ