ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Երբ նոր ուսումնական տարում կազմավորվում էին դասարանները, առաջարկ եղավ ստեղծելու աշխատանքային դասարաններ, որտեղ պետք է ընդգրկվեին ցածր առաջադիմություն ունեցող և աշխատանքին ու արհեստին հակված սովորողները: Գիտակցելով նաև դժվարությունները՝ ստեղծեցինք երեք դասարան: Նման ծրագրի իրականացումը հեռանկար ունեցող, միաժամանակ հետաքրքիր աշխատանք էր. սովորողին տրվեց աշխատելու, սովորելու, ինքնուրույնություն ձեռք բերելու իսկական հնարավորություն:

Շատ կարևոր է այս տարիքի սովորողի մեջ զարգացնել սերը դեպի աշխատանքը: Ուսուցիչը, տվյալ դեպքում՝ դաստիարակը, շատ կարևոր դեր ունի սովորողի հմտությունների և կարողությունների զարգացման գործում: Աշխատանքով ստեղծվում են նյութական ու հոգևոր արժեքներ, դրա հետ զարգանում է մարդը, կատարելագործվում ֆիզիկապես և բարոյապես: Ճիշտ կազմակերպված աշխատանքում միաժամանակ դրսևորվում ու զարգանում են անհատի ունակությունները, բնավորության գծերն ու հատկությունները:

Հայոց լեզվի, ռուսերենի, բնագիտության դասերը հաճախ անցկացվում են արհեստանոցներում, լաբորատորիայում, ներքին բակում, գրադարանում, որտեղ ապահովվում է աշխատանքի միջավայր: Բանավոր խոսքի, քննարկումների համար, դիտելու և իրար լսելու համար դա ևս հարմար է, իսկ նշումներ և գրառումներ լինում են ուսուցչի հանձնարարությամբ: Սա չի նշանակում, որ սովորողին հեռացնում ենք սովորելուց, ընդհակառակը, որքան շատ է առնչվում աշխատանքին, այնքան ասելիք է ունենում: Մենք՝ դասավանդողներս, հետևողական ենք, օգնում ենք սովորողին ճիշտ ներկայանալու, խրախուսում ենք: Իսկ ուսումնական աշխատանքի կազմակերպումը պետք է լինի թեթև, ինչպես խաղը, որպեսզի սովորելուց խուսափողն էլ հաճույքով կատարի. պետք է սովորեցնել աշխատել: Այս դասարաններում տեխնոլոգիական կրթությունը պիտի թելադրի, թե ինչ և ինչպես ուսուցանել:

Խեցեգործության, գոբելենի, կար ու ձևի, խոհարարության ուսուցումը դիտարկվում է որպես միասնական աշխատանքային կարողությունների զարգացման միջոց, ոչ թե որպես առանձին ինքնուրույն ուսումնական առարկաների ուսուցում: Դասաժամերը արհեստանոցներում անցկացնելը կարևոր է այն առումով, որ արհեստանոցում սովորողն իրեն ավելի անմիջական ու անկաշկանդ է զգում, և դասը, որը դասասենյակում չի հետաքրքրում նրան, այստեղ այլ է դառնում: Նման օրինակ ունենք. մի անգամ կենդանաբուծության լաբորատորիայում սովորողներին պատմել էինք պատմվածք օձի մասին: Իսկ մի քանի օր հետո, կենդանաբանական այգում օձ տեսնելով, նրանք հարցրին՝ՙ Ձեր պատմության օձն այսպիսի՞ն էր: Չէին մոռացել: Մի ուրիշ անգամ խեցեգործարանում և աշխատում էին և պատմում բրուտագործության մասին, փորձում ձևակերպել բրուտագործության խնդիրները, նկարագրում են աշխատանքը: Այդպես կարելի է տարբեր դասաժամեր դարձնել օգտավետ: Կամ կազմակերպում ենք երկխոսություն, խաղեր, որտեղ նրանք գնորդ-հաճախորդ են, ուղևոր, այցելու: Նրանք հաճույքով կատարում են իրենց ընտրած դերը: Դրանով փորձում ենք սովորեցնել կիրթ վարվելաձև, պահվածք, գրագետ խոսելաձև: Ռուսաց լեզվի դասաժամերն անցկացվում են առօրյա խոսակցությունների թարգմանությամբ, բառախաղերով, երկխոսություններով:
Բնագիտության դասերը կազմակերպվում են ծաղկաբուծարանում, այգում, բնության գրկում, լաբորատորիայում: Սովորողը սկսում է ճանաչել բնությունը, ծանոթանում բույսերի բազմացման նոր տեխնոլոգիաներին, ֆիտոդիզայնին: Սովորողը իր գործունեությամբ մասնակից է լինում այգեգործական, բակային աշխատանքներին, խնամքին: Խոհանոցում սովորողները պատրաստում են, մատուցում, ծանոթանում խոհարարական արվեստին: Կենդանաբուծության լաբորատորիայում փորձ է արվել միասնական դասաժամ անցկացնել. կենդանիների մասին պատմող ֆիլմը ուսուցչի օգնությամբ թարգմանել են սովորողները: Հնարավոր ենք տեսնում մասնակցությունը դաշտային աշխատանքներին (բերքահավաք, գարնանացան): Նոր գիտելիքներ և դրական արդյունքներ տվեցին տարբեր արտադրամասեր կատարած ուսումնական ճամփորդությունները: Սովորողները տեսան աշխատանքային պայմանները, թե ինչպես է ստեղծվում արտադրանքը, փորձեցին ձևակերպել, թե արդյոք շահավետ է հետագայում նման արտադրամասում աշխատելը, կամ ինչպիսին կարող է լինել սեփականը: Մեկ այլ՝ ձկնաբուծարան կատարած ճամփորդությունը նրանց այնքան հետաքրքրեց, որ կենդանաբուծության դասաժամին հարցերով ողողեցին ուսուցչին: Դասաժամը բուսաբանական այգում արտասովոր էր. հաջորդ օրը սովորողներից մեկն ասաց, որ շատ լավ դաս ստացվեց, ու սկսեց պատմել մի բույսի մասին: Պարզվեց, որ ճամփորդությունից հետո համացանցում փնտրել և գտել է տեղեկություններ այդ բույսի մասին:

Նյութերի ստեղծումը և կրթահամալիրի կայքում դրանց տեղադրումը սովորողների ուսումնական գործընթացի լավագույն արտացոլումն են: Իհարկե, կարևորվում են նաև ուսումնական տեսանյութերի, ֆիլմերի դիտումը, որը դառնում է քննարկման թեմա: Յուրաքանչյուր սովորողի համար կայքը ուսումնական տարածք է, որտեղ պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ճամփորդությունների մասին:

Այս ծրագրով 9-րդ դասարանն ավարտողը պետք է ունենա հստակ կողմնորոշում, թե որտեղ և ինչպես շարունակի ուսումը, իսկ աշխատանքի անցնելու դեպքում ունենա համապատասխան փորձ:
Ուսումնական տարին մոտենում է ավարտին: Սկզբնական դժվարություններն արդեն հաղթահարված են: Հաջորդ տարվա համար անելիքներն էլ ավելի շատ են:

«Եթե ուսուցիչը սիրում է միայն գործը, նա լավ ուսուցիչ է: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, նա լավ է այն ուսուցչից, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոչ գործի և ոչ էլ աշակերտի նկատմամբ: Եթե ուսուցիչն իր մեջ մարմնավորում է սեր դեպի գործը և դեպի աշակերտը, նա ամբողջապես ուսուցիչ է»: (Լև Տոլստոյ)  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ