ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական ընթացքի կարևոր բաղկացուցիչ մաս է տանը իրականացվող ուսումնական աշխատանքը: Տանը սովորողի կողմից ուսումնական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար շատ կարևոր է դպրոց- ընտանիք համագործակցությունը: Այդ համագործակցության շնորհիվ ընտանիքը դառնում է կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերի ակտիվ մասնակիցը, իրագործողը, զարգացնողը, փորձարկողը և կրողը: Ընտանիք ասելով` հասկանում ենք ոչ միայն ծնող, քույր, եղբայր այլ տատիկ, պապիկ, հորեղբայր, հարևան: Եվ հենց այս շղթայական կապի միջոցով հասարակությունը ներգրավվում է կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերի և աշխատանքի կազմակերպման մեջ:

Դպրոց - ընտանիք համագործակցության շատ լավ խթան եղան կրթահամալիրում արդեն պարբերական մեդիաօլիմպիադաները: Մեդիաօլիմպիադաների առաջադրանքներն ուղղված էին սովորողին, նրան շրջապատող աշխարհին՝ մայրիկին, հայրիկին, հարազատներին, գյուղին, ապրելակերպին և այլն: Այսպիսով՝ առաջադրանքների կատարմանը ներգրավվում էր ընտանիքը՝ մեծով ու փոքրով:

Այսպես երկրորդ դասարանի սովորող Ռաշիդի Այահն որոշեց մայրիկի հետ միասին ստեղծել հետևյալ նյութերը` Ես, Բուբին և իմ հրաշք ընտանիքը, Իմ մայրիկը և իր աշխատավայրը, Ամիրխանյան Անահիտը՝ Ծառատունկ, Моя семья, Զատիկը Ֆրանսիայում, Իմ օլիմպիկը:

Սովորողը ծնողների հետ կատարում են նաև ուսուցչի կողմից չհանձնարարված, իր հետաքրքրությունների շրջանակում այլ հետազոտական-ստեղծագործական աշխատանք, օրինակ` Բալախչյան Սամվելը և հայրիկը միասին պատրաստեցին «Մուլտֆիլմերը երեխային օգնում են, թե շեղում» նյութը: Հարությունյան Տիգրանի առաջին հարցազրույցը մայրիկի հետ էր:

Կայքը, որպես ուսումնական միջավայր, սովորողներին հնարավորություն է տալիս առաջադրանքներ տեղադրել դասարանական էջում և վարել առցանց քննարկումներ: Սովորողը հնարավորություն ունի իր նյութը (նախօրոք ուսուցչի հետ քննարկված և վերջնական տեսքի բերված) թողարկել իր անձնական էջից՝ լինի ֆիլմ, ֆոտոշարք, հեքիաթ և այլն: Սովորողն իր ստեղծագործությունները, ֆիլմերը, հեքիաթներն ու ընթերցարանները թողարկում է իր էջում, իսկ դասարանում կարդում և քննարկում են դրանք (տես Արզումանյան Անգելինայի «Վարդագույն Գարունը», «Վինի-Թուխի արկածները»):

Live @Edu փոստային համակարգը՝ ուսուցման արդյունավետ գործիք

Էլեկտրոնային փոստի գործածումը հնարավորություն է տալիս տնային հանձնարարություններ ուղարկել սովորողին նրա բացակայության ժամանակ և վերջինիս հետ աշխատել հեռահար:
Էլեկտրոնային փոստին են ուղարկվում օրվա տնային հանձրանարությունը, արձակուրդին տրվող առաջադրանքները, օլիմպիադաների առաջադրանքները և բազմաթիվ հետազոտական- ստեղծագործական բնույթի առաջադրանքներ:
Live @Edu Email -ը սովորողին հնարավորությունն է տալիս տանից իր պատրաստած նյութերը տեղադրել SkyDrive-ի պահոցում: Սովորողն իր պահոցում ստեղծում է թղթապանակներ, որտեղ հավաքում է իր ուսումնական նյութերը, որոնք դառնում են տարեվերջյան ուսումնական փաթեթ: Սովորողները առանց էլեկտրոնային կրիչի իրենց նյութերը կարող են ներբեռնել ցանկացած համակարգչի մեջ և աշխատել (որպես օրինակ` Բալախչյան Սամվելի SkyDrive –ի ուսումնական փաթեթը):

Համացանցը որպես ուսումնական տարածք
Շատ կարևոր է, երբ սովորողն իրեն հանձնարարված տեղեկատվական բնույթի նյութերը կարողանում է փնտրել, գտնել և դուրս բերել համացանցից, աշխատել նյութի վրա և դարձնել ուսումնական:
Ուսուցանվող նյութը Ստեփան Զորյանի« Ճանապարհորդ Ջեկոն» էր: Տեքստի հետ աշխատելուց հետո սկսեցինք տարբեր ցեղատեսակի շների մասին նյութեր հավաքել: Սովորողները կարողանում են օգտվել ոչ միայն հանրագիտարաններից, այլ նաև համացանցից: Նրանք գտան տարբեր ցեղատեսակի շների մասին պատմող նյութեր, մեծերի օգնությամբ թարգմանեցին և կիրառելով մեդիան՝ Power Point ծրագրով պատրաստեցին շների մասին պրեզենտացիա

Մեդիագրադարանը որպես ուսումնական միջավայր
Մեդիագրադարանը հնարավորություն է տալիս սովորողին օգտվել բազմաբնույթ և հարուստ գրականությունից:
Մեդիագրադարանում, բացի թվայնացված բազմաթիվ գրքերից ու դասագրեքրից, տեղադրված են տարաբնույթ ուսումնական-տեղեկատվական, գիտահանրամատչելի, ծիսական, ճանաչողական բնույթի նյութեր, որոնք ստեղծել են հենց սովորողները:
Մեդիագրադարանի թվայնացված դասագրքերը հնարավորութուն են տալիս սովորողին դասարանում թողնել դասագրքերը և թեթև պայուսակով գնալ տուն: Սովորողն իր տնային հանձնարարությունը կատարելու համար անհրաժեշտ դասագիրքը կարող է գտնել մեդիագրադարանում և կիրառելով իր մեդիահմտություններն ու կարողությունները` տնային առաջադրանքը կատարել թուղթ ու գրիչը փոխարինելով ստեղնաշարով:
  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ