ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Լրագրություն և բլոգ

Դեռեւս տասնամյակներ առաջ Սևակը, խոսելով պոեզիայի վրա` ժամանակի ազդեցության մասին, փաստում էր. «արդի բանաստեղծությունը չի կարող լինել հեքիաթա-նաղլական, գետնատարած-գետնահուպ, նա պիտի ոտները գետնին չդիպցնի` օդանավի նման կամ երկրաբանական հորատիչի....»:

...Այսօր արդեն թերևս մենք պիտի փաստենք` արդի կրթությունը չի կարող լինել գետնատարած-գետնահուպ, միայն թե, եթե Սևակը խոսում էր օդանավի կամ երկրաբանական հորատիչի մասին, այսօր արդեն եկել է համակարգչի ու ինտերնետի դարաշրջանը:

Ժամանակակից տեխնոլոգիան, որը բավականին մեծ փոփոխություններ առաջ բերեց, այնքան է զարգացել, որ եթե նախկինում այն, ինչ արտասովոր, տարօրինակ կամ նույնիսկ անիրական էր թվում, այժմ դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը: Համակարգիչը լրագրության անբաժանելի մասն է, և նրա դերը գնալով ավելի է կարևորվում: Ահա թե ինչու, հաշվի առնելով համակարգչի համատարած դերն ու հեռանկարային նշանակությունը, առանց հապաղելու կարող ենք գործի անցնել, քանզի լրագրության ասպարեզում համակարգչին անտեղյակ լինելն արդեն իսկ …
Չսովորել, չօգտվել, անտեսել համակարգիչը` կնշանակի վանել քեզնից սովորողին, զրկել նրան օր օրի փոխվող աշխարհում մրցունակ լինելու և նոր դռներ բացելու հնարավորությունից: Տեխնիկական մի քանի հնարքով ու վարպետությամբ այսօր արդեն Հայաստանի փոքրիկ գյուղերից մեկում ստեղծված «լուրը», «հաղորդագրությունը», «բլոգային գրառումը» վայրկյանների ընթացքում կարող է դառնալ ողջ աշխարհի սեփականությունը. սահմաններ չկան, վիրտուալ տարածքն անսահմանափակ է, միայն թե այստեղ ևս կողմնորոշվելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հմտություն ու վարպետություն, ինչն էլ փորձում ենք զարգացնել` օգտագործելով նաև լրագրության նոր ու հին «գործիքները»:
Ռադիոնյութ կամ տեսանյութ պատրաստելիս սովորողը թերևս ամենից ակնհայտ տեսնում ու զգում է «բառի» ողջ խորությունը, արժեքն ու ճիշտ կիրառման ուժը. սեփական միտքը տեղ հասցնելու համար նա պարտավոր է չափազանց նրբանկատորեն ձևակերպել իր խոսքն ու համապատասխան նրբերանգ տալ ձայնին, իսկ փաստերը շարադրել` որքան հնարավոր է որոշակի և կոնկրետ: Ռադիոլուրը գրելիս սովորողը նաև լսում և մոնտաժում է ձայնագրությունը, ինչպես նաև աշխատում ձայնագրիչով և վարում հարցազրույցներ: Ոչինչ հարցազրույցն այնպես չի փչացնում, ինչպես անպատրաստ հարցազրույց վարողը, որը չգիտի` ինչ հարցնել: Ուրեմն նա պետք է կարդա տվյալ թեմային առնչվող նյութերը, նախապատրաստվի և պատկերացում կազմի նյութի, ապա և` իրեն հետաքրքրող հարցերի մասին: Այս ամենից բացի սովորողը նաև ընտրություն է կատարում, գնահատում է հաջողված, անհրաժեշտ և բովանդակալից հատվածները, անպետքները` դուրս թողնում. սա ևս շատ կարևոր հմտություն է թե′ սեփական մտքերը կանոնակարգելու, թե′ անծայրածիր, վիրտուալ աշխարհում «թացը չորից զատելու» համար:
Այս ամենն անելուց հետո սովորողը պատրաստի տեսանյութը կամ ռադիոնյութը տեղադրում է կայքում կամ իր անձնական բլոգում: Բլոգը սովորողի սեփական տարածքն է, նրա ինքնաարտահայտման և աշխարհի հետ ազատ շփվելու իրավունքն ու պատուհանը: Ընդ որում, ի տարբերություն խորհրդային տարիներին տարածված օրագրերի, բլոգը ոչ միայն ամրագրում է սեփական ես֊ին հուզող, ոգևորող, զարմացնող ու հիասթափեցնող փաստերը, այլև դրանց շուրջ բանավիճելու հնարավորություն տալիս:Միայն թե այս տարածքում բլոգների ու անձնական կայք֊էջերի թիվը աճում է լույսի արագությամբ, ինչը ստիպում է սովորողին տարբերվել մյուսներից, լինել գրագետ, հետաքրքիր ու մրցունակ:

Ինչ օգուտ է տալիս բլոգը սովորողին: 

  • Բլոգը անձնական դրսևորման համար արտակարգ դաշտ է, որը թույլ է տալիս օգտվողներին ոչ միայն սովորել, այլև համագործակցել և սովորել համագործակցելով:
  • Բացել հայոց լեզվի և գրականության բաժին, որտեղ տեղադրվում են տնային առաջադրանքները: Սա հնարավորություն է տալիս բլոգը օգտագործել որպես ուսումնական միջավայր: Կարծում եմ` աշխատելու այս ձևը հետաքրքիր է ու գրավիչ:
  • Սովորողներին հնարավորություն է տալիս առցանց ուսուցչի և դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվել:
  • Սովորողը կարող է լինել բլոգերի դերում և բլոգը դարձնել քննարկման տիրույթ, որտեղ կարող են լուծվել ամենատարբեր խնդիրներ, իրականացվել դասավանդում և դասապատրաստում:
  • Հնարավորություն է տալիս սովորողին հասկանալի, մատչելի ու գրագետ լեզվով շարադրել մտքերը, տեսածն ու լսածը,ինչը օգնում է լեզվի իմացության կատարելագործմանը:
  • Սովորողը ավելի տեղեկացված է լինում աշխարհի անցուդարձին: Հնարավորություն է տալիս փոխանակել գիտելիքն ու փորձը:
  • Ինչպես նաև դասի ժամանակ օգտվել բլոգներում տեղադրված մեդիանյութերից կամ մեդիափաթեթներից, առաջադրանքներից;

Տես այստեղ՝ http://karinetahsildaryan.wordpress.com/ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ