ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

Գրքի անգլերեն թարգմանության նախաբանը

Գրքի թարգմանությունը կատարվել է կրթության հետ առնչվող հասարակությանը բրազիլացի լուսավորիչ Պաոլո Ֆրերեի գլխավոր գործի հետ ծանոթացնելու համար, ուր քննարկվում են կրթության երկու տիպի հայեցակարգեր` «բանկային» ու «խնդիր առաջադրելու»: Կրթության ձևափոխման ու վերանայման այսօրվա փուլում, չափազանց օգտակար է ծանոթանալ բրազիլացի մտավորականի գործում շարադրված մոտեցումներին: Չնայած ոչ մասնագետ թարգմանչի, այն է` միջնակարգ դպրոցի ուսուցչի կողմից թույլ տված վրիպումներին` կարծում եմ արժե որպես մտածող ընթերցող ու պատասխանատու քաղաքացի` առաջին անգամ ծանոթանալ այս մտավորականի հայացքներին:

Պաոլո Ֆրերեն ծնվել է 1921թ. Ռեսիֆեում` երրորդ աշխարհի ամենաաղքատ ու հետամնաց կենտրոններից մեկում: Կրթությունն ու հետաքրքրասիրությունը տարիների ընթացքում բերեցին նրան կրթության փիլիսոփայության ոլորտ, տղամարդկանց ու կանանց ազատագրության, նոր աշխարհի ստեղծման համար պայքարի կենտրոն: Նրա մեթոդաբանությունը լայնորեն կիրառվում էր Բրազիլիայի ու Չիլիի հյուսիս-արևելքում իրագործվող կրթական լայնածավալ միջոցառումներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Չիլիի ագրարային բարեփոխումների ինստիտուտի հետ աշխատելով չափահասների կրթության ծրագրերի վրա` Չիլիում նա անցկացրեց հինգ տարի: Հետո Հարվարդի համալսարանին կից դպրոցում աշխատեց որպես խորհրդական և սերտ կապեր հաստատեց գյուղերում ու քաղաքներում կրթական փորձարկումներ իրագործող խմբերի հետ: Ավելի ուշ նա ղեկավարեց Ժնևի Եկեղեցիների պամաշխարհային խորհրդի կրթական բաժինը: Երկար տարիներ, մինչ 1964թ. ռազմական հեղաշրջումից հետո բրազիլական կառավարության «խնդրանքը», որ Պաոլո Ֆրերեն հայրենի երկիրը լքի, նա իր կյանքը նվիրաբերել է Բրազիլիայի ընչազուրկների կյանքի բարելավմանը: Աքսորից հետո նա սկզբում գաղթեց Չիլի, հետո Միացյալ Նահանգներ:

Երրորդ աշխարհի երկրներով շրջելով ու աշխատելով` կրթության փիլիսոփայության ասպարեզում փնտրտուքի արդյունքում նա զարգացրեց անգրագետներին` մասնավորապես չափահասներին, կրթելու տեսություն` հիմնված այն համոզմունքի վրա, որ ցանկացած մարդ արարած, անկախ նրանից, թե որքան «անգրագետ» է կամ որքան խորն է ընկղմված «լռության կուլտուրայի մեջ», այլոց հետ բանավեճի մեջ մտնելով` ընդունակ է քննադատաբար նայելու իր աշխարհին, և զինված լինելով այդպիսի վեճի համար ահնրաժեշտ միջոցներով` նա հանգում է նոր ինքնագիտակցման և նոր արժանապատվության զգացումով է համակվում, նրա մեջ նոր հույս է արթնանում: «Հիմա ես հասկանում եմ, որ մարդ եմ, կիրթ մարդ»: «Մենք կույր էինք, հիմա մեր աչքերը բացվեցին»: «Մինչ այժմ բառերը ոչինչ էին ինձ համար, հիմա դրանք խոսում են ինձ հետ և ես կարող եմ դրանց ստիպել խոսել»: «Ես աշխատում եմ և իմ աշխատանքով փոփոխում աշխարհը»: Երբ անգրագետը սովորում է և ընդունակ դառնում այսպիսի հայտարարություններ անելու, նրա աշխարհը հիմնովին փոխվում է, և նա այլևս չի ցանկանում լոկ օբյեկտ լինել` իր շուրջ կատարվածին միայն արձագանք տալու համար: Նա ավելի շուտ իր և իր ընկերների վրա է վերցնում պայքարը` հանուն հասարակությունը փոխելու, այն հասարակության, որը մինչ այդ ճնշում էր իրեն: Այս արմատական ինքնագիտակցությունը ոչ միայն երրորդ աշխարհի աշխատավորների խնդիրն է. սա նաև մեր երկրի խնդիրն է, մեր առաջադեմ հասարակության, որը ծագրավորված է հպատակվելու, այսինքն` հանդիսանում է «լռության կուլտուրայի» ներկայացուցիչ: Ռիչարդ Շաուլը այս գրքի նախաբանում նկատում է, որ «գոյություն չունի չեզոք կրթական պրոցես, կրթությունը գործիք է, որը օգտագործվում է երիտասարդ սերնդին ինտեգրելու ներկա համակարգի տրամաբանության մեջ և բերում կա՛մ հպատակման, կա՛մ էլ դառնում «ազատության փորձ», որի միջոցով մարդիկ քննադատաբար ու ստեղծագործաբար են վերաբերվում իրականությանը և հասկանում, թե ինչպես կարելի է մասնակցել իրենց աշխարհի ձևափոխմանը: Ցանկացած մեթոդաբանություն, որ թեթևացնում է այս գործընթացը, մեր հասարակության մեջ անխուսափելիորեն հանգեցնում է լարվածության ու կոնֆլիկտների: Սակայն այն կարող էր նաև իր լուման ներդնել մարդու ձևավորման մեջ ու հայտարարել արևմտյան պատմության նոր դարաշրջանի սկիզբը: Նրանք, ովքեր մասնակից են այս խնդրին և գործիքներ են փնտրում փորձերի համար, Պաոլո Ֆրերեի մտքերը կարող են ապահովել տարիների առաջընթաց:

Ճնշվածներին ու նրանց, ովքեր տառապում ու պայքարում են նրանց հետ:

Նախաբան

Մի քանի տարվա ընթացքում բրազիլացի ուսուցիչ Պաոլո Ֆրերեի միտքը և աշխատանքը Բրազիլիայի հյուսիս-արևելքից տարածվեցին ամբողջ մայր ցամաքով մեկ և ազդեցություն գործեցին ոչ միայն կրթության ոլորտի վրա, այլև դեր խաղացին հանուն ազգային զարգացման մղվող պայքարում: Ներկա պահին, երբ Լատինական Ամերիկայի ընչազուրկ զանգվածը սթափվում է իր ավանդական դանդաղկոտությունից և ձգտում մասնակցելու, որպես Սուբյեկտ, իր երկրի զարգացմանը, Պաոլո Ֆրերեն մշակեց անգրագետներին կրթելու մի մեթոդ, որը չափազանց նպաստեց այս գործընթացին: Իրականում, նրանք, ովքեր կրթվելու ընթացքում նորովի հանգում են ինքնաճանաչման և սկսում են քննադատորեն նայել այն սոցիալական իրավիճակին, որում գտնվում են, շատ հաճախ հասարակության փոխակերպման նախաձեռնությունը վերցնում են իրենց ձեռքը, այն հասարակության, որը բացառում էր իրենց մասնակցության հնարավորությունը այս գործում: Կրթությունն այստեղ հանդես է գալիս որպես քայքայիչ ուժ:

Այստեղ մենք աստիճանաբար ենք իմանում Պաոլո Ֆրերեի աշխատանքների մասին, բայց այժմ էլ դրանք դիտում ենք «երրորդ աշխարհի» անգրագետ չափահասների կրթման գործում դրանց ունեցած ներդրման տեսանկյունից: Ավելի ուշադիր լինելու դեպքում կարող ենք նկատել, որ նրա մեթոդաբանությունը, ինչպես և կրթական փիլիսոփայությունը, նույնքան կարևոր են մեզ համար, ինչքան Լատինական Ամերիկայի ընչազուրկների: Այդ զանգվածների պայքարը ազատ «Սուբյեկտներ» դառնալու և հանրության փոխակերպությանը մասնակցելու համար շատ նման է ոչ միայն սևամորթ մեքսիկամերիկացիների, այլև մեր երկրի միջին դասի երիտասարդության պայքարին: Նոր զարգացող աշխարհում այս պայքարի սրությունն ու ուժգնությունը կարող է մեզ տալ նոր ներհայացք, նոր մոդելներ և հույս նաև մեր իրականությունում: Այս իսկ պատճառով ես կարևոր իրադարձություն եմ համարում «Ճնշվածների մանկավարժության» հրատարակումը:
Պաոլոյի միտքը ստեղծագործական բանականության և զգայուն գիտակցության պատասխանն էր իրեն շրջապատող ճնշվածների անսահման տառապանքի: Ծնվելով 1921թ. Ռեսիֆիում` «երրորդ աշխարհի» ամենաաղքատ ու գործազրկության ամենաբարձր ցուցանիշներ ունեցող կենտրններից մեկում` նա շուտով ստիպված եղավ առնչվել այդ իրականության հետ: Քանի որ Միացյալ Նահանգների 1929թ տնտեսական ճգնաժամը սկսեց ազդել նաև Բրազիլիայի վրա, Ֆրերեի միջին խավի ընտանիքի կայունությունը սասանվեց,0 և նա նույնպես լրացրեց «երկրի ընչազուրկների» շարքերը: Դա մեծ ազդեցություն թողեց նրա կյանքի վրա, քանի որ նա իմացավ, թե ինչ բան է սովը, և սովի հետևանքով սկսեց ուսման հետ խնդիրներ ունենալ: Դա բերեց նրան, որ տասնմեկ տարեկան հասակում նա երդում տվեց իր կյանքը նվիրել սովի դեմ պայքարին, որպեսզի ուրիշ երեխաները երբեք չզգան այն, ինչ իրեն էր բաժին ընկել:

Աղքատության մեջ անցկացրած երիտասարդությունը ստիպեց նրան բացահայտել այն, ինչ նա նկարագրում է որպես ընչազուրկների «լռության կուլտուրա»: Նա հանգեց այն մտքին, որ ընչազուրկների անգրագիտությունն ու դանդաղկոտությունն է տնտեսական, սոցիալական ու քաղաքական գերիշխանության և պատերնալիզմի պատճառը, որի զոհերն էլ հենց իրենք էին: Եվ այդպիսով պարզ դարձավ, որ ամբողջ կրթական համակարգը այս լռության կուլտուրայի պահպանության գլխավոր գործիքներից մեկն է:

Առնչվելով այս խնդրին` Ֆրերեն իր ուշադրությունը սևեռեց կրթության վրա և սկսեց աշխատել այդ խնդրի վրա: Տարիների հետ ուսումնասիրությունների ու խոկման մեջ նրա սուզվածությունը հանգեցրեց կրթության փիլիսոփայության մեջ ինչ-որ նոր ու ստեղծագործական մի վիճակի: Նրա ուղղակի ներգրավվածությունը տղամարդկանց ու կանանց ազատագրման պայքարի, նոր աշխարհի ստեղման մեջ, նրան բերեց շատ բաներում տարբեր փիլիսոփայական դիրքորոշումների մտքերին ու փորձին, ինչպես ինքն էր ասում «Սարտրին ու Մունյեին, Էրիխ Ֆրոմին ու Լուի Ալտուզերին, Օրտեգին ու Գասսետին, Մաոյին, Մարտին Լյուտեր Կինգին ու Չե Գևարային, Ւնամունոյին ու Մարկուզեին»: Նա օգտագործեց այս մտածողների հայացքները` կրթության վերաբերյալ իր սեփական հայացքը զարգացնելու համար, որով և ցանկանում էր պատասխան գտնել Լատինական Ամերիկայում տիրող իրականությանը:

Կրթության փիլիսոփայության վերաբերյալ նրա առաջին մտքերը արտահայտվեցին Ռեսիֆի համալսարանում 1959թ. իր դոկտորական դիսերտացիայում, ինչպես նաև նույն քաղաքում անգրագետների կրթության վաղ շրջանի փորձերում:
Ֆրերեի ծավալած մեթոդաբանությունը, որը լայն կիրառում ստացավ կաթոլիկների և այլոց կողմից Բրազիլիայի հյուսիս-արևելքում կատարվող ծավալուն միջոցառումներում, որակվեց որպես հին կանոնակարգի թշնամի, որի համար էլ Ֆրերեն կալանավորվեց 1964թ. ռազմական հեղաշրջումից հետո: Յոթանասուն օր հետո նա ազատ արձակվեց և ստիպված լքեց երկիրը: Ֆրերեն գնաց Չիլի, ուր անցկացրեց հինգ տարի` աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չիլիի Ագրարային ռեֆորմների ինստիտուտի հետ, զարգացնելով չափահասների կրթության ծրագրերը: Ավելի ուշ նա աշխատել է որպես խորհրդական Հարվարդի Համալսարանին կից դպրոցում, համագործակցել գյուղերում կրթական փորձարկումներ իրականացնող խմբերի հետ: Ներկայումս նա Ժնևի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կրթական բաժնի հատուկ խորհրդական է:

Ֆրերեն պորտուգալերեն ու իսպաներեն բազմաթիվ հոդվածներ է գրել, նրա առաջին գիրքը` Educacao como Practica da Liberdade տպագրվել է 1967թ. Բրազիլիայում: Նրա վերջին և առավել ընդգրկուն աշխատանքը` «Ճնշվածների մանկավարժությունը», այս երկում տպագրված առաջին գիրքն է:
Անիմաստ է այս կարճ ներածությունում ներկայացնել այն, ինչ հեղինակը ծավալում է իր աշխատանքի մեջ: Դա կվիրավորեր նրա մտքի հարստությանը, խորությանն ու բարդությանը: Սակայն, հնարավոր է, այստեղ տեղ կգտնի վկայության իմ խոսքը, անձնական վկայության, կապված նրա հետ, թե ինչու եմ Պաոլո Ֆրերեի հետ երկխոսությունը համարում արտակարգ իրադարձություն: Այսօրվա ակադեմիական շրջանակների ինտելեկտուալ աշխատանքների վերացարկվածությունից ու ստերիլությունից հոգնած` ես շատ շահագրգռված եմ մտածողության այն պրոցեսով, որը շարադրված է պատմական կոնտեքստում, և որը նոր սոցիալական կանոնակարգի ստեղծման համար պայքարի կենտրոնում է և իրենից ներկայացնում է թեորիայի ու պրակտիկայի միասնություն: Ես ոգեշնչվում եմ, երբ այնպիսի մեծության մարդը, ինչպիսին է Պաոլո Ֆրերեն, մարմնավորում է մտավորականության հումանիստական կոչման վերագտնումը և մատնանշում մտքի ուժը` ընդունված սահմանափակումները բացառելու և նոր ապագա տանող ուղին ցույց տալու համար:
Ֆրերեն կարող է դա անել, քանի որ նա օգտվում է ամենահիմնական դրույթներից մեկից` մարդու` Սուբյեկտ լինելու գոյաբանական կոչումից, որը գործում է և փոխում աշխարհը և այդպիսով շարժվում դեպի նոր հնարավորությունների, ավելի լիարժեք ու հարուստ կյանքի անհատապես կամ կոլեկտիվորեն: Այս աշխարհը, որին նա առնչվում է, ստատիկ ու փակ հասարակարգ չէ, և ոչ էլ կանխորոշված իրականություն, որը մարդը պիտի ընդունի և հարմարվի դրան, սա ավելի շուտ խնդիր է, որի վրա պետք է աշխատել և լուծել այն: Սա նյութ է, որը մարդը օգտագործում է պատմություն հյուսելու համար, խնդիր է, որը նա իրագործում է, քանի որ նա հաղթահարում է հակահումանիստականը ցանկացած առանձին ժամանակում և վայրում, համարձակվում ստեղծել որակապես նորը:

Ըստ Ֆրերեի այս խնդրի լուծման համար առկա միջոցները ներկա պահին ապահովվում են արևմտյան աշխարհի առաջադեմ տեխնոլոգիաների կողմից, իսկ սոցիալական գործոնը, որը մեզ դրդում է բացառել առկա կարգերը և ցույց է տալիս, որ պատմությունը չի ավարտվել, բխում է մեծամասամբ տառապանքներից ու երրորդ աշխարհի մարդկանց պայքարից:

Սրա հետ է կապված նաև Ֆրերեի համոզմունքը (այսօվա դրությանբ նաև հաստատված լինելով հսկայական փորձով), որ ամեն մի կենդանի էակ կարող է, անկախ անգրագիտության կամ լության մեջ նրա սուզված լինելու աստիճանից, քննադատաբար նայել իր աշխարհին` այլոց հետ երկխոսության մեջ մտնելով: Զինված լինելով այս բախման համար համապատասխան միջոցներով, մարդը կարող է հետզհետե ըմբռնել իր անձնական ու սոցիալական իրականությունը, ինչպես և նրանում առկա հակասությունները, դառնալ այդ իրականությունը գիտակցող և նրա հետ քննադատաբար վարվել: Այս գործընթացում հաղթահարվում են հին պատերնալիստական ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Գյուղացին կարող է ավելի աջակից լինել այս գործընթացում իր հարևանի համար, քան դրսից եկած «ուսուցիչը»: «Մարդիկ կրթում են միմյանց աշխարհի ընկալման միջոցով:
Այստեղ բառը մի նոր ուժ է ստանում: Այն այլևս վերացություն կամ հմայություն (կախարդություն ) չէ, այլ միջոց, որի միջոցով մարդը բացահայտում է իր ներուժը, քանի որ նա անուններ է տալիս իրեն շրջապատող իրերին: Ինչպես պնդում է Ֆրերեն, ամեն մարդ իրավունք է ձեռք բերում ասելու իր սեփական բառը, անուն տալ աշխարհին: Երբ այս տիպի փորձերին մասնակցում է անգրագետ գեղջուկը, նա հանգում է նոր ինքնագիտակցության, մի նոր արժանապատվություն ու հույս է ստաանում: Գյուղացիները այս բացահայտումը շատ հետաքրքիր կերպ արտահայտեցին մի քանի պարապմունք հետո,- «Հիմա ես հասկանում եմ, որ մարդ եմ, կիրթ մարդ», «Մենք կույր եինք, հիմա մեր աչքերը բացվեցին», « Մինչ այժմ բառերը ինձ համար ոչ մի նշանակություն չունեին, հիմա նրանք խոսում են ինձ հետ և ես կարող եմ ստիպել նրանց խոսել», «Հիմա մենք մեռյալ բեռ չենք կոոպերատիվ ագարակում»: Երբ դա տեղի է ունենում ընթերցանության ժամանակ, մարդիկ հասկանում են, որ իրենք մշակույթի ստեղծողներ են, և որ իրենց աշխատանքը կարող է լինել ստեղծագործական: «Ես աշխատում եմ և իմ աշխատանքում փոխում աշխարհը»: Եվ նրանք, ովքեր բոլորովին մեկուսացած էին, հիմնովին փոխվում են, չեն ցանկանում այլևս պարզապես իրենց շուրջ կատարվածին արձագանքող օբյեկտներ լինել, իրենք իրենց վրա եը քիչ առաջ ծառայում էր իրենց ճնշելու համար:
Սա է պատճառը, որ ազգային զարգացման հանրաճանաչ բրազիլացի հետազոտողը վերջերս հաստատեց, որ ժողովրդի շրջանակներում կատարվող աշխատանքի այս տիպը սոցիալական փոփոխության ու զարգացման գործում մի նոր տարր է, «երրորդ աշխարհի ղեկավարման մի նոր գործիք, որի միջոցով կարելի է հաղթահարել ավանդական կառույցներն ու մտնել ժամանակակից աշխարհ»:

Առաջին հայացքից, Ֆրերեի` Լատինական Ամերիկայի անգրագետներին կրթելու մեթոդը թվում է մի այլ, մեզ չվերաբերող աշխարհին պատկանող: Իհարկե, անիմաստ կլիներ պահանջել դրա պատճենումն այստեղ: Սակայն երկու իրավիճակներում կան որոշակի զուգահեռներ, որոնք պետք չէ անտեսել: Մեր` տեխնոլոգիապես զարգացած հասարակությունը շատ արագ օբյեկտներ է դարձնում մեզ ու արհեստավարժորեն ծրագրավորում իր համակարգի տրամաբանությանը համապատասխան: Մենք էլ ենք ընկղմվում «լռության նոր մշակույթի մեջ»: Հետաքրքրաշարժն այն է, որ այս տեխնոլոգիան, որը մեզ համար դա անում է, կատարվածի մի նոր ըմբռնում է ներմուծում: Հատկապես երիտասարդների մեջ, մասսայական ինֆորմացիայի միջոցները հեղինակությունների հին ըմբռնման քայքայման հետ մեկտեղ հնարավորություն են ընձեռում այս նոր ճորտացման ընկալումը: Երիտասարդությունը հասկանում է, որ զրկվել է իր բառը ասելու հնարավորությունից և շատ քիչ ավելի կարևոր բան կա, քան պայքարը` այդ իրավունքը վերադարձնելու համար: Եվ նրանք հասկանում են նաև, որ այսօրվա կրթական ծրագիրը` մանկապարտեզից մինչև համալսարան` իրենց թշնամին է:
Չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է նեյտրալ կրթական գործընթաց: Կրթությունը գործում է կամ որպես գործիք, գոյություն ունեցող համակարգի մեջ հեշտությամբ ինտեգրվելու համար, կամ էլ այն դառնում է «ազատության պրակտիկա», միջոց, որի օգնությամբ տղամարդիկ ու կանայք քննադատորեն ու ստեղծագործելով շփվում են իրականության հետ ու իմանում` ինչպես մասնակցել աշխարհի ձևափոխմանը: Կրթական մեթոդաբանության զարգացումը անխուսափելիորեն մեր հասարակության մեջ բերում է լարման ու բախումների: Բայց այն կարող էր նույնպես իր լուման ներդնել նոր մարդու ձևավորման գործում ու հայտարարել արևմտյան աշխարհի նոր դարաշրջանի սկիզբը: Նրանք, ովքեր մասնակից են այս խնդրին և գործիքներ են փնտրում փորձերի համար, Պաոլո Ֆրերեի մտքերը կարող են ապահովել տարիների առաջընթաց:
 

Անգլերենից թարգմանեց Անուշ Իսկանդարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ