ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն»: Այսպիսի կրթությունը չի կարող նոր պայմաններ, նոր միջավայր ու նոր կազմակերպում չունենալ: Ինչպիսի՞ միջավայր, ինչպիսի՞ դասավանդող, ինչպիսի՞ սովորող ու ծնող է ենթադրում մեդիակրթություն իրականացնող կրթական ծրագիրը: Ամենավտանգավորը հին կրթական համակարգը, նրա կազմակերպումն ու նրա ուսուցչին վերաձևելը, մասնակի փոփոխություններներով ու մոտեցումներով ինչ-որ կերպ հարմարեցնելն է նոր պահանջներին: Մեդիակրթությունը նոր մտածողություն է, նոր մարդու նոր կրթական պատվերի ձևակերպում ու իրականացում:

Տեխնիկական ապահովումը, տեխնիկային տիրապետելը մեդիակրթության կարևոր բաղկացուցիչն են, բայց ոչ դրա ապահովման միակ գրավականը: Ավելին ասեմ, կարելի է տեխնիկական շատ հզոր բազա ունենալ, բայց շատ հեռու լինել մեդիակրթությունից:

Կրթահամալիրի ողջ տարածքը` դասասենյակ, լաբորատորիա, ընթերցասրահ, մեծ սրահներ, միջանցքներ` բոլորն ապահոված են համացանցային կապով, աշխատանքային տարածքներն ունեն պրոեկտորներ, համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակներ, էլեկտրոնային գրիչներ: Կրթահամալիրը նյութատեխնիկական մեծ բազա ունի` տպիչ սարքեր, սկաներներ, թվային տեսախցիկներ, ձայնագրիչներ, ֆոտոխցիկներ… Մեր սովորողները, դասավանդողները տանն ունեն համացանցին միացած համակարգիչներ: Համակարգչային գրագիտություն ունեն բոլորը: Համացանցից օգտվում են մեր բոլոր սովորողներն ու դասավանդողները: Անընդհատ կազմակերպվում են վերապատրաստման սեմինարներ՝ ուղղված նոր ծրագրերի, նոր գործիքների յուրացմանը: Բայց նույնիսկ այս դեպքում չենք կարող ասել, որ լիարժեք մեդիակրթություն ենք իրականացնում. գոնե այն չափով, ինչ չափով պատկերացնում և ցանկանում ենք մենք:
Ինչպե՞ս ենք օգտագործվում ՏՀՏ միջոցները: Ի՞նչ չափով են օգտագործվում դրանք ուսումնական գործընթացում: … Էլեկտրոնային գրատախտակի բոլո՞ր հնարավորություններն են օգտագործվում, թե՞ դրանք առայժմ ընդամենը որպես էկրան են ծառայում կամ որ ավելի վատ է` որպես սովորական գրատախտակ: Էլեկտրոնային գրատախտակները բազմաֆունկցիոնալ, հզոր միջոցներ են: Այդ հնարավորությունների ո՞ր տոկոսն է գործածվում: Դասավանդողները որքանո՞վ են տիրապետում SMART Notebook ծրագրին: Իսկ սովորողնե՞րը… Ի՞նչ ուսումնական նյութեր են ստեղծվում դասավանդողների և սովորողների կողմից: Ինչպե՞ս են գործածվում էլեկտրոնային օրացույց-օրագրերը: Սովորողների և ուսուցիչների կողմից օգտագործվո՞ւմ են բլոգները որպես ուսումնական տարածք: Ամբողջական` իր բոլո՞ր հնարավորություններով է գործածվում Live&Edu համակարգը:

Այս ուղղությամբ իհարկե բավականին առաջընթաց ունենք, բայց եկեք ընդունենք, որ նաև անելիք շատ կա: Տեխնիկան շատ արագ է զարգանում: Մեր զարգացման տեմպերը ետ են մնում: Այսօր կրթահամալիրում առկա մեծ քանակությամբ թվային գրիչներ անգործ են մնացել: Այդպես էլ յուրային չդարձան դրանք, չնայած այն բանին, որ սեմինարներ արվեցին, չնայած որ ունենք գործընկերներ, ովքեր արդեն տիրապետում են դրանց: Այն, ինչ վերաբերում է վերպատրաստվելուն, կրթահամալիրը կազմակերպում է այն` կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս պարբերաբար արվող սեմինարներ, մեդիաուղեցույց... Բայց իհարկե իրական զարգացումը ինքնակրթության միջոցով է տրվում: Եթե կա շահագրգիռ անհատ, նա նաև ձևն է գտնում սովորելու:

Մեդիակրթությունը ենթադրում է ամենատարբեր մեդիագործիքների անընդհատ կիրառում ամենուրեք` տանը, դպրոցում, փողոցում, քաղաքում, քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ հայտնվում են մեր սովորողը, դասավանդողը, ծնողը: Իրական կրթությունը չի կարող կապվել տեղի ու ժամանակի հետ: Եթե այն գործունեություն է, ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդհատվում:

Ո՞րն է մեդիակրթության արդյունավետության երաշխիքը. նաև անընդհատությունը: Հարց ունե՞ս` ինչո՞ւ անմիջապես չգրես ուսուցչիդ, գործընկերոջդ: Ասելիք ու նկատառո՞ւմ ունես` էս էլ քեզ կայք, արտահայտվիր: Քեզ կարձագանքեն, իրենց կարծիքը կարտահայտեն ընկերներդ, ուսուցիչներդ: Քեզ որևէ բան է հետաքրքրում` համացանցում ինչքա~ն ասես նյութ կգտնես: Մնում է՝ ճիշտ կողմնորոշվես և հավաստի աղբյուրներ գտնես, որը նույնպես հմտություններ է պահանջում: Ինքնարտահայտվելու, ինքնադրսևորման շատ մեծ հնարավորություն է տալիս մեդիան: Կարդա, գրիր, նկարիր, ձայնագրիր, տեսագրիր, ստեղծագործիր ու, որ ամենակարևորն է` ներկայացրու այն: Մեդիայի շնորհիվ տեսանելի ես և լսելի: Մեդիայի շնորհիվ հասանելի ես յուրաքանչյուրին:Մեդիայի շնորհիվ ակտիվ, ստեղծագործող, հետազոտող անհատը չի կարող ստվերում մնալ (տարբեր կրթական ծրագրերի շատ սովորողների և դասավանդողների գիտենք մեդիայից` առանց երբեմն դեմքով ճանաչելու):

Իհարկե, հավաքից հավաք ավելի վստահ ենք խոսում մեդիակրթության մասին: Մեր ձեռքբերումներն ակնհայտ են: Էլեկտրոնային փոստերով հաղորդակցվելը սովորույթի ուժ է ստանում: Ե´վ մենք, և´ սովորողներն ավելի հմուտ ենք դարձել համակարգչային ծրագրերի, նոր մեդիագործիքների գործածման մեջ: Բայց մեդիան մեդիա է իր անընդհատությամբ ու թռիչքային զարգացմամբ: Ետևից հասնել է պետք: Յուրացման ավելի մեծ արագություն է պահանջվում: Գուցե արագությունը նաև դարի հրամայականն է: Հակառակ դեպքում’ ժամանակավրեպությունն անխուսափելի է: Իսկ այդպիսի կրթությունն ո՞ւմ է պետք:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ