ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օրեցօր ավելի ու ավելի են ներթափանցում ինչպես ուսումնական տարբեր ոլորտներ, այնպես էլ մարդկային ողջ գործունեության բնագավառներ: Այն նպաստում է սովորողի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ձևավորում է հետազոտական –փորձարարական գործունեության կարողություն, զարգացնում ճանաչողական գործունեությունը:

Տեխնոլոգիան ոչ միայն զարգացնում է սովորողների մտահորիզոնը, ծանոթացնում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ, այլ հնարավորություն է տալիս առնչվելու ստեղծագործական աշխատանքի հետ: Ձևավորում է ինքնուրույնություն, ինքնավստահություն, ստեղծագործելու կարողություն, խթանում է նրանց էսթետիկական մշակույթի զարգացումը: Սովորեցնում է մտածել, վերլուծել, ցանկացած իրավիճակում գտնել ստեղծարար մոտեցում, գնահատել լավը: Ի վերջո, ստեղծագործող անհատը կարողանում է հեշտ , արագ հարմարվել նոր միջավայրում: Սեփական ձեռքերով ստեղծելու կարողությունն ինքնավստահության գրավականն է:

Կարծում եմ` տեղին է մեջբերել հոգեբան Լ. Ս. Վիգոտսկու խոսքերը. «Այն, ինչ այսօր կարողանում է անել երեխան համագործակցելով և ղեկավարվելով՝ վաղը նա կանի ինքնուրույն: Ուսումնասիրելով այն, ինչ երեխան կարող է կատարել համագործակցելով՝ մենք բացահայտում ենք զարգացող վաղվա օրը»:

Շատ կարևոր է, որ սովորողն զգա իր հաջողության հրճվանքը, իր կատարածի կարևորությունը: Պետք է շարունակ հիշեցնել, որ իրենք ստեղծողներ են: Տեխնոլոգիական աշխատանքը հաճախ ուղեկցվում է նաև երաժշտությամբ, որը ինչպես վերը նշեցինք, ձևավորում է սովորողների մոտ ճաշակ և ունկնդրելու կարողություն: Ահա այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են տեխնոլոգիայի դասերի արդյունքում` Նախապատրաստվում ենք մեր ծաղիկները տնկելու..., Մեղվաթխիկ, Զատկական խառնաշփոթ, Ուրախ գրչամաններ:

Այժմ անդրադառնանք մեդիատեխնոլոգիային: ՏՀՏ միջոցների անընդմեջ կիրառումը նույնպես սովորողների մոտ ձևավորում է մի շարք կարողություններ ու հմտություններ: Սկզբում ծանոթացանք մեր գրատախտակի գործիքների հետ, դրանց հնարավորությունների ու կիրառման ձևերի հետ: Հետո սկսեցինք աշխատել Paint- ծրագրով: Նկարում էինք հեքիաթի հերոսների, որի արդյունքում ստեղծում էինք մեր հեքիաթները` Ուժեղը, «Ճանմփորդները»:
Հաջորդը Movie Maker ծրագիրն էր: Սկսեցինք պատրաստել ամենատարբեր ֆիլմեր, որպես սկիզբ որոշեցինք սկսել մեր մանկության նկարներով ֆիլմ պատրաստելուց, իսկ այդ ֆիլմերը տեղադրում ենք կայքում, որպես ծննդյան շնորհավորանք` http://b4.mskh.am/node/1631, http://b4.mskh.am/node/833, http://b4.mskh.am/node/2110:
Power Point ծրագրին անդրադարձանք ձմեռային մեդիաօլիմպիադայի առաջադրանքները կատարելիս (http://b4.mskh.am/node/1046):
Որպես ՏՀՏ միջոցների հմուտ կիրառման արդյունք, նշենք նաև այն փաստը, որ սովորողները արդեն ունեն իրենց մուտքանունը մեր ենթակայքում և կարողանում են ինքնուրույն նյութ տեղադրել, ինչպես  Ես արդեն կարողանում եմ ինքնուրույն ռադիոհաղորդում վարել, Մեր այգին , Իմ հեքիաթը, Օգտակար լիմոնը:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ