ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Ժամանակակից հասարակության զարգացման գործում մեծ ազդեցություն ունեն ՏՀՏ գործիքները, որոնք ներխուժելով մարդկային գործունեության տարբեր ոլորտներ, հնարավորություն են տալիս ստանալ և տարածել տեղեկատվություն: Դրանից չի կարող խուսափել նաև կրթական ոլորտը: ՏՀՏ գործիքները կրթության արդյունավետ միջոցներ են և մեծացնում են դրա մատչելիությունը, հնարավոր են դարձնում կրթական նորագույն տեխնոլոգիաներ կիրառելը: Մեդիակրթության իրականացման ընթացքում ՏՀՏ հմտությունները նպաստում են ոչ միայն սովորողի անհատականության ձևավորմանը, այլև տեխնիկական մտածողության ձևավորմոնն ու զարգացմանը, որը անհատական կրթության կազմակերպման, ինքնակրթության, ընտանեկան կրթության հնարավորություն է տալիս: Սովորողին թույլ է տալիս սովորել, ստեղծել նորը, ձեռք բերել նորանոր գիտելիքներ և հմտություններ, որի արդյունքում սովորողը դառնում է մեդիագրագետ: Մեդիագրագետ սովորողը ավելի ինքնուրույն է, պրպտող, հետազոտող:

Երեխաներն առհասարակ համակարգիչն ընկալում են, որպես խաղեր խաղալու գործիք: Մեր ծրագրի իրագործման ընթացքում սովորողներն համակարգիչն ընկալում և կիրառում են որպես ուսումնական գործիք: Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրի հիմքում ընկած է հենց սովորողի ստեղծագործական գործունեությունը, սովորողի մեդիակրթությունը:
Ներկայացնեմ իմ դասարանի` ուսուցման չորս տարիների ընթացքում ձեռք բերած մեդիա հմտությունները, կրթության կազմակերպման այն ձևը, որի արդյունքում սովորողները դարձել են մեդիագրագետ:

Ուսուցման առաջին տարում մենք ծանոթացանք Paint ծրագրին, որի միջոցով սովորողները ստեղծում են բացիկներ (զատկական, ամանորյա, մայրիկատոնի և այլն): Նրանք այդ ծրագրով ստեղծում են իրենց հորինած հեքիաթների, պատմությունների նկարները: Նշեմ, որ նրանք օգտագործում են այդ ծրագրի բոլոր գործիքները ճիշտ և գրագետ:
Պատմություններն ու հեքիաթները սկզբնական շրջանում մուտքագրվում էին Microsoft Office Word ծրագրով: Երբ սովորողները սկսեցին տիրապետել ՏՀՏ մի շարք գործիքների, նրանք իրենց նյութերը հավաքում էին Power Point ծրագրի մեջ: Արդյունքում ստեղծվեցին էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք իրենց տեսակով բովանդակալից, գունեղ և հետաքրքիր են: Էլեկտրոնային ընթերցարաններն ուսումնական նյութ են հանդիսանում մյուս սովորողների համար:
Այնուհետև սովորողները սկսեցին տիրապետել Windows Movie Maker ծրագրին, որի միջոցով ստեղծվում են ֆիլմեր: Ֆիլմերի միջոցով նրանք պատմում են իրենց մասին, իրենց նախասիրությունների, հետաքրքրությունների, ուսումնական գործունեությունների մասին:

Քանի որ դասարանում կա էլեկտրոնային գրատախտակ, սովորողները տիրապետում են նաև Notebook ծրագրին: Այդ ծրագրի միջոցով նրանք ստեղծում են ուսումնական խաղեր ընկերների և կրտսեր ընկերների համար:

Սովորողները տիրապետում են ձայնագրիչին, որի միջոցով հարցազրույց են վերցնում ուսուցիչներից, ընկերներից, անցորդներից, տիրապետում են ֆոտոխցիկին, տեսախցիկին, որոնց օգնությամբ նրանք տեսա-ձայնագրումն են ուսումնական մի շարք գործունեություններ և արդյունքում ստեղծում ֆիլմեր:

Նշեմ, որ սովորողներն առաջին դասարանից սկսած ունեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնք սկզբնական շրջանում օգտագործել են ծնողների օգնությամբ, այնուհետև` ինքնուրույն: Էլեկտրոնային հասցեները նպաստում են հեռավար ուսուցմանը: Դրանց միջոցով նրանք ստանում են տնային առաջադրանքներ և դրանք կատարելուց հետո ետ ուղարկում: Բացի նամակներ ուղարկելուց և ստանալուց, սովորողները կարողանում են օգտվել Sky Drive համակարգից, որտեղ յուրաքանչյուր սովորող պահում է իր ստեղծած ուսումնական նյութերը (Էլեկտրոնային ընթերցարաններ, ֆիլմեր, նկարներ, բացիկներ և այլն):
Մեդիագրագիտության մասին է վկայում նաև այն, որ սովորողներն օգտվում են մեդիագրադարանից. նրանք փնտրում, գտնում և ներբեռնում են անհրաժեշտ ուսումնական նյութերը: Եթե մինչ այդ սովորողը իր պայուսակի մեջ ունենում էր դասագրքեր, մեդիագրադարանի շնորհիվ բեռնաթափեցինք մեր պայուսակները: Մեդիագրադարանից մենք օգտվում ենք թե տանը, թե դպրոցում:

Վերջապես խոսեմ կրթահամալիրի կայքի` www.mskh.am -ի, մասնավորապես, Դպրոց-պարտեզ ենթակայքի` սովորողների կողմից գործածման մասին: Այս տարվանից իմ դասարանի յուրաքանչյուր սովորող Դպրոց- պարտեզ ենթակայքում արդեն ունի անհատական էջ: Եթե մինչ այդ սովորողների ստեղծած նյութերը, նկարները, հղումները ենթակայքում թողարկում էի ես, ապա այժմ դա անում են հենց իրենք` սովորողները:
Դպրոց-պարտեզ ենթակայքում 4-1 դասարանի էջի հղումն է http://b4.mskh.am/taxonomy/term/12

Այսպիսով, մեդիագրագիտությունը սովորողին օգնում է լինել ավելի ինքնուրույն, համարձակ, ստեղծագործ: Մեդիակրթության արդյունքում բարձրանում է սովորողի ինքնագնահատականը, նա կարող է ստեղծագործել ազատ և անկաշկանդ: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ