ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Երաժշտությունը նախակրթարանում

Երեխայի երաժշտական դաստիարակությունը պետք սկսել վաղ տարիքից: Երաժշտության միջոցով երեխան ստանում է իր առաջին երաժշտական տպավորությունները, հենց այդ ժամանակ է երեխան սիրում երգը, երաժշտությունը և հենց այդ ժամանակաշրջանում է երեխայի մոտ սկսում ձևավորվել գեղագիտական ճաշակ: Պետք է նշել, որ նախակրթարանում գերխնդիր է համարվում առաջացնել սեր, հետաքրքրություն, ինչու չէ նաև ձգտում երաժշտության նկատմամբ:

Փոքրիկները նախակրթարանում երգի միջոցով մուտք են գործում երաժշտական աշխարհ, որտեղ իրենք դառնում են գլխավոր հերոսներ:

Երաժշտությունը նախակրթարանում կատարում է բազմապիսի ֆունկցիաներ, նպաստում հենաշարժողական համակարգի, հուզական վիճակների, մտածողության և խոսքի, տրամաբանության, շրջապատի մասին պատկերացումների, ինչպես նաև սոցիալական զարգացմանը:

1.Երգի ուսուցման ընթացքում երեխաները գտնվում են անընդհատ շարժման մեջ, քալյեր` առաջ , ետ, ձեռքերը` վեր, վար, թռչկոտում են կքանստում և այլն: Այստեղ զարգանում է նրանց հենաշարժողական, ֆիզիկական համակարգը:
2. Ինչպես նշվեց երաժշտությունը նախակրթարանում նպաստում է նաև խոսքի և մտածողության զարգացմանը: Այստեղ փոքրիկների մոտ առաջ է քաշվում ուշադրության կենտրոնացման խնդիրը: Նախ նրանք ուշադիր լսում են, այնուհետև փորձում մտապահել և վերարտասանել երգի բառերը:
3. Սոցիալական զարգացումը երևում է այն ժամանակ, երբ երեխան մտնում է փոխհարաբերության մեջ, հետաքրքրություն է դրսևորում այլ երեխայի նկատմամաբ, թե ով ավելի շուտ կսովորի երգը և, կամ երգի ընթացքուոմ երեխաների հետ դերային փոխհարաբերությունների մեջ են մտնում: Երաժշտության, երգի միջոցով երեխաները պատկերացում են կազմում շրջապատի նկատմամբ:
4. Հատկապես 3- 5 տարեկանների մոտ երգերի միջոցով նրանք ծանոթանում են շրջապատի հետ, լայնանում է նրանց աշխարհաճանաչողությունը:

Երգի ուսուցման մեջ մեզ օգնության են հասնում երգերի հոլովակները, որոնք պատրաստում են բարձր դասարանցիները: Յուրաքանչյուր երգին համապատասխան նրանք աշխատում են Paint, Power point, Movie maker համակարգչային ծրագրերով և ստանում երգերի հոլովակներ, որոնք ցուցադրվում են փոքրիկների համար, և որի միջոցով երգի ուսուցումը ավելի պարզ ու մատչելի է դառնում:
Օրինակ` երբ սովորում ենք «Կիկլիկո» երգը, նրանք հոլովակի միջոցով տեսնում են, որ Կիկլիկոն աքաղաղ է, որն ունի կարմիր կատար: Հետո տեսնում ենք, թե ինչպես աքաղաղին գցին ամբարը: Այս տարիքում երեխաները բառերով չեն պատկերացնում ինչ է ամբարը, այստեղ նորից օգնում է հոլովակը, որտեղ նկարված է այդ նույն ամբարը: Այսքանից հետո տեսնում ենք, թե ինչ մեծ քար են դնում ամբարի մոտ, և փորձում են մեծ քարը ցույց տալ ձեռքերով:
Այս մեթոդը օգնում է լուծելու մի շարք խնդիրներ. նախ` դպրոցականները կատարում են իրենց շատ սիրելի աշխատանքը` պատրաստում են հոլովակներ, որի միջոցով սովորում են մի շարք համակարգչային ծրագրեր, և իհարկե այդ հոլովակների շնորհիվ նախակրթարանում երգի ուսուցումը կատարվում է շատ արդյունավետ, ցանկալի, պատկերավոր, հետաքրքիր և իհարկե շատ ուրախ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ