ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Կրթահամալիրի դասավանդողի և 5-11-րդ դասարանում սովորողի ամսական հաշվետվությունների լրացման և ներկայացման կարգի մեջ կարդում ենք. «Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է կրթահամալիրի դասավանդողների և 5-11-րդ դասարանում սովորողի ամսական հաշվետվությունների մեջ»:

Համաձայն մեկ այլ աղբյուրի`«հաշվետվությունը փաստաթուղթ է, որ կազմվում և վերադաս մարմիններին է ներկայացվում որևէ ժամանակահատվածի գործունեության, աշխատանքի, ստուգման արդյունքների, հանձնարարությունների կատարման վերաբերյալ»:

Ինքս փորձել ու շարունակում եմ փորձել տարբեր ձևեր, որոնցից մեկը, որը բավականաչափ հաջող աշխատեց Նոր դպրոցում, կուզենայի ներկայացնել:

6-րդ դասարանցիների հետ քննարկման արդյունքում կազմեցինք ամենամսյա հաշվետվությունը որպես hայոց լեզվի գիտելիքների ստուգման և գնահատման ռուբրիկ:

Գնահատման ռուբրիկ

Նախնական պայմանավորվածության համաձայն, 9-8 միավոր հավաքում է այն սովորողը, ով հնարավորին չափ մանրամասն տեղեկություններ է հաղորդում`
1.բոլոր առարկաների
2.ուս.ճամփորդությունների
3.ընտրությամբ առարկայի
4.նախագծերի
5.ընտրած սպորտաձևի մասին,ինչպես նաև`
6. կայքի, ամսվա ընթացքում պատրաստած տեսանյութերի համար

8-7 միավոր է հավաքում այն սովորողը, ով բացառությամբ առաջին կետի, մնացած կետերից երկուսը լրացրած չի լինում:

6-5 միավոր է հավաքում այն սովորողը, ով բացառությամբ առաջին կետի, մնացած կետերից երեքը լրացրած չի լինում:

Մնացած դեպքերում` 5-ից ցածր:

Անթերի է համարվում առանց ուղղագրական սխալների գրված հաշվետվությունը և գնահատվում 10 միավոր:

Այնուհետև, էլեկտրոնային գրատախտակի միջոցով, սովորողներն իրենք գնահատում են իրենց` համապատասխան միավորներ դնելով:

Այն, որ փորձում ենք սովորողներին հաշվետվություն գրել սովորեցնել ու փորձել հաշվետու դարձնել ուսումնական գործունեության համար, միանշանակ կարող եմ ասել` գովելի է և օգտակար, բայց որ մենք առայժմ խնդիրներ ունենք այդ հարցում, սա էլ է ակնհայտ: Եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ շատ հաճախ կարգը ինչ-ինչ պատճառներով չի պահպանվում: Պատճառները բազմաբնույթ են, երբեմն արդարացի, շատ հաճախ` ոչ այնքան:

Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ամենից հաճախ սովորողները իրենց ամսական հաշվետվություններում տեղեկություններ են ներկայացնում մեկ (հիմնականում` հայոց լեզվի), առավելագույն դեպքում երկու, երեք առարկաների գործունեության մասին, որը, բնական է` դասարանի ղեկավարին, ծրագրի ղեկավարին, ծնողին ամբողջական պատկերացում չի տալիս ուսումնական ամսվա ամբողջ ընթացքի մասին:

Ես առաջարկում եմ հետևյալը. կրթահամալիրի սովորողների ամսական գործունեության արդյունք-հաշվետվությունները կուտակվեն փոստերի Sky drive-ում` հաշվետվություն-թերթիկում նշելով միայն տվյալ սովորողի գործունեությունն ամփոփող թղթապանակի հղումը, այնպես, ինչպես մենք` դասավանդողներս ենք ներկայացնում: Կարծում եմ` սա արդյունավետ միջոց է, որովհետև`

  • ավելի ամբողջական պատկերացում է տալիս սովորողի ամսական ուսումնական գործունեության մասին` հեշտացնելով տարեկան հաշվետվության ներկայացումը
  • Sky drive-բաց համակարգ է և հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ`տանը, դպրոցում, մտնել ուզած սովորողի էլեկտրոնային վիրտուալ պահոցը և տեսնել նորությունները
  • սովորողները հեշտությամբ կարող են իրար փոխանցել ցանկացած փաստաթուղթ, տեսնել իրենց ընկերոջ պատրաստած տեսանյութերը, գնահատել, կարծիք հայտնել
  • ի վերջո, սրանով լուծվում է նաև սեփական պաշարները ի մի բերելու գործընթացը:

Ասեմ, որ վերը նշվածը արդեն փորձարկվել է նաև ՏՀՏ խորացված ուսուցման 8.5 դասարանում:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ