ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Lրագրություն ասելով` բոլորն էլ հասկանում են ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեության մի ոլորտ: Այս մասնագիտության տեր մարդիկ սովորաբար առանձնանում են ճարպկությամբ, հնարամիտ ու ակտիվ խառնվածքով: Հետևաբար լրագրության դասընթացն էլ իր բնույթով պետք է տարբերվի ու կարծում եմ տարբերվում է մյուս դասընթացներից: Լրագրության դասն ինձ մոտ բազմաշերտ է: Մենք մեդիալրագրությունը անցկացնում ենք մեդիաընթերցասրահում, բայց դա չի նշանակում, որ ողջ դասին բոլոր սովորողները լինում են այստեղ: Դասի հանց սկզբից յուրաքանչյուր սովորող ստանում է իր հանձնարարությունը և անցնում աշխատանքի: Հիմնականում հանձնարարությունը տրվում է ոչ թե անհատաբար, այլ խմբերով: Դասի ընթացքում օգտագործվում են տեխնիկական բոլոր միջոցները՝ համակարգիչ, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ:

Գրեթե միշտ համացանցի անհրաժեշտություն է լինում, որովհետև մի քանի սովորող դասի ընթացքում փնտրում և լրատվական էջերում http://www.mamul.am/, http://1lur.am/am/, http://news.am/rus/, http://www.newsinfo.am .... գտնում են հետաքրքիր, օգտակար տեղեկատվություններ, մշակում են դրանք, անպայման արտահայտում ստացված տեղեկատվության մասին իրենց կարծիքը և ապա նշելով աղբյուրը` տեղադրում կայքում: Սովորողների մեկ այլ խումբ գրեթե նույն աշխատանքն է կատարում, բայց այս անգամ օգտվում է գրքերից: Նրանք ընթերցասրահում կարդում են բազմաթիվ թեմաներ, ընտրում են իրենց կարծիքով հետաքրքիր, օգտակար ու տեղեկատվական տեքստերը, դրանք մշակում և ներկայացնում կայքում: Ընդ որում, կայքում ներկայացման մի քանի ձևեր կան: Սովորողները կարող են ուղղակի տեքստի ձևով ներկայանալ կամ իրենց նյութը ձայնագրել, վերածել ֆիլմի և այդ կերպ ներկայացնել:

Գրեթե միշտ մեկ շաբաթվա ընթացքում դպրոցում կուտակված են լինում լուսաբանման արժանի իրադարձություններ կամ հետաքրքիր նյութեր, որոնց մասին կարելի է խոսել, պատմել: Լրագրողների մի խումբ ձայնագրիչով և լուսանկարչական ապարատով զբաղվում են այդ աշխատանքով: Հանձնարարությունը տրվում է հետևյալ կերպ. նախապես մշակվում են թեման և հարցադրումները, կատարվում է գործի բաժանում,  տրվում են ժամկետներ: Նյութեր հավաքելուց, ձայնագրությունները և լուսանկարներն անելուց հետո, դրանք ներկայացվում են քննարկման և հավանության արժանանալու դեպքում խումբը սկսում է աշխատել արդեն տեղում: Հավաքած նյութերը կարող են տարբեր ձևաչափի նյութեր՝ ֆոտոշարք, ռադիոլուր կամ տեսաֆիլմ: Այս դեպքում ևս աշխատում են խմբով. իրար օգնում են խորհուրդներով և հմտություններով:

Կրթահամալիրում շատ հաճախ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, հիշարժան իրադարձություններ, որոնց լրագրողների փոքր խմբով մենք անպայման մասնակցում ենք: Մինչև ճանապարհ ընկնելը տեղեկանում ենք, թե ինչ է մեզ սպասում, եթե կարիք կա, մշակում ենք հարցեր, կատարում ենք աշխատանքի բաժանում, որոշում ենք, որ տեխնիկական միջոցի համար ով է պատասխանատու և ճանապարհվում:

Շատ հաճախ լրագրության դասին չավարտած աշխատանքները սովորողներն ավարտում են տան: Սա իր ձևով տնային աշխատանք է, որի համար սվորողներին տրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ: Քանի որ նրանք թե ձայնագրիչի, թե լուսանկարչական ապարատի և թե համակարգչային համապատասխան ծրագրերի կիրառման հարցում դժվարություններ չունեն, ապա հանգիստ աշխատանքը տանն ավարտում են և պատրաստի ձևով ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին: Դիտողություներ կամ հավանություն ստանալուց հետո միայն այն տեղադրում կայքում:

Իհարկե, կան սովորողներ, ովքեր դեռ այնքան էլ լավ չեն լուսանկարում, ձայնագրվելիս ճիշտ չեն ընթերցում նյութը կամ որոշ դժվարություններ ունեն մոնտաժային ծրագրերը կիրառելու գործում: Այս և նման հարցերը դասի ընթացքում շատ արագ են պարզաբանվում և ոչ մի սովորող չի կարող իր չիմացությունը թաքցնել: Իսկ թերությունները շտկելու գործում հաճախ նպատակահարմար է լինում օգտագործել հենց նրանց ընկերների հմտությունները, գիտելիքներն ու փորձը:

Այս ոլորտում ունեցածս գրեթե մեկամյա աշխատանքնային փորձը ցույց է տալիս, որ լրագրության դասընթացն առանց մեդիատեխնոլոգիաների կիրառման անհնար կիլիներ իրականացնել կամ այն կլիներ շատ անարդյունավետ:
Նշեմ ուսումնական կայքի անհրաժեշտության մասին ևս, որը բոլոր սովորողների, առավել ևս լրագրողների համար հրապարակվելու, իրենց խոսքն հանրությանը հասու դարձնելու շատ կարևոր միջոց է: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ