ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Նախ նկարագրենք տասական համակարգի ամբողջ թվերի փոխակերպման ձևը N-ական համակարգում: Դրա համար անհրաժեշտ է կատարել գործողությունների հետևյալ հաջորդականությունը`

1) տասական համակարգի թիվը բաժանել N-ի վրա,

2) առանձնացնել քանորդը և մնացորդը,

3) բաժանման արդյունքում ստացված քանորդը նորից բաժանել N-ի, անցնել նախորդ գործողությանը, եթե քանորդը մեծ է 0-ից,

4) թիվը N-ական համակարգում ներկայացնել ըստ ստացված մնացորդների` կցագրելով նրանց վերջից սկիզբ,

5) եթե N>10-ից, ապա մնացորդները ներկայացվում են N-ական համակարգում և կցագրվում նախորդ քայլում նշված հաջորդականությամբ:

Օրինակ 1: Տասական համակարգի 24219 թիվը ներկայացնել 2-ական, 7-ական և 16-ական հաշվարկման համակարգերում:

Առանձնացված մնացորդները վերջից սկիզբ հերթականությամբ կցագրելով կստանանք տասական համակարգի 24219 թվի գրառումները 2-ական, 7-ական և 16-ական համակարգերում.

 2421910=1011110100110112; 2421910=1304167; 2421910=5E9B16 (ուշադրություն` 1410=E16 և 1110=B16):

Տասական համակարգի կոտորակային թիվը N-ական համակարգի փոխակերպման համար անհրաժեշտ է`

1) տասական համակարգի կոտորակային թիվը բազմապատկել N-ով,

2) առանձնացնել ամբողջ և կոտորակային մասերը (ամբողջ մասը կարող է նաև զրո լինել),

3) բազմապատկման արդյունքում ստացված կոտորակային մասը նորից բազմապատկել N-ով, անցնել նախորդ գործողությանը, եթե կոտորակային մասը չի հավասարվել զրոյի կամ ստացված կոտորակային թիվը պահանջվող ճշտության է,

4) կոտորակային թիվը N-ական համակարգում ներկայացնել ըստ ստացված ամբողջ մասերի` կցագրելով նրանց ստացման հաջորդականությամբ,

5) եթե N>10-ից, ապա ամբողջ մասերը ներկայացվում են N-ական համակարգում և կցագրվում նախորդ քայլում նշված հաջորդականությամբ:

Օրինակ 2: Տասական համակարգի 0,609375 կոտորակային թիվը ներկայացնել 2-ական, 7-ական և 16-ական հաշվարկման համակարգերում վեց թվի ճշտությամբ:

Առանձնացված ամբողջ մասերը կցագրելով վերից վար կստանանք տասական համակարգի 0,609375 կոտորակային թվի ներկայացումը 2-ական, 7-ական և 16-ական հաշվարկման համակարգերում (բազմապատկման գործընթացը կատարվել է մինչև վեց թվի ճշտությամբ).

0,60937510=0,1001112; 0,60937510=0,4160057 ; 0,60937510=0,9C16 (ուշադրություն` 1210=C16):

Տասական համակարգի խառը (ամբողջ և կոտորակային) թիվը N-ական համակարգի փոխակերպման համար անհրաժեշտ է`

1) թվի ամբողջ մասը N-ականհամակարգի ներկայացնել ըստ վերևում նշված փոխակերպման ձևի,

2) թվի կոտորակային մասը N-ականհամակարգի ներկայացնել ըստ վերևում նշված փոխակերպման ձևի,

3) ստացված կոտորակային մասի 0 ամբողջը փոխարինել ամբողջ մասի փոխակերպման արդյունքով:

Օրինակ 3: Տասական համակարգի 231,890625 թիվը ներկայացնել 2-ական, 7-ական և 16-ական հաշվարկման համակարգերում վեց թվի ճշտությամբ:

Արդյունքում` 2-ական, 7-ական և 16-ական հաշվարկման համակարգերում տասական համակարգի 231,890625 թիվն ունի գրառման հետևյալ տեսքերը.

231,89062510=11100111,1110012; 231,89062510=450,6143257 ; 231,89062510= E7,E416:

Առաջադրանքներ:

1. Տասական համակարգի ամբողջ թվերը ներկայացնել 5-ական և 16-ական հաշվարկման համակարգերում`

ա) 183; բ) 380; գ) 75; դ) 246; ե) 2909; զ) 714; է) 1035; ը) 415:

2. Տասական համակարգի կոտորակային թվերը ներկայացնել 3-ական և 8-ական հաշվարկման համակարգերում վեց թվի ճշտությամբ`

ա) 0,921875; բ) 0,859375; գ) 0,609375; դ) 0,828125;

ե) 0,28025; զ) 0,71405; է) 0,8075; ը) 0,435025:

3. Տասական համակարգի խառը (ամբողջ և կոտորակային) թվերը ներկայացնել 2-ական և 16-ական հաշվարկման համակարգերում`

ա) 94,7109375; բ) 139,6484375; գ) 422,578125; դ) 201,703125;

ե) 895,4075; զ) 507,60425; է) 45,75025; ը) 91,4075:

 

Օգտագործված գրականություն

1. Ինֆորմատիկա: Բնագիտամաթեմատիկական հոսք: Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան:

2. ИНФОРМАТИКА. ЗАДАЧНИК-ПРАКТИКУМ, том 1 И.Г. Семакина, Е.К. Хеннера.

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Hovo | 2014-01-04 18:02:27
տրված առաջադրանքների պատասխանները ոնց ստուգենք, Անունը
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ