ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 50
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան
Երաժշտության ուսուցում. ուսումնական նյութերի, հոլովակների փաթեթ մեդիագրադարանին


Մեդիայի օրենքները

Արմինե Բաբայան
Նախագիծ «Իրավունք + անգլերեն»

Կոնստանտին Նալբանդյան
Էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդող ուսուցչի կայք

Անուշ Իսկանդարյան
Համացանցն ինձ գործընկեր

Անահիտ Ավագյան
Բնագիտական ուսումնական փաթեթ

Մարգարիտ Սարգսյան, Նվարդ Սարգսյան
«Լուսաստղ». պատանեկան նոր ամսագիր` նոր խնդիրներ, նոր նպատակներ

Մեթոդական մշակումներ

Գայանե Մխիթարյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Տեսողություն

Լուսինե Հայրապետյան
Մեդիալրագրություն. մի քանի դիտարկում

Անահիտ Աղասյան
Հայրենագիտական մեդիաուղեցույց

Լիլիթ Բաբայան
Հելոուինից ղափամա

Աշխեն Գրիգորյան
Ստացված նախագիծ

Լուսինե Բուշ
Սովորում ենք` երգելով կամ երգում ենք սովորելով

Սիլվա Հարությունյան
Ինչպես է իրականացվում անգլերենի հանրակրթական առարկայական ծրագիրը

Նունուֆար Սմբատյան
Մեր առածանին

Ելենա Սարգսյան
Ճամփորդությունը գիտելիքի ձեռքբերման ձև

Տաթև Մելքոնյան
Թվային գրքի ստեղծում 2-րդ դասարանում

Արմինե Գյոնջյան
Շարունակիր հեքիաթը

Նաիրա Ավագյան
Էլեկտրոնային այբբենարաններ

Յուրա Գանջալյան
Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք

Գոհար Բալջյան
Մեր Live@Edu ուսումնական տարածքը

Жанна Акопян
Учебные материалы, созданные в программе Notebook

Արուսյակ Վարդանյան
Էլեկտրոնային ընթերցարաններ

Տիգրան Սարգսյան, ՀՈՒԽ նախագծի հեղինակ
Համակարգչային խաղերը ինտեգրացված ուսուցման գործընթացում. հիմնական դպրոց

Ուսումնական նյութեր

Մանուշակ Աբրահամյան
Մեր դասարանական աուդիոփաթեթները

Կարինե Բախշյան
Նապալեոն Բոնապարտի խնդիրներից

Նվարդ Սարգսյան
Ֆիլմերը որպես ուսուցման միջոց. ռեժիսուրա, կադր, դերասանական խաղ

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Սուրբ Սարգիսի տոնը

Раиса Погосян
Соленый праздник Сурб Саркис, веселый Трндез, день св.Валентина…


Գյուտ նշխարաց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Եկել է ժամանակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Փորձարարական մանկավարժությունը հնում և այսօր

Վ. Մանտուլենկո
Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Քրիստինե Շահբազյան
Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

Մարի Գաբանյան
Մեդիագրադարանը կրթահամալիրում իրականցվող ծրագրերի հիմնական և բաղկացուցիչ մաս

Մերի Գիգորյան
mskh.am` ամենաիսկական իրականությունը

Նաիրա Դալուզյան
Որակյալ կրթությունը ներդրումներ է պահանջում

Նունե Մովսիսյան
Դիջիթեքյան պատմություն

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Հասմիկ Ղազարյան
Ազատ ժամանակ. պե՞տք է արդյոք

Լուսինե Ղարախանյան
Մանկավարժական կոնֆլիկտների լուծման ուղիներ

Կոնստանտին Շերեմետև
Սերտում

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Թամար Ղահրամանյան
mskh.am-ը ուսումնական միջավայր

Սեդա Խաչատրյան
Մեդիա՝ կրթություն բոլորով

Элеонора Ергнян
Интерактивная доска в школе

Վեներա Խառատյան
Կյանքը հենց քիմիան է…
Տեսողություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բնագիտության և տեխնիկայի` 
Հակոբ Հակոբյանի անվան ուսումնական կենտրոն

 

Ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, էկոլոգիա. միջառարկայական դաս

Ներածություն

Մեր աշխատանքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան «Ստեղծողի դպրոց. Անհատի կրթական պատվեր. Մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) ծրագրի» բաղկացուցիչ մասն է: Ելնելով վերոնշյալից, մենք՝ բնագետներս, ունենալով երկար տարիների մանկավարժական փորձ, հանգեցինք միջառարկայական դասերի կազմակերպման անհրաժեշտությանը, քանի որ արդի ժամանակաշրջանում ուսուցման գործընթացում առաջացել է պարադօքսալ իրավիճակ, համաձայն որի՝ ֆիզիկայի, քիմիայի, էկոլոգիայի և մյուս հարակից գիտությունների միջև փոխադարձ կապը դուրս է մղվել սովորողների հասկացությունից:

Միջառարկայական դասերի անցկացմանը խթան եղավ նաև 2011թ Հանրակրթական Դիջիթեքին ներկայացված և մրցանակի արժանացած «Այրում» թեման:

Դիջիթեք - 2012-ին ներկայացնում ենք «Տեսողություն» թեման: Ծրագրել ենք միջառարկայական թեմաներով աշխատանքները դարձնել շարունակական. Դրանք հետագայում կընդգրկվեն միջառարկայական դասերի էլեկտրոնային դասագրքում:

«Տեսողություն» թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 տոկոսը ընկալվում է տեսողությամբ: Տեսողության շնորհիվ են սովորում, գրում, կարդում, աշխատում, հաղորդակցվում, ընկալում բնության գեղեցկությունները, արվեստը և այլն:

Հիմնախնդրի արդիականությունը

Կյանքի արագընթաց փոփոխությունների, տեղեկատվության ծավալի բազմապատկման, կրթության նկատմամբ հասարակության պահանջի մեծացման, միջավայրի հակակրթական գործոնների ուժեղացման պայմաններում, «ի՞նչ սովորեցնել» հարցը դարձել է խիստ հրատապ: Ավանդաբար, հենց այս հարցին է պատասխանում կրթության բովանդակությունը, որը բաղկացած է մի քանի մակարդակից.

  • Մշակված բովանդակություն (չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր)
  • Հաղորդվող բովանդակություն (ուսումնական գործընթաց)
  • Յուրացվող բովանդակություն (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, արժեքներ…):

Սովորաբար, ուսուցչին է վերապահվում երկրորդ մակարդակի իրականացումը և երրորդ մակարդակի պատասխանատվությունը [1], հենց այդ նպատակով էլ Հանրակրթության պետական կրթակարգում և Միջնակարգ կրթության պետական չափորոշչում նշված է՝ մանկավարժը պիտի շարունակաբար կատարելագործի մասնագիտական կարողությունները, պարբերաբար մասնակցի վերապատրաստման դասընթացների, զբաղվի ինքնակրթությամբ, այդ թվում`

Ա) ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարի, ամփոփի և եզրակացությունները ներկայացնի.
Բ) սեփական մասնագիտական զարգացումը պլանավորի և իրականացնի: [2]

«Ինչպե՞ս սովորեցնել»: Տեղյակ լինելով հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին, ինչպես նաև գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, կարևորելով սովորեցնելու ժամանակակից մեթոդները և դրանցում մեր մասնակցության կարևորությունը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ունենալով մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն, երկար տարիների մանկավարժական փորձ, հանգեցինք միջառարկայական դասերի կազմակերպման անհրաժեշտությանը:

Դասի մոդելավորումը

Միջառարկայական դասը անցկացնում են ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և էկոլոգիայի ուսուցիչները, ցուցադրվում են դասավանդվող հասկացությունների վերաբերյալ հետաքրքիր, ուշագրավ նյութեր, ուսուցիչները պատասխանում են աշակերտների հարցերին և անց է կացվում գիտելիքի ստուգում` նախապես կազմված առաջադրանքներով:

Բովանդակությունը

  • Ֆիզիկա` աչքը որպես օպտիկական համակարգ: Աչքը զինող օպտիկական գործիքներ:
  • Կենսաբանություն` աչքի կառուցվածքը: Աչքի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:
  • Քիմիա` տեսողության քիմիան: Աչքում գտնվող հեղուկը: Ցանցաթաղանթի պիգմենտային շերտերը:
  • Էկոլոգիա` տեսողության վրա ազդող գործոնները: Անվտանգության կանոնները քիմիական փորձեր կատարելիս: Աչքի հիգիենան:

Դասի խնդիրները

  • Գրավել աշակերտների ուշադրությունը` կենտրոնացնել այն ուսուցանվող նյութի վրա
  • Ստուգել թեմայի վերաբերյալ սովորողների գիտելիքների ճշտությունը.
  • Ձևավորել սովորելու շարժառիթ և կապ հաստատել աշակերտների կենսափորձի, հին ու նոր գիտելիքների միջև.
  • Սովորողներին ցույց տալ գիտելիքների կենսական նշանակությունը և բնության օրենքների միասնականությունը, ինչպես անկենդան, այնպես էլ կենդանի բնությունում.
  • Սովորողների մեջ զարգացնել գիտելիքները նոր իրավիճակներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողություններ և հմտություններ.
  • Սովորողներին ցույց տալ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և էկոլոգիայի փոխադարձ կապը.
  • Սովորողների մեջ զարգացնել շրջապատող աշխարհում բնականգիտության օրենքների հաստատման ունակություններ:
  • Ինտեգրացված դասի անցկացումը նպաստում է սովորողների ուշադրության կենտրոնացմանը, վերացական ձևակերպումների կոնկրետացմանը, աշխարհի գիտական պատկերի և բնության մասին դիալեկտիկական աշխարհայացքի ձևավորումանը՝ հիմնված ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և էկոլոգիայի բնագավառում հայտնի փաստերի և տեսությունների վրա: Դասի ընթացքում սովորողները ծանոթանում են գիտական հետազոտության մեթոդաբանության և բնության ճանաչման ֆիզիկական, կենսաբանական և քիմիական մեթոդներին:

Նախապատրաստական աշխատանք

Ինտեգրացված դասին մասնակցում են բոլոր սովորողները, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և էկոլոգիայի ուսուցիչները: Նախորոք պատրաստվում ե փորձերի համար անհրաժեշտ բոլոր սարքերն ու նյութերը, հարցերն ու առաջադրանքները,դուրս են բերվում «Տեսողություն» թեմայի հիմնական հարցերը, որոնց շրջանակներում ձևավորվում է միջառարկայական կապն ընդգրկող գիտելիքի ստուգման հարցերն և առաջադրանքները:

Գրականություն
1.«Մասնագիտական զարգացման ձեռնարկ», Ա. Արնաուդյան և ուրիշներ, Երևան,2004:
2.«Հանրակրթության պետական կրթակարգ: Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, Անտարես, 2004թ.
3.Դ. Ի. Սախարով և Մ. Ի. Բլուդով, ՖԻԶԻԿԱ, «Լույս»,Երևան,1980, էջ 599:
4. Օգտվել ենք համացանցից՝
http: //astronom-ntl.narod.ru/physmain.htm#%d0%9b%d0%b0%d0%b1%d0%be%d1%80%d0%b0%d1%82%d0%be%d1%80%d0%bd%d1%8b%d0%b5

http: //www.skoool.mk/fizika
http: //fizika-class.narod.ru/ku.htm
http: //www.afportal.ru/catalogue/phys/6
http: //somit.ru/virtual_eksperiment/1.html
http: //www.physics.ru/
http: //sc.nios.ru/catalog/rubr/bf5c59d6-a562-2c61-9d98-139ac12015dd/142025/
http: //sc.nios.ru/catalog/res/669b0437-e921-11dc-95ff-0800200c9a66/?from=4dc8092d-e921-11dc-95ff-0800200c9a66&
http: //sc.nios.ru/catalog/search/?text=%ee%ef%fb%f2%fb%20%f3%e3%eb%e5%e2%ee%e4%fbqimya
http: //sc.nios.ru/catalog/rubr/4dc8092d-e921-11dc-95ff-0800200c9a66/
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ