ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Նյութիս առաջին մասում խոսել էի քոմենթի ու դրա ձևավորման մասին: Այժմ ուզում եմ խոսել կրթական կայքում քոմենթի կարևորության, նպատակի, անհրաժեշտության և վտանգների մասին: Եթե կրթական կայքը մեռած ու փաստաթղթային վիրտուալ տարածք չէ միայն, այլ կենդանի, առաջ շարժվող ուզարգացող միջավայր, չի կարող չառնչվել վիրտուալ կյանքի նորմերին, շփման ձևերին, հակառակ դեպքում կդառնա կեղծ ու հնաշունչ:

Բայց վիրտուալ աշխարհը միայն կրթական աշխարհ չէ ու շատ երևույթներ պետք է փոխեն իրենց բովանդակությունը, նոր տարրերով համալրվեն և հետո միայն տեղ գտնեն կրթական վիրտուալ միջավայրում:
Մեր միջավայրը mskh.am-ն է՝ հայաստանյան միակ այսչափ ակտիվ, կենդանի, բազմաշերտ ու բազմատարիք կայքը: Եթե ակտիվ է ու շարժուն, ուրեմն համալրվում է շարժման ու ակտիվության ընդունված, կիրառելի վիրտուալ հնարքներով: Քոմենթը մտավ մեր կյանք: Հարց է ծագում. ի՞նչ կարող է տալ այն կրթական կայքին և մի՞թե թիթիզություն չէ կամ անտեղի, անիմաստ ձեռնարկ, ժամանակի վատնում: Փորձեմ խոսել մեջբերման, դիտարկման կրթական-ուղղորդիչ բնույթի մասին:

Նախ՝ քոմենթը, խոսքի մշակույթ է. միտքը հստակ, հասկանալի, կարճ ու դիպուկ ձևակերպելու հմտություն, որին տիրապետում ես միայն լեզվական ինչ-ինչ հմտություններ յուրացնելուց հետո: Հստակ պատկերացում է տալիս մարդու զարգացածության, աշխարհայացքի, հոգեբանական տիպի, որակների մասին. այս հատկանիշները շատ կարևոր են առողջ ու առաջադեմ կրթական միջավայր ձևավորելու, միմյանց ճանաչելու, գնահատելու, կարևորելու, ճիշտ մարդուն ճիշտ տեղում տեսնելու համար: Հնարավորություն են տալիս լայնորեն օգտագործել առցանց շփման հնարավորությունները. չկան սահմաններ՝ սա դասավանդողին կարելի է, սովորողին՝ ոչ: Ազատության, ինքնադրսևորման, սեփական կարծիք ձևավորելու ու այն արտահայտելու համար լայն դաշտ է ստեղծում:
Սովորող-դասավանդող՝ կրթական մի միջավայրում ապրող և համագործակցող մարդիկ, հնարավորություն են ստանում խոսելու, ընդգծելու, բանավիճելու: Քոմենթով, մեկ անգամ ևս հաստատում ես, որ նյութի հեղինակը լսելի է, կարևորված:
Քոմենթը նաև վիրտուալ ծափ է՝ ծափահարում ենք, ապրես, լավ ես աշխատել (այս միտքը Ա. Բլեյանինն է. վերցված է հրապարակային ելույթից):

Քոմենթների առատությունը վկայում է հասարակության բաց լինելու, ազատության ու ինքնադրսևորման մասին. չենք վախենում խոսելուց, կարևոր է, որ խոսելու նյութ կա, խոսք կա, չենք լռում ու մեր չասելիքը, չիմացությունն ու անտարբերությունը քողարկում բազմանշանակ լռությամբ: Լռությունն, իրոք, բազմանշանակ է:
Նմանատիպ շփումը ենթադրում է քաղաքակիրթ երկխոսելու, բանավիճելու հմտությունների ձևավորում. բանավեճ, որն առցանց է, կրթական, թեմատիկ քննարկումներ, որոնք երբեք անձնային վեճի չեն վերածվում, այլ՝ առցանց-ծրագրային էլ մնում են ու ուղղված են ոչ թե անձի դեմ, այլ նպատակ ունեն լավացնելու, զարգացնելու մարդուն, կրթական միջավայրն ու ծրագրերը: Սա շատ կարևոր է. առցանց հաղորդագրությունը հնարավորություն է տալիս զարգացնել հենց այս մշակույթն ու բերել կրթության ոլորտ:

Սոցիալական ցանցի իմ էջը, բլոգն իմ անձնական վիրտուալ տարածքներն են, որտեղ ես կարող եմ ունենալ անձնական հետաքրքրություններ, լուսանկարներ, ընտանեկան վիդեոներ ու ընկեր-ծանոթներ: Իմ անձնական տարածքում ես կարող եմ թուլանալ, հանգստանալ, խոսել ոչնչի մասին, բացահայտել իմ հետաքրքրությունները, տարածել ինձ հետաքրքրող նյութերը, հրապարակումները, ընկերներիս նյութերը: Այստեղ ես էլի ես եմ, նույն մարդը, որն աշխատում է բոլորին է հայտնի, թե որ կրթական հաստատությունում, բայց անձնական էջում ես կարող եմ ներկայացնել կրթահամալիրը մասնակիորեն՝ իմ հետաքրքրությունների, հրապարակումների, ֆիլմերի, սովորողներիս, ընկերներիս մասով, ներկայանալ այլ՝ հայտնի և անհայտ հետաքրքրություններով, դիտարկումներով: Այստեղ ես ազատ եմ` կարդալ կամ չկարդալ, ասել թե չասել:

Կրթական միջավայրում ես կարդում եմ, արձագանքում, սպասում, որովհետև դա իմ մոլորակն է՝ իմ աշխատանքը՝ իմ օրվա մեծ մասը, ու ես գնահատում եմ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ՝ մեծ-փոքր:
Կրթական վիրտուալ տարածքն այլ է: Կրթահամալիրային կայքը այլ՝ արդեն կայացած, նույն հետաքրքրություններով, նույն արժեքներով ոգևորվող, նույն խնդիրներն ունեցող համայնք է ենթադրում, այստեղ հաղորդագրություններն էլ նպատակային են՝ կրթական, մեթոդական, բովանդակային: Ամենահասարակ շնորհավորանքներն իսկ կրթական են՝ ճաշակ են ձևավորում, սովորեցնում խոսել-շնորհավորել, չկրկնվել, ուշադիր լինել միմյանց հանդեպ: Ուշադրությունը, հոգատարությունը կարևոր են կրթական միջավայրում:
Ես իմ հաղորդագրություններով փորձում եմ ուշադիր լինել ընկեր-գործընկերներիս, ընկեր-սովորողներիս հանդեպ, փորձում եմ արտահայտվել ու վստահ եմ, որ ինձ կհասկանան, որ չեն քարկոծի, որ իմ խոսքը կարևոր է. հակառակ դեպքում չէի խոսի ու չէի վատնի ոչ իմ, ոչ այլոց ժամանակը:
Կրթական վիրտուալ միջավայրն առանց քոմենթի՝ դիտարկում-հաղորդագրության, անկենդան կդառնա. մնում է «քոմենթային մշակույթը» տեղայնացնել, զարգացնել, կրթականացնել: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ