ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Համացանցից օգտվելու գրագիտություն

Ժամանակակից հարափոփոխ աշխարհն անհնար է պատկերացնել առանց համացանցի և վիրտուալ իրականության: Թեև այս երկու եզրույթները մեր իրականություն ներթափանցեցին վերջին 20 տարիների ընթացքում, բայց բոլորս կհամաձայնեք, որ դրանք արդեն մեր կյանքի ու առօրյայի անբաժան մի մասնիկն են դարձել:

Արդի մանկավարժությունն ու կրթությունն առանց համացանցի կիրառման թերի կլինեին: Սակայն, այն լայն հնարավորությունը, որ ընձեռնում է մեզ համացանցը, ոչ միշտ է, որ ճիշտ ու նպատակային է օգտագործվում: Իսկ ինչպե՞ս բարձրացնել համացանցի օգտագործման արդյունավետությունը` որպես կրթական միջավայր: Ո՞րն է ուսուցչի դերը «համացանցը, որպես սովորողի ուսումնական միջավայր» համակարգի կազմակերպման և ուղղորդման գործընթացում:
Նախ և առաջ, այն բոլոր նյութերը, որ տեղադրված են համացանցում, չի կարելի համարել ուսումնական կամ հանրակրթության համար պիտանի: Ուսուցչի խնդիրն է օգնել սովորողին տարբերակելու համացանցում առկա ուսումնական նյութը ոչ ուսումնականից: Որպես այդպիսի մի մեթոդ, հոդվածի մեջ կներկայացնեմ «google» որոշողական ծրագրի մի շարք նրբություններ ու օգտագործման հմտություններ, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնելու սովորողի կողմից համացանցի` որպես ուսումնական միջավայր օգտագործման արդյունավետությունը:

Նախ և առաջ, համացանցում տեղադրվող բոլոր մասնագիտական լուրջ հոդվածները լինում են «pdf» ֆորմատի: Նման ձևաչափի նյութեր համացանցում որոնելու համար անհրաժեշտ է «google» համակարգում որոնվող բառից հետո ավելացնել «pdf» հապավումը: Դա ավելի նեղացնում է որոնվող նյութի շրջանակը և արդյունքում մենք ունենում ենք ավելի մասնագիտական հոդվածներ ու նյութեր:

Անդրադառնանք «google» որոնման համակարգի մեկ այլ հնարավորությանը: «scholar.google» որոնման համակարգը ընձեռնում է հնարավորություն համացանցում փնտրել միայն կոնկրետ գիտական ուղղվածություն ունեցող և որևէ գիտական ամսագրում տպագրված նյութեր, հոդվածներ: Այս համակարգը հատկապես արդյունավետ է գործածել ուսումնա-հետազոտական աշխատանքների ժամանակ: Այստեղ, ցավոք, բացակայում են կամ շատ քիչ են հայերեն լեզվով նյութերը: Այս բացի լրացումը նույնպես կարող է լինել կրթական գործընթացի մի կարևոր բաղկացուցիչը:
Մեկ այլ կարևոր հնարավորություն, որ ընձեռնում է «google.alerts» որոնողական ծրագիրը: Ըստ էության, այս համակարգը ստեղծված է ծառայելու անհատի ամենօրյա ուսումնա-հետազոտական գործունեությանը: Եթե սովորողը կամ անհատը ունի կոնկրետ ուսումնասիրման թեմա, ստացել է կոնկրետ հանձնարարություն` հետազոտել այս կամ այն նյութը, ապա «google.alerts» համակարգի միջոցով կարելի է յուրաքանչյուր օր էլեկտրոնային հասցեին ստանալ ուսումնասիրվող թեմային վերաբերող ցանկացած լեզվով և ցանկացած ձևաչափի նյութեր: Դրա համար «google.alerts» համակարգում անհրաժեշտ է լրացնել հինգ հաջորդական տող.

  1. Փնտրվող նյութի վերնագիրը կամ բանալի բառը:
  2. Ո՞ր ձևաչափով հրապարակված նյութերն եք դուք ցանկանում ստանալ:
  3. Ի՞նչ հաճախականությամբ եք դուք ցանկանում ստանալ փնտրման արդյունքը:
  4. Ի՞նչ որակի նյութ եք դուք ակնկալում ստանալ:
  5. Ձեր էլ.փոստի հասցեն:

Այս մեթոդը, որպես նորարարություն, առաջին անգամ կիրառվել է Ավագ դպրոց-վարժարանի 10-1 դասարանում: Սովորողները, ընտրելով որևէ թեմա իրենց մասնագիտական խորացված ուսուցման առարկայից, այս մեթոդի կիրառմամբ երկու ամիս շարունակ կատարեցին հետազոտական աշխատանք: Հետազոտության ընթացքում հստակ երևացին այն բացթողումներն ու դժվարությունները, որոք առկա են այս մեթոդում: Նախ և առաջ, սովորողները «pdf» ձևաչափով համացանցում տեղադրված հոդվածներ ու նյութեր որոնելիս ունենում են առավել կարևոր ու արժեքավոր գիտական հոդվածները երկրորդականներից տարբերելու դժվարություններ: Այս բացը շտկելու համար կարևոր է ուսուցչի դերը, ով պետք է լինի քաջատեղյակ, թե որ կայքերում են հրապարակվում առավել արժեքավոր գիտական հոդվածները, և սովորեցնի դրանք հեշտությամբ համացանցում գտնելու մեթոդը:

Մի կարևոր խնդիր ևս, որ առաջանում է սովորողի մոտ` հետազոտական աշխատանք կատարելու ժամանակ: Օտար լեզվով գրաված նյութերը թարգմանելու ժամանակ շատ հաճախ նկատվում է հատուկ անունների սխալ թարգմանություն: Այստեղ նյունպես կարևորը ուսուցչի դերը, որ պետք է ուղղորդի աշակերտին նաև օտար լեզվով ա շխատանքները թարգմանելիս, որպեսզի հնարավոր լինի խուսափել նշված թերաացումից:

Կատարված հետազոտական աշխատանքներից առավել արժեքավորները (http://lusastx.mskh.am/?p=973,  http://lusastx.mskh.am/?p=311) տեղադրվել են «Լուսաստղ» էլ ամսագրում: Ամփոփելով, կարելի է նշել, որ համացանցի կիրառումը կրթության բնագավառում դարձել է ժամանակի պահանջն ու թելադրանքը: Սակայն, համացանցից օգտվելու գրագիտությունն ու արդյունավետությունը բարձրացնելու հարցում` կրթության բնագավառում առկա են մի շարք թերություններ: Այդ թերությունները շտկելու համար անհրաժեշտ է կիրառել նպատակային ու ռացիոնալ քայլեր:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ