ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Երաժշտության ունկնդրում

Դասական երաժշտության ունկնդրումը սովորողի մոտ ձևավորում է երաժշտական բարձր ճաշակ, զարգացնում է վերջինիս ստեղծագործական ընդունակությունները, ինտելեկտը, հիշողությունը: Մասնագետները պնդում են, որ ունկնդրումը հարկավոր է սկսել շատ վաղ տարիքից, սակայն պետք է ցուցաբերել մեծ բծախնդրություն երաժշտության ընտրության հարցում: Ծննդյան առաջին տարվա ընթացքում առավել նպատակահարմար է Վ. Ա. Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները: Ավելի ուշ երեխային կարելի է առաջարկել Շոպենի, Շտրաուսի վալսերը:
Դիտումը համարվում է ունկնդրման լավագույն մեթոդներից մեկը: Պատկերը որոշակի ծրագրայնություն է հաղորդում երաժշտությանը, օգնում է սովորողին ճիշտ մեկնաբանել այն: Օպերան և բալետը համարվում են դիտման մեթոդի լավագույն օրինակներ: Օպերայի դեպքում երեխան սկսում է տարբերել պրոֆեսիոնալ վոկալ արվեստը, ուսումնասիրում օպերան որպես երաժշտական ժանր: Նույնը կարելի է ասել բալետի մասին այն տարբերությամբ միայն, որ այստեղ երեխան սովորում է մինչ այդ իր համար անծանոթ` «խորեոգրաֆիկ պոեմ» տերմինը, որը բալետի հիմնաքարն է: Այս բոլոր գիտելիքները սովորողը ամփոփում է տեսաֆիլմերի մեջ: Յուրաքանչյուր դասից 10-15 րոպե տրամադրելով ունկնդրմանը մենք ոչ միայն սկսում ենք ճանաչել դասական երաժշտության լավագույն կոթողները, այլև աստիճանաբար սովորում ենք լսել: Դասը ունկնդրումով սկսելը սովորողին տրամադրում է աշխատանքի, կենտրոնացնում է ուշադրությունը: Օգտվելով մեդիայից` նախօրոք գտնում առանձնացնում եմ առավել հաջող կատարումները, ապա նոր միայն առաջարկում այն սովորողին: Սկզբում մեր ունկնդրումը ընթանում էր հիմնականում դիտման մեթոդով (օպերաներ, բալետներ): Պատկերը ավելի պարզ էր դարձնում երաժշտությունը, ավելի ուշ սկսեցինք ուկնդրել արդեն սիմֆոնիկ ստեղծագործություններ: Այդտեղից կարելի է եզրակացնել, որ առանց համացանցի, և առհասարակ առանց մեդիայի, անհնար է պատկերացնել ունկնդրումը: Նրա միջոցով սովորողը ծանոթանում է նվագախմբային կազմին, ճանաչում է կոմպոզիտորներին, հայտնի կատարողներին և այլն:

Քանի որ ունկնդրումը տևում էր ընդամենը 10-15 րոպե, սովորողը չէր հասցնում ձանձրանալ իր համար ինչ-որ չափով անհասկանալի երաժշտությունից և արդյունքում արձագանքները հիմնականում դրական էին: Նրանց հատկապես հուզում և հետաքրքրում էին մինչ այս իրենց ծանոթ ստեղծագործությունների պատմությունը: Մենք քննարկել ենք Բեթհովենի 14 սոնատը, «Լուսնի սոնատը», Մոցարտի «Ռեքֆիեմը»` դիտարկելով այն որպես կոմպոզիտորի վերջին ստեղծագործություն: «Ռոմեո և Ջուլիետ» բալետը դիտել ենք մի ամբողջ դասաժամ, և դասի ավարտին նկատեցի, որ շատերը ուզում են շարունակել ունկնդրումը:

Ուսումնասիրելով երաժշտական ստեղծագործության սկզբնաղբյուրը` մենք նկատեցինք, որ որոշ գրական ստեղծագործություններ հիմք են հանդիսացել երաժշտական տարբեր ժանրերում, տարբեր ստեղծագործությունների համար: Այսինքն` նույն աշխատությունը հիմք է հանդիսացել թե՛ ոճական, թե՛ ժանրային առումով տարբեր երաժշտական մի քանի ստեղծագործությունների համար:

Այս երևույթը մենք փորձել ենք ամբողջացնել տեսաֆիլմերում, որոնք հետագայում կարող են ծառայել որպես ուսումնական նյութ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ