ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

«Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:

«Իմացումի հրճվանք» ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը, աշխատանքի, փորձի, հետազոտման միջոցով սովորողների հմտությունների, կարողությունների զարգացումը, գիտելիքի ձևավորում:
Ծրագիրն իրականացվում է համապատասխան միջավայրում: Կրթության պատվիրատուն նաև ծնողն է. նա ընտրում է ծրագիրը և որպես պատվիրատու-գործընկեր՝ մասնակցում կրթության կազմակերպմանը:
Ծրագրի խնդիրների իրագործման, սովորողների ուսումնական գործունեության կազմակերպման համար ձևակերպվում և ապահովվում են. 

  • Ծրագրի իրականացման միջավայրը. 
  • Ծրագրի իրականացման սկզբունքները.
  • Ծրագրի իրականացման ձևեր և միջոցները:

Ծրագրի իրականացման միջավայրը
Ուսուցում կյանքով և կյանքի համար:

Կազմակերպված ուսումնական միջավայրի ապահովողը դպրոցն է, որպես կրթություն կազմակերպող հաստատություն, ծնողը՝ որպես իր երեխայի ուսման կազմակերպման պատվիրատու և պատասխանատու, որպես դպրոցի գործընկեր, համախոհ, դասվարը՝ որպես դասարանում իրականացվող ծրագրի ղեկավար:

Ուսումնական կազմակերպված միջավայրը դպրոցական շենքն է՝ իր ուսումնական կաբինետներով, լաբորատորիաներով, արհեստանոցներով, բակ-պարտեզներով, լողավազանով, ջերմոցով, կից հրապարակներով... Այստեղ ոչինչ ավելորդ չէ, ամեն ինչ կարող է ուսումնական նյութ կամ այդ նյութի առարկա (օբյեկտ) դառնալ: Դա այն միջավայրն է, որտեղ սովորողն ապրում է, որը բավարարում է նրա հետաքրքրությունները, անհատական զարգացումը, ապահովում է նրա բնականոն զարգացումը, կենսական պահանջները: Սա չի նշանակում, որ անտեսվում են սովորողի տունն ու բակը, քաղաքի հրապարակն ու այգին, ճանապարհն ու...ամեն ինչը, որ շրջապատում է մարդուն, հետաքրքրում է նրան:

Դասասենյակ-տեխնոլոգիական լաբորատորիա (դասարան)
Ընդարձակ տարածք է, որտեղ ամեն ինչ հարմարեցված է սաների անվտանգ և ինքնուրույն գործունեությանը:
Դասասենյակը զարգացնող, բազմաբնույթ խաղ-գործունեության, տեխնոլոգիական ուսուցման իրականացման լաբորատորիա է՝ սանհանգույցով, համապատասխան գույքով, ուսուցման միջոցներով:
Ուսումնական միջավայրի կաղապարված պատկերացումը՝ գրատախտակ, սեղան-նստարան, առանձնապես կապ չունի կրտսեր դպրոցի սովորողի ֆիզիկական և ֆիզիոլոգիական տվյալների, առանձնահատկությունների, գործունեության իրականացման հարմարավետության հետ: Մեր դասասենյակ - լաբորատորիայի միջավայրը հարմար է սովորողի ֆիզիկական տվյալներին. կահույքը թեթև է, դյուրաշարժ, հարմարավետ:
Սովորողը հնարավորություն ունի գորգին նստելու, հարմար տեղավորվելու՝ կարդալու կամ այլ աշխատանքով զբաղվելու համար: Սեղան-աթոռներն օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, երբ հենց դրա՛նց կարիքը կլինի:

Դասասենյակն ապահովված է տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն անհրաժեշտ միջոցներով և պայմաններով.

  • թվային միջոցներ` էլեկտրոնային գրատախտակ, անլար համացանցային կապ, ուսումնական գործունեությունն ապահովող անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ, ձայնագրիչ, ականջակալներ, տպիչ, սքաներ, սքայփ.
  • ուսումնական-աշխատանքային գործիքներ, այլ պարագաներ և միջոցներ` շիրմա, ներկեր, վրձիններ, տարբեր որակի և չափի թղթեր, մոտավորապես 1x1,5 չափի հայելիներ, տարբեր չափի տարաներ, խոշորացույց, մանրադիտակ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռք, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական գործիքներ, ջեռոց, ջրատաքացուցիչ.
  • խաղեր ու խաղային պարագաներ՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր, երկրաչափական պատկերների հավաքածուներ, դոմինոներ, էլեկտրոնային-ուսուցողական խաղեր, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ, տարբեր չափերի գնդակներ, ցատկապարաններ, բուլավաներ.
  • թատերական-երաժշտական գործունեության հնարավորություն՝ շիրմա, դասվարի ու սովորողների ձեռքով պատրաստած տիկնիկներ, դիմակներ, ծիսական պարագաներ, փոքրիկ հանդերձապահարան, պարզ-խաղային երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, զանգեր...), համապատասխան ընթերցարան.
  • հարմար հանդերձարան, պահարաններ նոթբուք-նեթբուքերի, անձնական իրերի համար:

Կա կից սանհանգույց` լվացարանով, մշտական ջրով, հայելիով, հիգիենայի պարագաներով (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ, լվացվելու պարագաներ,մաքրելու միջոցներ, բաժակներ) առաջին բուժօգնության արկղիկով կամ փակ դարակով: Սանհանգույցը հասանելի է բոլորին, կահավորանքի չափերը սովորողներին համապատասխան են: Սա էլ է կրթության միջոց, որովհետև կենցաղային միջավայրի մշակումն ու կենցաղային կուլտուրան պակաս կարևոր չեն:
Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմաններ՝ շվեյցարական պատ, մարզական ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն:

Կից սենյակ կամ առանձնացված տարածքը (7-10 քառ/մ) ծառայում է ուսուցչի, սովորողի կամ սովորողների առանձին խմբի անհատական աշխատանքի և հանգստի կազմակերպմանը: Սենյակում՝ աշխատանքային հարմար կահույք, համակարգիչ, ձայնագրիչ, 2-3 ականջակալ, ուսումնական գործիքներ դնելու հարմար պահարան, բազկաթոռ կամ բազմոց: 

Այստեղ ուսուցիչն աշխատում է, զբաղվում ինքնակրթությամբ, կազմակերպում իր և սաների կարճատև հանգիստը, հանդիպում ծնողի հետ, քննարկումներ կազմակերպում գործընկերոջ կամ մասնագետի հետ: Սովորողը կամ խումբը առանձնանում է աշխատելու, իրար ՏՀՏ հմտություններ փոխանցելու, համացանցում նյութ փնտրելու, հանգստանալու նպատակներով: 

Ուսումնական միջավայր է նաև դասարանին կից սրահը՝ միջանցքը: Այստեղ սովորողները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:

Դպրոցական շենքն ապահովված է սաների ֆիզիկական ակտիվությունն ու զարգացումն ապահովող պայմաններով և միջոցներով` մարզադահլիճ՝ շվեդական պատով, մարզական գույքով, մարզական լողավազան՝ լոգարանով:

Ջերմոցի տարածք-տնկարանը` շենքի ներսում և դրսում, բնագիտական գործնական լաբորատորիա է: Դրան լրացնում է կենդանիներ (թռչուններ, ձկներ, կրիա և այլն) պահելու–խնամելու հնարավորությունը:
Ուսումնական-հետազոտական աշխատանքների, բնագիտական փորձերի, տեխնոլոգիական տարբեր աշխատանքների լաբորատորիայում բնագիտական-տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվելու պայմաններ և գործիքներ կան` չափման գործիքներ, թաղար-տնկարաններ՝ սերմեր ցանելու, տնկիներ ստանալու համար, գյուղատնտեսական գործիքներ, աքվարիում, կենդանիներ, ծեփի-կերպարվեստի արվեստանոց՝ հարմար պահարաններով, չարխով, ծեփի և նկարելու գործիքների հավաքածուով:

Կա թատրոն-արվեստանոց՝ բեմով, լուսարձակներով, բարձարախոսներով, միկրոֆոնով, հեշտ ձևափոխվող և տեղափոխվող շիրմաներով, հայելիներով, մեծ գորգով, էլեկտրոնային գրատախտակով, համակարգիչով, հանդերձարանով:
Բուժկետ-լաբորատորիա, որտեղ սաները կարող են ուսումնական համապատասխան պարապմունքներ անցկացնել, դիտարկումներ, չափումներ կատարել:
Խոհանոց-լաբորատորիան սովորողների համար սիրելի մի տարածք է, որտեղ ինքնադրսևորվելու, փորձեր, խոհարարկան-տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու հարուստ կենցաղային տեխնիկա կա՝ ջեռոց, սառնարան, հոսող ջուր, ջրատաքացուցիչ, հարիչներ, տարատեսակ սպասք, պահարաններ, կտրիչներ, կշեռք և այլն:

Բակ-պարտեզը մշակում և խնամում են սովորողները:
Սովորողն իր միջավայրի պարտիզպանն է:
Ծառ ու ծաղկով, կանաչ, բուսականության տարբեր տեսակներով հարուստ պարտեզ: Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով, անհրաժեշտ աշխատանքային գործիքներով: Մեծերի կողքին, մեծերի հետ իր այգին ստեղծելով՝ սովորողը դառնում է իր կյանքի պատասխանատուն:
Բնագիտական գործունեությունն այս պայմաններում աշխարհաճանաչողական է:
Բակ-պարտեզում սովորողը դիտարկումներ է կատարում, հետազոտական աշխատանքներ՝ սկսած բույսի աճի դիտարկումից, ծառ տնկելու և պատվաստելու աշխատանքներից մինչև տերևի ու բողբոջի մանրադիտակային ուսումնասիրություն, էկոլոգիական, բնապահպանական, կանաչապատման նախագծերի իրականացում:

Բակ-պարտեզի գրավիչ աշխատանքնային մասը տնկարանն է, որտեղ, ինչպես և պարտեզում, տարբեր բույսեր են աճեցնում, թաղարներ ստեղծում, հետո օգտագործում են տարբեր հասարակական նախագծեր իրականացնելիս, շրջակա միջավայրը ավելի կանաչ ու գրավիչ դարձնելու, իրենց ստեղծածը տարածելու, նվիրելու և այլ նպատակներով: Տնկարանն էլ, որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սվորողների բնագիտական գործունեության տարածք:

Սովորողը բակ-պարտեզում ինքնամարզվող, խաղացող, ֆիզիկապես զարգացող է՝ ճկուն, առողջ, արագաշարժ, արագ կողմնորոշվող:

Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝  մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով՝ տարբեր չափերի պլաստիկ ամաններ, գործիքներ, մանր ավազ, տարբեր գլաքարեր, հեծանիվներ, գնդակներ, ձգելու պարան, ցատկապարաններ, մարզական թունելներ, բուլավաներ, վազարգելքներ, ճոճքեր, ճոճանակներ, սահարաններ: 

Ազատ գործունեության, գործունեության ընտրության ազատության և համապատասխան միջավայրի գոյության պայմաններում սովորողների ֆիզիկական զարգացումը չի սահմանափակվի շաբաթական 2 ժամով, ամեն օր, ցանկացած հարմար պահի նրանք կարող են զբաղվել ֆիզկուլտուրայով, մարզվել, խաղալ, և նրանց ֆիզիկական զարգացումը բնական և անընդհատ կլինի:

Սովորողը բակ-պարտեզում ստեղծող և ստեղծագործող է: Կան դրա հնարավորության պայմանները` ավազ՝ մանր և խոշոր, խիճ, գլաքարեր, կավով այլ նյութերով աշխատելու հնարավորություն, փուչիկներ, սպունգ, ներկեր, տարբեր չափերի տարաներ, չափման գործիքներ:

Ծրագրի իրականացման համար ծրագրի մասնակիցներն օգտվում են կրթահամալիրում ստեղծված այլ պայմաններից.

Մեդիակենտրոնում ՝
Քննարկման սրահ
Աստղացուցարան
Մեդիադահլիճ-կինոսրահ
ՏՀՏ միջոցներ և գործիքներ, անլար համցանց
Մեդիաընթերցան

Մայր դպրոցում`  
«Տիգրան Հայրապետյան» գրադարան և ստեղծված-համալրվող մեդիագրադարան 
Մարզական ակումբներ
Մարմարյա սրահ
Խեցեգործական արվեստանոց
Թատերական մեդիադահլիճ
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ