ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Մեր կրթահամալիրում ձևավորվել և հաջողությամբ կիրառվում են գիտելիքների, ուսումնական աշխատանքների նկատմամբ սովորողների մեջ հետաքրքրությունը բարձրացնելու բազմազան ձևեր ու մեթոդներ: Կրթահամալիրում առկա են բոլոր պայմանները՝ գեղեցիկ ձևավորված դասասենյակներ, տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ, սպորտային դահլիճներ, այլ կերպ ասած, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այն ամենը, ինչն անհրաժեշտ է ապահովելու սովորողների ուսումնական աշխատանքների կազմակերպման բարձր որակը: Մանկավարժական կոլեկտիվը գործադրում է ամեն ջանք՝ սովորողների մեջ գիտելիքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ուսումնական աշխատանքների նկատմամբ գիտակից և պատասխանատու վերաբերմունք դաստիարակելու համար:

Սովորողների ուսումնական աշխատանքների իրականացումը կազմակերպվում է դպրոցում և տանը: Ուստի դպրոցն ու ընտանիքը միահամուռ կերպով պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ սովորողների ուսումնական գործընթացի կազմակերպման գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տանը նույնպես պետք է շարունակվի այն ուսումնական պրոցեսը, որի հիմքը դրվել է դպրոցում: ՈՒսումնական աշխատանքների ճիշտ կազմակերպումից, բաշխումից է կախված սովորողների հետագա կրթական որակը, նրանց կողմից յուրացված գիտելիքների մակարդակը: ՈՒսումնական աշխատանքների կազմակերպման ժամանակ կարևոր է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները, նրանց կարողություններն ու հմտությունները: Չպետք է սովորողից պահանջել այն, ինչը նրա ունակություններից դուրս է:

Ուսումնական աշխատանքի կազմակերպման գործընթացը կարգավորված է ուսումնական պլանով, որի անբաժան մասնիկն են կազմում լրացուցիչ կրթությունը և սովորողի ընտրած գործունեությունը: Կարևոր է հետևել, որ սովորողը կանոնավոր կերպով հաճախի դասերին, ստուգել սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը, տնային հանձնարարությունները, պարզել, թե ինչ վերաբերմունք ունի սովորողն ուսումնական աշխատանքում ունեցած իր հաջողությունների և անհաջողությունների նկատմամբ :
Կրթահամալիրում սովորողը մասնակցում է սեկցիոն և ընտրությամբ գործունեության դասընթացներին: Տվյալ դասընթացների ընտրությունը սովորողի կողմից կատարվում է իր ընտրությամբ: Այսինքն, սովորողը, հաշվի առնելով իր ցանկությունները, կարողությունները, ընտրում է իր համապատասխան գործունեությունը: Օլիմպիադաները, մրցանակաբաշխությունները հնարավորություն են տալիս սովորողին ստացած գիտելիքի վերաբերյալ ինքնաստուգում կատարել: Սովորողն իրեն կարևորված է համարում, գիտակցում, որ ինքն առանձին անհատականություն է, միաժամանակ նաև ըմբռնում, որ կոլեկտիվ աշխատանքում էլ ինքը կոլեկտիվի անբաժան մասնիկն է հանդիսանում: Ուսումնական աշխատանքներ կազմակերպվում են ինչպես անհատապես, այնպես էլ խմբակային: Սովորողի ուսումնական աշխատանքի կարևոր մասն է կազմում նրա ամսական, կիսամյակային, տարեկան հաշվետվությունները: Երբ սովորողը գիտակցում է, որ ինքն իր կատարած ուսումնական աշխատանքի վերաբերյալ պետք է առաջին հերթին իր առջև հաշվետու լինի և այն ներկայացնի, ապա սա ստիպում է սովորողին ավելի զգոն, պարտավորված, պատասխանատու վերաբերմունք ունենալ ուսումնական գործի նկատմամբ:

Սովորողը հստակ պետք է տարբերակի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և նույն աշխատանքի շարունակական բնույթը կատարի տանը: Այստեղ մեծ նշանակություն ունի ծնողների հետևողական վերաբերմունքն ուսումնական գործընթացի նկատմամբ: Ծնողները պետք է հետևեն սովորողին՝ ճիշտ կազմակերպելու և կատարելու ուսումնական առաջադրանքները:

Քանի որ ոչ բոլոր ծնողներն են մանկավարժական գիտելիքներով զինված, ուստի դպրոցի խնդիրն է օգնել ծնողին՝ ճիշտ կազմակերպելու սովորողի դաստիարակությունն ու ուսումնական աշխատանքի իրականացումը տանը: Կրթահամալիրում սովորողների ծնողները իրազեկված են ուսուցման նկատմամբ դպրոցի պահանջներին: Ծնողների համար նույնպես ստեղծված են բոլոր անհրաժեշտ, ժամանակակից պայմանները՝ հետևելու և կազմակերպելու սովորողի ուսումնական գործընթացի իրականացումը տանը: Ստեղծված պայմանների շնորհիվ ծնողները կամա թե ակամա ընդգրկվում են սովորողի ուսումնական աշխատանքների կազմակերպման գործընթացին: Ծնողների համար կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ, որի շնորհիվ ծնողներն ամբողջապես իրազեկվում են դպրոցի պահանջներին, անհրաժեշտ գիտելիքներ ստանում: Microsoft Outlook Live Edu համակարգում յուրաքանչյուր ծնող ունի իր անհատական էլեկտրոնային փոստը՝ իր անձնական մուտքանունով և ծածկագրով: Յուրաքանչյուր ծնող ընդգրկված է իր երեխայի դասարանին համապատասխան և կրթահամալիրի ծնողական խմբերում: Նա իր էլեկտրոնային փոստով ստանում է նամակներ՝ ուղարկված ինչպես ծնողական ողջ խմբին, այնպես էլ անհատապես իրեն: Ստանում է կրթահամալիրի նորությունները, տեղեկանում է քննարկվող թեմաներին, հայտարարություններին ևայլն։ Ծնողն էլ իր հերթին, օգտվելով փոստային համակարգում առկա հասցեագրքից և կայքի տեղեկատուից, նամակի միջոցով կարող է ցանկացած ուսուցչից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը: Դեռ ավելին, էլեկտրոնային փոստի միջոցով ծնողը ցանկացած պահի կարող է մտնել SkyDrive համակարգ և էլեկտրոնային մատյանի միջոցով ստուգել իր երեխայի հաճախումը, առաջադիմությունը, ստացած նկատողությունները, մասնակցությունը ստուգատեսներին, օլիմպիադաներին և այլն: Այլ կերպ ասած, եթե նախկինում ժամանակի սղության կամ զբաղվածության պատճառով ծնողն ամեն պահ ի վիճակի չէր ներկայանալու դպրոց, ապա այսօր մեդիացանցի շնորհիվ լիիրավ ապահովված է ուսուցիչ-ծնող կապը, որի շնորհիվ ծնողը ցանկացած պահի տեղեկացված է լինում իր երեխային վերաբերող հարցերի շուրջ: Ծնողները ևս ներկա են լինում կրթահամալիրում կազմակերպվող միջոցառումներին, դեռ ավելին՝ մասնակցություն են ունենում այդ միջոցառումներին, տոներին, ճամփորդություններին: Եվ քանի որ դպրոց–ընտանիք համագործակցությունն առկա է, ապա դա հնարավորություն է տալիս ճիշտ, միահամուռ ուժերով իրականացնել սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը և' դպրոցում, և' տանը: Ուսուցիչ- ծնող կապի պայմաններում ճիշտ է ընտրվում նաև յուրաքանչյուր սովորողի դաստիարակչական ներգործման ձևերն ու մեթոդները, որն էլ օգնում է ապագա գիտակից քաղաքացիներ կրթելու գործում:
        

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ