ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Գարնանային բակ-պարտեզ

Այս պարտեզի նկարագիրն է` մաքուր, կանաչապատ, անվտանգ և միշտ կանչող:

«Գարնանային բակ-պարտեզ» նախագծով զբաղվել ենք դեռ վաղ գարնանից, մեզ այդ գործում օգնել և աջակցել են մեր սաների ծնողները: Նրանց օգնությամբ մենք ունեցանք ծառատունկ: Եղևնիներ և պտղատու ծառեր տնկեցինք և չենք սահմանափակվի այդքանով: Մեր պարտեզը կդառնա ծառերով, ծաղիկներով ու բույսերով հարուստ այգի: Ծնողների օգնությամբ նաև հին ծառերի շուրջը մաքրվեց, հողը փխրեցվեց, այգին ավելի բարեկարգ տեսքի բերվեց:

Խմբասենյակը նույնպես իր տեսակի մեջ փոքրիկ այգի-ջերմոց է, որտեղ իրենց տեղը ունեն սաների բերած ծաղիկները և այն թաղարները, որոնց մեջ մենք ինքներս ենք ծաղիկներ տնկել: Այս ամենից դուրս չեն մնում նաև բանջարեղենների սերմերը , որոնց ցանել, պիտակավորել և խնամում ենք` հետևելով և համեմատելով արդյունքները: Խումբը զբաղվում է նաև բակի ամենօրյա խնամքով, սիրով հավաքում և կարգի է բերում բակը ավելորդ աղբից, որը իրեն թույլ է տալիս ավելի անկաշկանդ, և ազատ օգտվել պարտեզի հնարավորություններից: Երեխաներին այս ամենը շատ գրավում ու ոգևորում է, որը նրանց մոտ գիտելիքի և հմտությունների նոր պաշար է ավելացնում, նրանք դառնում են ավելի հոգատար, ուշադիր, ավելանում է պատասխանատվության զգացումը:

Բակ-պարտեզում հունիս, հուլիս ամիսների ընթացքում գործելու է լողավազան: Սրանք երեխաների ամենասպասված ամիսներն են: Ջուրն ու ջրային խաղերը կթարմացնեն և կերջանկացնեն նրանց: Ջուրը ստեղծագործելու, երևակայելու, խաղալու նոր հնարավորություններ է ստեղծում: Ջրային տարբեր փորձեր կատարելու համար բակ-պարտեզում կլինի սաներին հարմար սեղաններ և աթոռներ:

Լողավազանի և լողափի նկարագիր.  ինչպես ես եմ պատկերացնում: 
Մեծ լողավազան` մաքուր ջրով և արևի ջերմությամբ տաքացվող, շուրջը ավազով ծածկված:
Սաների անհրաժեշտ պարագաներ`լողազգեստ, հատուկ գլխարկ, հողաթափեր, ցամքոց, ջրային ակնոցներ, նաև հանդերձարան և լոգարան, և իհարկե, դաստիարակի և օգնականի հոգատարությամբ ուղեկցվող լողուսուցում:

Բակ-պարտեզում ստեղծվում է նաև հեծանվահրապարակ` իր կայանատեղով: Բոլոր սաները պետք է ունենան հեծանիվներ: Երեխաները ամեն օր պետք է պարտեզ հաճախեն իրենց այսպես կոչված «մեքենաներով»: Ամենօրյա հեծանիվ վարելը մարզվելու լավ միջոց է:

Պարտեզը շատ լավ ուսումնական միջավայր է ստեղծագործելու, խաղալու և պարզապես մանկությունը ուրախ անցկացնելու համար:

«Գարնանային բանջարանոց» 
«Մենք ել սկսեցինք գարնանային աշխատանքները» 
«Մեզ օգնում են հայրիկներն ու մայրիկները» 
«Գարունիկներ»

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ