ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Ընտրությամբ գործունեության կազմակերպում: Թարգմանչություն 7-9-րդ դասարաններում

Գործունեությունը սովորողն ընտրում է ըստ իր նախասիրությունների: Ընտրելիս նա ակնկալում է իր համար զվարճալի, հետաքրքիր ու թեթև աշխատանք: Թարգմանչական գործը ինքնին բավականին ծանր աշխատանք է, որը ենթադրում է ակտիվ մտավոր գործունեություն: Այսպիսով, ուսուցիչը պիտի կարողանա գրավել ու հետաքրքրել սովորողին, որպեսզի նա հանուն այդ հետաքրքրության և մտավոր հաճույքի մյուս ավելի թեթև առարկայից, օրինակ` տեխնոլոգիայից, գերադասի թարգմանչությունը: Այս տարի, կարծում եմ, իմ ղեկավարած թարգմանչական խմբակը բավականին հաջողություն ունեցավ: Խմբակ են հաճախում 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների 14 սովորողներ: Իմ առջև դրված խնդիրը բարդանում էր այնքանով, որ տարբեր դասարանի սովորողները գիտելիքների տարբեր մակարդակներ ու տարբեր հետաքրքություններ ունեն: Այս խնդիրը ես ինձ համար լուծեցի հետևյալ կերպ. բոլոր սովորողներին բաժանեցի խմբերի ըստ կարողությունների մակարդակի: Ամեն դասից առաջ ես նախապատրաստում եմ 3-4 թարգմանության ենթակա նյութ: 9-8-րդ դասարանցիները թարգմանում են հետաքրքրաշարժ նորություններ: Այդ նորությունները մենք վերցնում ենք անգլիացի երեխաների համար նախատեսված էլեկտրոնային թերթերից:

Այս հոդվածները ընտրում ենք ըստ.

  • թեմայի (հոդվածի թեման պիտի լինի հետաքրքրաշարժ ու արդիական),
  • բարդության (անպայման ուշադրություն ենք դարձնում բարդության մակարդակին). թարգմանությունից առաջ բացատրում ենք անհասկանալի բառերը,
  • օգտակարության (հոդվածի տեղեկատվությունը պիտի լինի օգտակար, սովորողին աշխարհի կարևոր իրադարձություններին ծանոթացնի):

7-րդ դասարանցիները թարգմանում են գրքեր, և թարգմանության էլեկտրոնային երկլեզու օրինակները մոտակա օրերին պատրաստվում ենք հանձնելու մեր գրադարանին:
Դասարանում թարգմանությունը կատարելուց հետո երեխաները տանը մշակում են այն և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին: Նամակները ստանալիս ես դրանք բաշխում եմ իմ հասցեում ըստ դասարանների, ամեն դասարանի համար ունեմ առանձին թղթապանակ:

Թարգմանությունը խմբագրելուց հետո հետ եմ ուղարկում այն սովորողին, և նա նյութը տեղադրում է կայքում: Միայն 2-րդ կիսամյակում հրապարակվել է 15-ից ավելի թարգմանություն.
Վեց ընկերներ
Բարեկեցության տարի
Առողջ սնունդ 
Խցանահանի օր 
Անջատիր հեռուստացույցդ 
Ապրիլյան կատակի տոն 
Փրկված արջերը ապաստան են գտնում Շոտլանդիայում 
Կյանքը ձվի մեջ 
Վիրուսներ և բակտերիաներ 
Մենք երկուսն ենք 
Պայուսակդ չափազանց ծա՞նր է 
«Տիտանիկ» 
Երկրի օրը 
Ինչպես է ստեղծվել օդապարուկը 
Մեկ օր առանց կոշիկի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ