ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Կրթական միջավայրի զարգացում

Արհեստների դպրոցն ունի իր առանձնահատկությունները: Սա աշխատողի դպրոց է, աշխատողի միջավայր: Թվում է, թե մեր` արհեստների դպրոցում, այնքան էլ չպետք է կարևորվի ՏՀՏ-երի կիրառումը: Բայց տարիների փորձը ցույց տվեց, որ մեր սովորողը քայլում է դարին համընթաց, առանց համակարգչի ու համացանցի չի կարող: Ուրեմն, տեխնիկան պիտի լինի ոչ թե ժամանցի միջոց, այլ ուսուցման գործիք: Ունենք հզոր կրթահամալիր, ունենք բոլոր միջոցները` սովորողին ուղղորդելու, ցույց տալու ճիշտ ընտրություն կատարելու ճանապարհները: Այսօր մեր սովորողը ավելի խելացի է, բանիմաց, հեշտությամբ տիրապետում է համակարգչին: Արհեստների դպրոցի սովորողը արհեստների ապագա մասնագետն է:

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստների դպրոցը զարգացման նոր փուլում է: Շնորհիվ մեդիայի՝ այսօրվա սովորողի առօրյան կտրուկ փոխվել է: Ես ուզում եմ արհեստների դպրոցից մի քանի օրինակներ ներկայացնել: Դեռևս տարիներ առաջ դպրոցում սովորողը կամ աշխատողը իր աշխատանքը հանրությանը ներկայացնելու քիչ հնարավորություններ ուներ: Պետք է գործի դրվեին ծանոթ-բարեկամի անձնական կապերը, որպեսզի սովորողը կարողանար իրեն ներկայացնել կամ աշխատանքի հարց լուծեր: Օգնության եկած մեդիան՝ իր լայն հնարավորություններով, իսկական փրկօղակ էր: Այսպես. սովորողն սկսեց իր աշխատանքները ներկայացնել համացանցի միջոցով: Սակայն մինչև ներկայացնելը նա պետք է զարգացներ իր մեդիահմտությունները: Նոր, հետաքրքիր փուլ էր. սովորում էին դասավանդողները, սովորում էին աշակերտները: Ի դեպ, եթե դասավանդողներն ավելի դժվարությամբ էին յուրացնում համակարգչային ծրագրերը, սովորողներն ավելի ընդունակ էին: Արդյունքում ունեցանք ՏՀՏ-ներով աշխատող սովորող-դասավանդող, որոնք սկսեցին տարբեր ծրագրերի կիրառմամբ դասապրոցեսներ անցկացնել: Արհեստների դպրոցի սովորողն արդեն ունի ընտրած մասնագիտություն: Նա այստեղ է՝ հստակ գիտակցելով իր ընտրած ճանապարհը: Այսօրվա արհեստավոր-մասնագետին համակարգիչն ու համացանցը անհրաժեշտ են: Ոսկերիչը, խոհարարը, մոդելավորողն ու բուսաբույծը, խեցեգործն ու կենդանաբույծը համացանցի միջոցով են ծանոթանում աշխատաշուկային, կարող են վերցնել տարբեր երկրների արհեստավորների փորձը, կարող են իրենք էլ ներկայանալ, ինչը և անում են: Մեր սովորողը աշխատում է և ստեղծում: Լինելով աշխատանքի դպրոց՝ մեր սովորողների մի ստվար մասը սովորելու ընթացքում նաև աշխատում է: Դա խոսում է այն մասին, որ մեր սովորողը ոչ միայն չի խորշում աշխատելուց, այլև հպարտանում է, ստեղծում է, արարում է:

Ինչու է արհեստների դպրոցում կարևոր մեդիան: Սովորողները կայքի միջոցով են լուսաբանում դպրոցի առօրյան, կայքը նրանց ավելի վստահ է դարձնում, կայքում կարող են տեղադրել իրենց աշխատանքները, որոնք հենց գովազդ են: Հաճախ մեր սովորողներին հրավիրում են քաղաքի տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական հմտություններ ունենալու շնորհիվ: Համակարգչային խորացված մասնագիտության մի քանի սովորողներ իրենց արտադրական փորձառությունն անցնում են կրթահամալիրի տարբեր դպրոցներում: Ուրախալի է, որ նրանք էական աշխատանքներ են կարողանում կատարել: Խոհարար սովորողների օգնությանն են դիմում ռեստորանային համալիրներից, նույնիսկ մի քանիսին հրավիրել են աշխատանքի: Ոսկերիչ տղաների մի խումբ արդեն ծանոթ է աշխատաշուկային: Նրանք շուտով կունենան իրենց խմբի բլոգը, որտեղ ընթերցողին կներկայացնեն միմիայն ոսկերչությանն առնչվող տեղեկություններ, կառաջարկեն իրենց ծառայությունները:

Դասավանդողների մի մասը ևս ունի իր անձնական բլոգը: Անհրաժեշտ օգտագործման գործիք են դարձել ֆոտոխցիկը, ձայնագրիչը: Այժմ, շնորհիվ դրանց, կարելի է լուսանկարել, մոնտաժ անել, ձայնագրել և տեղադրել կայքում: Համակարգչային շատ ծրագրերի տիրապետում են մեծ թվով դասավանդողներ, որոնք կիրառում են դասապրոցեսներում: Արդեն սկսել են գործածել էլեկտրոնային օրացույցը: Էլեկտրոնային գրատախտակով դասաժամերը հետաքրքիր են, արդյունավետ:
Այո, ապրում ու աշխատում են համերաշխ, սիրով՝ մի մեծ կրթահամալիրի արհեստների դպրոցում: Ուրիշ դպրոցների համար գուցե զարմանալի կթվա սովորող-դասավանդող նման մոտեցումը: Այստեղ դասավանդողն ավագ ընկեր է, խորհրդատու, ուղղորդող: Երբեմն դասավանդողն էլ դժվարության հանդիպելիս դիմում է սովորողին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է տեխնիկային: Այն պատրաստակամությունն ու անտրտունջ օգնությունը, վերաբերմունքը դպրոցի հանդեպ, խոսում են սովորողի՝ մեր ծրագրի կրողը լինելու մասին:

Մեր դպրոցի սովորողները սիրով աշխատում են նաև դպրոցում (մասնակցությունը բակային, այգեգործական աշխատանքներին), որն էլ վկայում է, որ նրանք դպրոցն իրենց տունն են համարում: Դա, իհարկե, ուրախալի է և հենց դրա համար ենք անցել մի երկար ճանապարհ: Վերջին մի քանի տարում կրթահամալիրը լուրջ աջակցություն ցուցաբերեց արհեստների դպրոցի բարելավմանը՝ ջեռուցման համակարգը, նոր լաբորատորիաների և արհեստանոցների ստեղծումը, վերանորոգման աշխատանքները: Եվ հիմա բարձրաձայն կարող եմ ասել, որ արհեստների դպրոցի յուրաքանչյուր սովորող ընդգծված շնորհակալությամբ է խոսում այդ մասին ու հարկ եղած դեպքում նախաձեռնող է հանդիսանում:

Արհեստների դպրոցում անելիքները շատ են: Հարկավոր է անընդհատ առաջ գնալ՝ անվախ, զարգացման ճանապարհը բռնած:
        

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ