ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Մասնագետի (լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հոգեբան) աշխատանքի կազմակերպումը սովորողի հետ տարբերվում է դասավանդողի աշխատանքից: Որպեսզի աշխատանքը ստացվի և արդյունք տա, կարևորում ենք հատուկ կարիքով սովորողի սոցիալական ներառումը, կրթական կարիքին համպատասխան պայմանների ու միջավայրի ապահովումը և մասնագետ - սովորող (հատուկ կարիքով) - սովորող (նորմալ զարգացումով) – ծնող – դասավանդող շղթայի համատեղ աշխատանքը:

Աշխատանքը դպրոցում և տանը մեկը մյուսի շարունակությունն են: Երկու դեպքում էլ մասնագետը դառնում է հատուկ կարիքով սովորողի ներառման միջնորդը` մասնագիտական խորհրդատվությամբ, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանքով:

Դասավանդող – սովորող (հատուկ կարիքով) կապի արդյունավետ զարգացման, իսկ որոշ դեպքերում նաև ձևավորման նպատակով մշտապես համագործակցում ենք դասավանդողի հետ: Կարևոր է, որպեսզի սովորողի հետ ամեն օր շփվող ուսուցիչը տեղեկացված լինի հատուկ կարիքով երեխայի խնդրին, ճանաչի նրա առանձնահատկությունները, կարողանա օբյեկտիվ գնահատել սովորողի հնարավորությունները և հատկապես տեսնի նրա դրական կողմերն ու առավելությունները:

Աշխատանքը դասարանում հատուկ կարիքով երեխայի հետ կատարում ենք դասավանդողի հետ համատեղ սովորողի` նախապես մշակված անհատական ուսումնական պլանով: Հատուկ կարիքով սովորողների ուսումնական գործընթացն առավել արդյունավետ է դառնում ՏՀՏ-ներ օգտագործելիս. աշխատանքի ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի սովորողը տիրապետի համակարգչային հմտությունների, ծրագրերի (Paint, Word), կարողանա էլեկտրոնային հասցեից, համացանցից օգտվել, կիրառել դրանք ուսման մեջ, առօրյայում: Բացի դպրոցում իրականացվող աշխատանքներից, կարևորում ենք նաև դրա կիրառումը տանը` տնային առաջադրանքների տեսքով:
Քանի որ համակարգչով աշխատելն առավել գրավիչ և, որոշ դեպքերում, նաև մատչելի է սովորողի համար, դասավանդողի հետ համատեղ ստեղծեցինք էլեկտրոնային խաղեր, որոնք հատուկ կարիքով սովորողի ուսուցումը դարձրին շատ ավելի արդյունավետ: Մեր առաջարկով և մասնագիտական խորհրդատվությամբ ներկայումս բավականին հաջող կերպով փորձարկվում է դասավանդողի կողմից մշակվող ուսումնական փաթեթի և էլեկտրոնային խաղերի կիրառումը նաև օտար լեզվի (ռուսերենի) դասաժամին:

Առանձին դեպքերում (երբ, կախված սովորողի կարիքից և անհատական պահանջներից, դա հնարավոր չէ իրականացնել դասարանում) մասնագետը դպրոցում իրականացնում է սովորողի հետ անհատական և խմբային թերապևտիկ, շտկողական, ադապտիվ, սոցիալական ներառման աշխատանքներ:

Սովորողի հետ տարվող անհատական թերապևտիկ աշխատանքը տալիս է հնարավորություն գնալու նրա հետ իր իսկ ճանապարհով: Այդպես է հնարավոր դառնում առավելագույնս բացահայտել երեխային` իր առավելություններով, ուժեղ և թույլ կողմերով, նախասիրություններով, վախերով ու խիզախումներով: Անհատական աշխատանքները ստեղծում են մի մթնոլորտ, որը թույլ է տալիս երեխային ինքնադրսևորվել, զարգանալ, ունենալ ձեռքբերումներ և, որ ամենակարևորն է, իրեն համեմատել հենց իր հետ:
Խմբային թերապևտիկ աշխատանքում կարևորում ենք երեխաների համագործակցելու կարողության զարգացումը, անհատական մոտեցման շնորհիվ ձևավորված հմտությունների ու կարողությունների կիրառումը կամ պարզապես խմբում իր տեղն ունենալը: Հենց խմբային աշխատանքների ընթացքում է, որ երեխաները սկսում են ավելի լավ ճանաչել և օգնել միմյանց:
Առանձին կարևորություն ունի հատուկ կարիքով երեխայի ընտանիքի հետ աշխատանքը, որը մասնագիտական խորհրդատվություն կամ ուղղորդում լինելուց բացի, ունի հոգեբանական աջակցության բնույթ: Պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ, զրույց - քննարկումներ ենք անցկացնում ծնողի հետ ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Հատուկ կարիքով սովորողների ծնողների հանդիպում- քննարկումների արդյունքում լուծվում են մի շարք խնդիրներ՝ փորձի, ինֆորմացիայի փոխանակման, և, իհարկե, հոգեբանորեն իրենց խնդրի հետ մենակ չմնալու և հասկացված լինելու առումով: Ծնողական անհատական խորհրդատվություն կազմակերպելով՝ քննարկում ենք երեխայի հետ տարվող աշխատանքի ուղղությունները, հետագա անելիքները, առկա դժվարություններն ու ձեռքբերումները: Բացի այդ, ծնողը հաճախ մասնակցում է անհատական պարապմունքին՝ այսպիսով ձեռք բերելով որոշակի գիտելիքներ, հմտություններ տանը երեխայի հետ համապատասխան աշխատանքներ կազմակերպելու համար (առաջադրանքների, լոգոպեդական վարժությունների կատարում, կայքի համար նյութերի պատրաստում):

Հատուկ կարիքով երեխայի հետ աշխատանքը, դուրս գալով անհատի, ընտանիքի, դպրոցի սահմաններից, իրականում ընդգրկում է հասարակության շատ ավելի լայն շերտեր: Ակնհայտ է, որ աշխատանքը սկսելով ամենացածր օղակից՝ պարտեզից, հասարակության մեջ աստիճանաբար կոտրվում և փոխվում են կարծրատիպերը՝ հնարավորություն տալով ավելի ազատ և ավելի հանդուրժող լինելու:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ