ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից

2011-2012 ուսումնական տարին սկսվեց կրթահամալիրի միջին և ավագ դպրոցում անգլերենի դասավանդման բովանդակային ու նպատակային նոր ծրագրով` ըստ լեզուների իմացության համաեվրոպական մակարդակների http://www.mskh.am/am/11345: 7-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը հիմնականում նպատակաուղղված են եղել լեզվի ուսուցման չորս բաղադրիչների` լսելով հասկանալու, խոսելու, ընթերցելով հասկանալու և գրելու զարգացմանը: Կրթահամալիրի բոլոր դասասենյակներն այս տարի կահավորվեցին համակարգիչներով, պրոյեկտորներով և էլեկտրոնային գրատախտակներով, որը նպաստավոր պայմաններ ստեղծեց մեր ծրագրային դրույթների կատարման համար: Օրինակ, առաջին ուսումնական տարին էր, որ հնարավորություն տրվեց իրականացնելու լսելով հասկանալու մեր ծրագրային պահանջները: Միշտ էլ ասել ու գրվել է, որ լսելով հասկանալը լեզվի դասավանդման կարևոր բաղադրիչ է, բայց երբեք այսպիսի ռեալ ու նպաստավոր պայմաններ չեն եղել ու այն միշտ էլ եղել է օտար լեզվի դասավանդման թույլ ու խոցելի կողմը: Այսպիսով կարելի է փաստել, որ 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում էապես զարգացել են մեր կրթահամալիրի սովորողների լսելով հասկանալու կարողությունները սկսած կրտսեր դպրոցի առաջին դասարանցիների համար փոքրիկ երգ-կարաոկեներից մինչև ավագ դպրոցի սովորողների համար գործածվող աուդիոհոդվածները: Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքին բաց դաս եմ վարել` «Ավագ դպրոցում լսելով ընկալելու ունակությունների զարգացմանը նպաստող վարժություններ համացանցից» թեմայով: «Դպիր» էլեկտրոնային ամսագրում լսելով ընկալելու մասին իմ մեթոդական հոդվածն է հրապարակվել` «Լսել, լսել և նորից լսել» http://dpir.mskh.am/art.php?id=516:

Անգլերենի դասավանդման ծրագրային երկրորդ բաղադրիչը խոսելու կարողությունները զարգացնելն է: Մեր կրթահամալիրում 2011-2012-ը առաջին ուսումնական տարին էր, որ բոլոր դասարանների համար ծրագրով նախատեսվեց բանավոր հաղորդակցվելու թեմաներ: Թեմատիկ տեքստերը ըստ առարկայական չափորոշիչների, կազմում են դասավանդողները: 2012 թ. մարտ ամսից սկսած ավագ դպրոց-վարժարանում սկսեցին գործել երկու անգլերեն լեզվով խոսողների ակումբ. http://www.mskh.am/am/16330, http://www.mskh.am/am/17509, http://www.mskh.am/am/17207, http://www.mskh.am/am/17559:

Ակումբների հիմնական նպատակը սովորողներին անգլերեն հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորություն տալն է: Անցնող ուսումնական տարվա ընթացքում նոր էին ձևավորվել այդ ակումբները ևմասնակիցների թիվն էլ մեծ չէր, բայց կարևորն այն էր, որ սկսեցինք: Ակումբային գործունեությունը 2012-2013 ուսումնական տարում 4 ժամով ներգրավված է ավագ դպրոցի ուսումնական պլանում, որն իմ կարծիքով մեծ դեր կունենա բանավոր խոսքի զարգացման գործում:
Առաջին անգամ ստեղծվեց լսելով հասկանալու և խոսելու կարողությունների զարգացմանն ուղղված մեթոդական նշանակություն ունեցող տեսադաս` http://www.mskh.am/am/15101, որը ներկայացվեց Digitech2012-ին: Այդ դասը տեղադրվածէ Youtube-ում և արդեն ունի1600-ից ավելի այցելու: Երբ մայիս ամսին հոլանդացի ուսուցիչների խումբ այցելեց մեր կրթահամալիրը, մեր ավագ դպրոցի շատ սովորողներ, իսկ10-3-ըամբողջությամբ, հետևում էին այդ խմբին և անգլերենով նրանց հետ հաղորդակցվելու առիթը բաց չէին թողնում: Այդ օրը իմ անգլերենի սովորական դասը վերածվեծ մասնագիտական փորձառության:

Լեզվի իմացության երրորդ ծրագրային բաղադրիչը ընթերցելով հասկանալնէ: Համակարգչի առկայությունը և ինտերնետի հասանելիությունը անգլերենի իմ կաբինետում հնարավորություն տվեց սովորողներին դասի ընթացքում հատուկ ընթերցելով հասկանալու համար կազմված բնագիր տեքստեր կարդալ և անել դրանց համար նախատեսված վարժությունները, որոնք տեղադրված են այս կայքում` http://www.miguelmllop.com/practice/intermediate/readingcomprehension/readingcompindex.htm

2011-2012 ուստարում առաջին անգամ ամբողջ կրթահամալիրում գրելու կարողությունները անշարժ վիճակից սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ շնորհիվ մեդիաօլիմպիադաների: Միջին և ավագ դպրոցի մեդիաօլիմպիադայի անգլերենի առաջադրանքները միշտ էլ ստեղծագործական պահանջ են ունեցել: Անգլերենից երբևէ ինքնուրույն միտք չգրած սովորողները սկսեցին շարադրել իրենց սեփական մտքերն անգլերեն, որոնցից լավագույնները տեղադրվեցին կայքում. http://www.mskh.am/en/14420, http://www.mskh.am/en/14400, http://www.mskh.am/en/14205
Այս տարվա մարտ ամսից սկսած10-3 և12-րդ դասարանի իմ սովորողները սկսեցին տնային աշխատանքների որոշ մասը կատարել էլեկտրոնային եղանակով և դրանք տեղադրել Skydrive-ում`տալով ինձ խմբագրելու թույլտվություն:
Այս ուսումնական տարին նշանավորվեց նաև նրանով, որ ստեղծեցի իմ անձնական կայքէջը (բլոգը)` http://ganjalyanyura.wordpress.com/, ուր տեղադրեցի իմ բոլոր հոդվածներն ու թարգմանությունները:
Անցնող ուսումնական տարին հատկանշական էր նաև նրանով, որ առաջին անգամ Գոշավանք-Գոշ լիճ-Հաղարծին-Սևանա լիճ ուսումնական-հայրենագիտական ճամփորդության պատասխանատուն եղա` http://www.mskh.am/am/20116

Այս օրերին դեռ ընթացքի մեջ են պետական միասնական քննությունները: Պետք է նշել, որ անգլերենի խորացված ուսուցման 12-րդ դասարանի անգլերեն մասնավոր չպարապած իմ սովորողների միջին գնահատականը անգլերենից եղել է 14-ը, որն ավելի բարձր է, քան բոլոր քննություն հանձնողների միջին բալը: Դա նշանակում է, որ մեր կրթահամալիրի ավագ դպրոցի անգլերենի խորացված ուսուցման դասարանը կայացել էր:

2012-ի ամառային ուսումնական ճամբարի ընթացքում ես և Շուշան Ազատյանը 10-3 դասարանի սովորողների հետ սկսեցինք անգլերեն-հայերեն պատկերազարդ էլեկտրոնային դպրոցական բառարանի ստեղծման աշխատանքները, որի առաջին արդյունքները ներկայացրեցինք հունիսի 15-ին Նոր դպրոցում, որն ուղիղ կապ ուներ «Digitech Business Forum»-ի հետ:

Չկրկնվելու համար տարեկան հաշվետվության մեջ չեմ նշում իմ բոլոր այլ աշխատանքների, գրած հոդվածների մասին, որոնք նշվել են իմ կիսամյակային, եռամսյակային  և մայիս ամսվա  հաշվետվությունների մեջ:

2012-2013 ուսումնական տարին ավագ դպրոցը սկսելու է նոր ուսումնական պլանով, ինչը մեր ծրագրաստեղծ աշխատանքային խմբին պարտադրում է գրել նոր առարկայական ծրագրեր ընդհանուր դասընթացի, ընտրությամբ և ակումբային գործունեությունների համար:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ