ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Ռիթմը կերպարվեստում

Ռիթմը բնությանը ներհատուկ համընդհանուր հատկություն է: Այն առկա է իրականության բազմաթիվ երևույթներում: Կյանքն այս կամ այն ձևով կապված է ռիթմի հետ՝ տիեզերքը, մոլորակների պտույտը, տարվա եղանակները, ցերեկվա ու գիշերվա հաջորդականությունը, բույսերի աճը, կենդանիների մոտ սրտի աշխատանքը և այլն: Ռիթմ ասելով` հասկանում ենք որևէ էլեմենտի կրկնվող դասավորվածություն որոշակի հերթականությամբ: Ռիթմը միշտ ենթադրում է շարժում: Սակայն ռիթմը կյանքում և արվեստում միևնույն բանը չէ: Արվեստում հնարավոր է ռիթմերի ընդհատումներ, շեշտադրումներ, ռիթմի անհավասարություն, բազմազանություն,պլաստիկ լուծումներին ենթարկվածություն:

Կերպարվեստում, ինչպես և երաժշտության դեպքում, հնարավոր է տարբերակել ակտիվ և պասիվ ռիթմեր, կտրտված, փոթորիկ հիշեցնող կամ հակառակը` հանգիստ, դանդաղեցրած, լողացող ռիթմեր: Գեղանկարչության և քանդակագործության մեջ, գրաֆիկայում և դեկորատիվ արվեստում ռիթմը կոմպոզիցիայի կառուցման առավել կարևոր արտահայտչամիջոցն է: Ռիթմի միջոցով է կառուցվում ոչ միայն պատկերը, այլ նաև հաճախ իմաստային ամբողջ հուզականությունը և էքսպրեսիան: Ռիթմը կարող է հայտնվել գծերի, կետերի, լույս ու ստվերի, գունային շերտերի ու բծերի տեսքով: Կարող է օգտագործվել միևնույն էլեմենտի, ասենք մարդկային ֆիգուրների կամ միայն ձեռքերի ու ոտքերի բազմակի շարքեր: Ռիթմը կարող է կառուցվել ծավալների կոնտրաստի վրա և այլն: Ռիթմին հատկապես կարևորություն է տրվում ժողստեղծագործության և դեկորատիվ-կիրառական արվեստում:

Ռիթմն այն հնարավորությունն է, որը թույլ է տալիս հաղորդել շարժում անշարժ մակերեսի վրա:
Մենք ապրում ենք հարափոփոխ և շատ ռիթմիկ աշխարհում և արվեստագետները իրենց ստեղծագործություններում ձգտում են ներկայացնել իրենց ժամանակի ռիթմը:

Շարժումը կերպարվեստում ժամանակի արտահայտությունն է:
Այն ստեղծագործությունները, որոնց մեջ կա շարժում, բնութագրվում են իբրև դինամիկ կոմպոզիցիաներ:
Ինչպե ՞ս է հաջողվում շարժում ստեղծել ռիթմի միջոցով: Սա կապված է մեր տեսողության առանձնահատկության հետ: Հայացքը տեղաշարժվում է մի էլեմենտից դեպի մեկ այլ էլեմենտը, որը նման է նախորդին: Այսինքն` մեր հայացքը ինքն է փնտրում իրար նման էլեմենտներ և, փաստորեն, հենց դրանով դառնում շարժման մասնակից: Ի տարբերություն երաժշտության և գրականության, որոնք շարժվում են ժամանակի մեջ զարգանալով, կերպարվեստը պատկանում է տարածական արվեստների խմբին: Հետևաբար, երբ մենք խոսում ենք կերպարվեստում շարժման մասին, ի նկատի ենք ունենում միայն շարժման տեսողական պատրանքը: Ուրեմն, որո ՞նք են այն կանոները, որոնց միջոցով հնարավոր է դառնում շարժման պատրանք ստեղծել կերպարվեստում:

  • Եթե նկարի վրա օգտագործված են մի քանի անկյունագծեր, ապա պատկերը կթվա ավելի դինամիկ:
  • Շարժման տպավորություն կարելի է ստեղծել, եթե ազատ տարածություն թողնվի օբյեկտի առջևում, այն ուղղությամբ, ուր ենթադրաբար օբյեկտը շարժվում է:
  • Շարժումը պատկերելու համար գերադասելի է ընտրել կուլմինացիոն պահը, որի մեջ առավել շեշտված է արտահայտվում շարժման բնույթը:
  • Պատկերը կարող է թվալ դինամիկ, եթե նրա մասերը ոչ թե կրկնում են շարժման միևնույն պահը, այլ տարբեր փուլերի հերթականությունը:
  • Հարկավոր է հիշել, որ շարժումը հասկանալի է լինում միայն այն դեպքում, եթե մենք ստեղծագործությունը դիտում ենք ամբողջության մեջ, որովհետև այն կոմպոզիցիոն ամբողջականությանն է վերաբերում, այլ ոչ թե առանձին էլեմենտի պաթոսին կամ ժեստին:
  • Շարժումը շեշտել կարելի է նաև գծանկարի շտրիխների օգնությամբ:
  • Շարժման զգացողություն կարելի է ստանալ, եթե պատկերի հետևի պլանում պատկերված օբյեկտները հստակ չեն, մշուշոտ են կամ լղոզված:
  • Հարկավոր է հաշվի առնել նաև մեր մշակութային առանձնահատկությունը, որ մենք տեքստը կարդում ենք ձախից աջ, ուրեմն մեր համար ավելի հեշտ ընկալելի է ձախից աջ գնացող շարժումը, հետևաբար այն կարող է թվալ ավելի արագ: Պատկերի հետին պլանում հորիզոնական և ուղղահայաց գծերի շատությունը կարող է խոչընդոտել շարժմանը, իսկ թեք գծերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել այն:
  • Հանգստի զգացողություն կարելի է ստանալ, եթե կոմպոզիցիան սիմետրիկ է: Հավասարակշռված կամ պարզ երկրաչափական սխեմաների մեջ տեղավորված պատկերները կոչվում են ստատիկ պատկերներ: Թեքերի ու անկյունագծերի օգտագործմամբ նույնպես կարելի է ստանալ ստատիկ պատկեր, դա հնարավոր է, եթե կոմպոզիցիոն ու երկրաչափական կենտրոնները համընկնում են: Հանգստի զգացողություն կարելի է ստանալ նաև, եթե պատկերվող օբյեկտները գտնվում են հանգստի մեջ կամ, եթե շարժվող օբյեկտի առջևում տարածություն չկա:

Կերպարվեստում` անկախ ժանրից՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար, բազմաֆիգուր կամ աբստրակտ կոմպոզիցիա և այլն, ռիթմը հիմնական էլեմենտներից մեկն է, և դրանից ածանցվող հանգստի կամ շարժման խնդիրները արվեստագետի մտահղացման, նրա խոսքը հանդիսատեսին հասցնելու ամենակարևոր միջոցներն են:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ