ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 58
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունուֆար Սմբատյան
Ես մեդիագետ եմ...

Թամար Հարությունյան
Եռաչափ տարածության գծագրում

Անուշ Իսկանդարյան
Աշխատանքը` հետաքրքիր և ուսուցանող

Հասմիկ Թոփչյան
Մայրենի լեզվի ուսումնական կաբինետ

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան
Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Արտակ Զարգարյան
Համացանցից օգտվելու գրագիտություն

Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան, Անահիտ Աղասյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում և տանը

Նոնա Գրիգորյան
Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան» դասին

Հերմինե Կոստանյան
Մեր սովորող-խոհարարները հանգիստ կարող են աշխատել այդ ոլորտում

Հռիփսիմե Առաքելյան
Դաստիարակի բլոգ

Ուսումնական նյութեր

Раиса Погосян
raisapogosyan.wordpress.com

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիետ Սիմոնյան
Մեդիան թռիչքային զարգացում ունի: Հո հետ չե՞նք մնալու

Գևորգ Հակոբյան
Ուսումնական գործի կազմակերպումը ավագ դպրոց վարժարանի 12-րդ դասարանում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արուսյակ Վարդանյան
Մեդիագրագիտությունը կրտսեր դպրոցում

Գոհար Բալջյան
Ակտիվ, շարժուն, ժամկետներ և սահմաններ չճանաչող գործունեություն

Արթուր Բլեյան
Մեդիակրթությունը արհեստների դպրոցում

Մարի Գաբանյան
Գրադարանի դերը կաբինետային ուսուցման գործում

Սոֆա Գրիգորյան, Մարինե Մկրտչյան, Մերի Առաքելյան
Ծեսով յուրացնենք մեզ փոխանցված մշակույթը

Լուսինե Ալեքսանյան
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում

Ելենա Սարգսյան
ՏՀՏ հմտությունների յուրացումը և զարգացումը` դասավանդողին ուղղված պահանջ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Տաթև Խլոյան
Տեխնոլոգիական գործունեություն 2-րդ դասարանում

Սրբուհի Աղաբաբյան, Գոհար Սմբատյան
Հիգիենիկ հմտությունների և ինքնուրույնության ձևավորման միջավայր

Լուսինե Գափլանյան
Նախադպրոցականի զարգացման նոր մոդել միջավայր

ԱՐՁԱԳԱՆՔ

Կարինե Թահսիլդարյան
Լրագրություն և բլոգ

Աննա Էլնազարյան
Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք

Թամար Ղահրամանյան
Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետը` ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկոտուր 2012–ը կայացավ, բայց չավարտվեց
Ես մեդիագետ եմ...

Մեդիաճանաչողության քայլուղիներ

Կրթական համակարգում ՏՀՏ միջոցների կիրառումը գնալով է՛լ ավելի է ընդլայնվում` ազդելով կրթության որակի վրա, մատուցվելիք նյութը դարձնելով գրավիչ, դյուրին, հասկանալի, մտապահելի: Մեդիան մեծապես նպաստում է նաև ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպմանը:
Տարրական դպրոցում մեդիակրթությունը` մեդիաճանաչողությունն, ունի իր առանձնահատկությունները` քայլուղիները, որոնք աստիճանաբար են զարգանում:
Սովորողներից շատերը դպրոց ընդունվելիս, որոշակի մեդիահմտություններ արդեն իսկ ունենում են, մնում է ամրապնդել հինը և ձևավորել ու մշակել նոր հմտություններ:
Մեդիան մատուցվելիք նյութի վերաբերյալ որոնման, ինչպես նաև հաղորդման մեծ հնարավորություն է ընձեռում:
Կիրառվող բոլոր հնարավոր միջոցները քայլ առ քայլ տանում են սովորողների մեդիահմտությունների մշակման և կարողությունների ամրապնդման:
Մեդիահմտությունների ձևավորման սկզբնական փուլում անհրաժեշտ է.

  • Կարգավորել սանիտարահիգիենիկ վիճակը
  • Հետևել ժամանակացույցին
  • Պահպանել հեռավորության սահմանը
  • Կատարել տեսողական վարժություններ:

Վերոհիշյալներից հետո միայն կարելի է անցնել մեդիագրագիտության:
Այն է`

  • Ծանոթացնել կոնկրետ ծրագրի
  • Սովորեցնել օգտվել տվյալ ծրագրի աշխատանքային գործիքներից
  • Ստեղծած նյութը պահպանել, բացել և փոփոխել
  • Նյութը էլկրիչին փոխանցել
  • Էլփոստից օգտվել
  • Համացանցից նյութ որոնել
  • Կայքէջին ծանոթանալ
  • Ֆոտոխցիկով նկարել
  • Մուտքագրել
  • Ձայնագրիչով ձայնագրել:

Այս ստեղծական ճանապարհը տանում է մեդիաճանաչողության և դպրոց-սովորող-ընտանիք համագործակցության: Ստեղծվում են և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներ (դասարանական, ընտանեկան):
Սովորողն ապահովված է ուսումնառության անհրաժեշտ ՏՀՏ միջոցներով, մնում է միայն գործընթացի կազմակերպման քայլուղիների համակարգված ընտրություն:
Եթե ես մեդիաճանաչ եմ, ուրեմն ես կարող եմ`

  • Նկարել (Paint ծրագրով)
  • Աշխատանքային գործիքներից օգտվելով գրել
  • Տառաճանաչողությունից հետո նաև մուտքագրել
  • Հորինել հեքիաթ, պատմություն, շուտասելուկ, հանելուկ, հնգյակ
  • Լուսանկարել
  • Ձայնագրել:

Ես մեդիագետ եմ: Ընթացք` զարմանքի, հարցերի, խնդիրների, ուղիների, որոնման, բազմազանության, ընտրության, ինքնահաստատման, իմացումի…

Անհատական աշխատանքների վերջնագրում ստեղծվում են խմբային` դասարանական նյութ-խրոնիկաներ:
Մի մեծ և ուրախ սոխածերուկ, չէ՝ քարապապուկ` ակլատիզ սարքեցինք:
Ընթացքը ճանաչողական էր, ուրախ և խիստ գործնական:
Ծանոթացանք`

  • Կերպարին
  • Թագավորելու ժամանակահատվածին (7շաբաթ`49 օր)
  • Շաբաթվա խորհուրդներին (աստիճանաբար)
  • Պահանջներին (ի՞նչ է սիրում և ի՞նչ չի սիրում)
  • Բնավորությանը:

Սոխածերուկի քարերը ներկեցինք, ծղոտե շորեր հագցրեցինք, փետրուամազերը շաբաթեշաբաթ ավելացրեցինք ու քիչ-քիչ ծանոթացանք քարապապուկ-սոխածերուկի սովորույթներին:

  • Նկարեցին
  • Պատմեցին
  • Հորինեցին` հնգյակ, հանելուկ, շուտասելուկ:

Ժամանակացույցի ճիշտ ավարտին այնքան շատ էին աշխատանքները, որ ուսումնական ընթացքն ունեցավ իր ճիշտ ավարտը` այժմ տեսանյութի տեսքով:
Մեր սոխածերուկ, քարապապուկը դարձավ միդիահանրաճանաչ ու սիրելի:
Սոխածերու~կ, բարով գնաս, էլի կգաս, էլի կգաս, բարով գնաս, սոխածերու~կ…

 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ