ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Եռաչափ տարածության գծագրում

Գծագրության դասընթացը 7-9-րդ դասարաններում

Համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ, պրոյետոր, գծագրական թուղթ,
գծագրական գործիքներ... Պահանջվում է ժամանակակկից մեթոդներով սովորողներին զինել տարրական հմտություններով և գիտելիքներով: Բայց նախ պետք է սովորողների մեջ արթնացնել առարկայի նկատմամբ հետաքրքրություն, ձգտում և ստեղծագործության ցանկություն: Գծագրության մեջ տեսական նյութերը համեմատաբար քիչ են. հնարավորություն են ստեղծվում կոփելու սովորողի գործնական հմտությունները: Գծագրերի ստեղծման գործընթացի հիմքում դրված է արտապատկերման մեթոդը, որը նպաստում է նաև սովորողին երկրաչափության հետագա թեորեմներն առավել հստակ պատկերացնելու համար:

Առաջին փուլում օգտագործվող թվային միջոցը համակարգիչն է, համակարգչային ծրագրերը` Smarth Notebook, SketchUp:
Սովորողները ծանոթանում են հիմնական գծագրական գործիքների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքի, աշխատատեղի ձևավորման և անվտանգ աշխատանքի կանոնների հետ: Ուսումնասիրվում են գծագրության մեջ կիրառվող գծերի ստանդարտները, նրանց հարաբերական հաստությունները և նշանակությունը, ծանոթանում գծագրական գրատեսակների պարամետրերի և դրանց կառուցման, մասշտաբի հասկացողության, չափադրման կանոնների հետ: Սովորողները գործնականորեն լուծում են ուղղի, հատվածի, անկյան կառուցման, ինչպես նաև դրանց հավասար մասերի բաժանման խնդիրներ: Դիտարկում են շրջանագիծը հավասար մասերի բաժանման տարբերակները, լծորդման խնդրի հիմնական դեպքերի լուծումները, գաղափար կազմում գրաֆիկական պատկերների նշանակության և դերի մասին: Սովորողները, հետևելով էլեկտրոնային գրատախտակին ցույց տրվող օրինակներին, A4 ձևաչափ գծագրական թղթի վրա արտագծում են, գծագրական գոծիքների օգնությամբ կատարում կառուցումներ, որն օգնում է յուրացնելու, ամրապնդելու նյութը և մտապահելու:
Ամեն նոր թեմա բացատրելիս` էլեկտրոնային գրատախտակին Notebook կամ SketchUp ծրագրերում տեղադրված գծագրական գործիքների օգնությամբ քայլ առ քայլ գծագրում եմ աշխատանքի ընթացքը` սովորողները միաժամանակ A4 ձևաչափի վրա արտագծում են: Նմանատիպ խնդիրներ լուծում են ինքնուրույն, իրենց ցանկությամբ ընտրում են օրինակը և էլեկտրոնային գրատախտակին կառուցում, ամփոփում ենք, եթե հարկ է լինում` արվում են լրացումներ, ուղղումներ: Հարկ եղած դեպքում սովորողները օգնում են իրար, քանի որ գծագրական գործիքներով հեշտ չէ աշխատելը. ստանում են նաև իմ անմիջական աջակցությունը: Օրվա թեման յուրացվում է երկժամյա դասընթացում, մասնակցում են բոլոր սովորողները: Անհատական աշխատանքը բնորոշվում է յուրաքանչյուր սովորողի ստեղծագործական մոտեցմամբ, որտեղ նշվում է նրա անունը, թեման, դասարանը... Խմբային աշխատանքի ժամանակ նրանք լրացնում են միմյանց, օգնում, շարունակում և նշվում է, թե ով ինչն է առաջարկել... Տնային առաջադրանքը կարող է լինել և ազատ և թեմատիկ` կախված ընտրած թեմայից գծագրում է կոմպոզիցիաներ, ընտրում նյութը, գույնը...
Երկրորդ մասում արվեն պետք է զարգացնել պատկերացումները երկրաչափական մարմինների, նրա պրոյեկցիաների և մակերևույթի մասին: Օգտվելով SketchUp ծրագրից` կառուցել պարզագույն նիստավոր մարմինների (ուղղանկյուն զուգահեռանիստ, կանոնավոր պրիզմա, լրիվ և հատած կանոնավոր բուրգ), պարզագույն կոր մարմինների (գլան, կոն, գունդ) հիմնական տեսքերը և աքսոնոմետրիկ պրոյեկցիաները, ընթերցել այս մարմիններին պատկանող տարերը համալիր գծագրում և աքսոնոմետրիայում:

Ամփոփում` գծագրության լեզվին, գործիքներին ծանոթ սովորողը ամրապնդելու և գնահատելու նպատակով էլեկտրոնային գրատախտակին կատարում է հետևյալ աշխատանքը.

  • երկրաչափական մարմիններով կոմպոզիցիա (ստեղծագործական առաջադրանք)
  • պահպանել գծագիրը` շարունակելու նպատակով
  • համացանցից նյութերի և գույնի ընտրություն
  • արտաքին և ներքին ձևավորում
  • ավարտելուց հետո պահպանում համացանցում:

Յուրաքանչյուր դասին սովորողները ծանոթանում են գործիքներին, խոսվում է հիմնական և հակադիր գույների, ծավալների, գրատեսակների... մասին: Նրանք տեսնելով մեկը մյուսի աշխատանքները, լսելով դիտողությունները կառուցման և տեղադրման խնդիրների մասին` ամբողջական պատկերացում են կազմում առաջադրանքի մասին` ունենալով իրենց մոտեցումը ցանկացած գծագրի ձևավորման հարցում:
Գծագրության դասավանդման ծրագիրն ու մեթոդներն շարունակական են և բազմազան, ժամանակակից գրագետ մարդը, ստեղծագործական կամ արտադրության ինչպիսի ճյուղ էլ որ ընտրի, անպայման կզգա գծագրության անհրաժեշտությունն իր ամենօրյա աշխատանքում:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ