ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսուցչական բլոգները, հատկապես` մասնագիտական, համեմատաբար նոր երևույթ են: Եվ բնականաբար, ուսուցիչները միշտ չէ, որ պատկերացնում են` ինչ լրացուցիչ հնարավորություններ են տալիս բլոգներն ինչպես իրենց, այնպես էլ դրանցից օգտվողների համար:

Եթե ​​վերլուծելու լինենք կրթահամալիրյան` առայժմ ոչ այնքան հարուստ փորձը, ապա կնկատենք, որ դասավանդողը բլոգը հիմնականում կիրառում է`

  • դասին անհրաժեշտ տարաբնույթ նյութերի
  • առցանց քննարկումներ կազմակերպելու
  • առցանց ստուգումներ անցկացնելու
  • օգտակար ինտերնետային հղումների համար:

Պարզվում է` բլոգը ոչ միայն մեդիանյութերի, համացանցային ռեսուրսների, մեդիափաթեթների, ձայնագրքերի, տեսահղումների, տեսագրքերի, տարատեսակ էլ. հղումների, հարցաշարերի վիրտուալ ապահով պահոց-տարածք է ու համակարգող գործիք, այլ նաև շատ հարմար է դասի պլանները զետեղելու համար:Բլոգը օգնում է դասի պլանավորում ասված անհրաժեշտությունը դարձնել էլ ավելի ստեղծական և տեսանելի գործընթաց. ցանկացած պահի կարող եք բացել ծրագրերը, համեմատել ձեր արածի հետ, դիտարկել ինչպես հաջողությունները, անպես էլ դժվարություններն ու խնդիրները:

Դասավանդողը ստեղծելով ու միաժամանակ օգտագործելով իր օրագիր-շտեմարանը` միաժամանակ նաև տարածում է ուսումնական նյութերը կամ նյութերի հղումներն ու տեսահղումները: Այս նյութերը հասանելի են սովորողներին ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Ի վերջո, առարկայական բլոգները օգտակար են ոչ միայն օգտատիրոջը, այլ նաև գործընկերներին:

Բլոգավարության ընթացքում շատ կարևոր է սովորողների ներուժը օգտագործելը: Սովորողները սիրում են աշխատել նորույթ համարվող բլոգներով, քանի որ վերջիններս նրանց տալիս են ինքնարտահայտման հնարավորություն: Սովորողները, ովքեր արագ տիրապետում են ՏՀՏ հմտություններ, կարող են և պետք է դառնան դասավանդողների տեխնիկական խորհրդատուները: Օգնեք սովորողին բացել իր բլոգը և ձեր անհատական բլոգը կդառնա աշակերտական բլոգների ուղղորդիչն ու կենտրոնական վերահսկողություն իրականացնողը: Դասավանդողի բլոգը, բոլոր գործառույթներով հանդերձ, հնարավորինս արագ պետք է դառնա Մայր բլոգ` սովորողների բլոգները աշխատեցնող գլխավոր շարժիչ ուժը: Իսկ սովորողներին բլոգները հնարավորություն են տալիս վերահսկել ուսուցման գործընթացը և ստեղծել հասարակական ֆորում` մտքերն ու զգացմունքները, կարծիքները հրապարակելու համար:

Ընդսմին, բլոգավարությունը ենթադրում է ուսումնական անընդհատ ու անընդմեջ` շարունակական գործընթաց:

Կարևոր է նաև բլոգը որպես կամուրջ էլեկտրոնային օրագրի հետ կապելը. դրանք միմյանց լրացնելով ստեղծում են մեդիաուսումնական հարմար միջավայր:

Կարծում եմ` աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրանա, եթե նույն բլոգը վարի ոչ թե մեկ, այլ մի քանի դասավանդող: Բլոգ, ուր կհավաքվեն առարկայական թեմատիկ մոդուլներ, տեսադասեր, առաջադրանքեր և այլն, և այլն:

Բլոգը աստիճանաբար պետք է դառնա ոչ միայն սովորողների և գործընկերների, այլև ծնողների համար հետադարձ կապ ապահովող օղակ: Հիմա կասեք, իսկ անանուն մեկնաբանություննե՞րն ու անցանկալի գրություննե՞րը: Դուք եք բլոգի օգտատերը և ցանկացած պահի կարող եք ջնջել կամ արգելափակել դրանք: Այնպես որ մտահոգվելու կարիք ամենևին չկա և չի էլ կարող լինել, մանավանդ որ բլոգները, ի սկզբանե, անվտանգության առումով բավականաչափ ամուր պաշտպանություն ունեն:

Բլոգի ամենահրաշալի առավելությունը, ըստ իս, նրա բազմաֆունկցիոնալությունն է: Դուք ստեղծում եք վիրտուալ տարածք` բազմաբնակարան, ուր հավաքվում են պիտակներ կամ հղիչներ (tags), արխիվացված նյութեր, մուլտիմեդիա, ու այս ամենը ժամանակի ընթացքում դառնում է կենդանի, կենսունակ օրգանիզմ ու սկսում շնչել այնպես, ինչպես այսօր mskh-ն է:

Առարկայական բլոգները պարբերաբար թարմացնելու դեպքում կունենանք մուլտիմեդիայի շտեմարան, որի շնորհիվ կարելի կլինի ցուցադրել արդեն իսկ պատրաստի էլեկտրոնային դասեր և այլ մեդիանյութեր:

Միասին և համակարգված աշխատելու դեպքում մոտ ապագայում հնարավոր կլինի հյուսել կրթական բլոգոլորտ (բլոգոսֆերա)` բլոգային ցանց, որը հնարավորություն կտա ստեղծել ​​ուսուցման լիարժեք, ամբողջական և, որ ամենակարևորն է` միասնական ուսումնական համայնք, իսկ առարկայական բլոգները, վերածվելով ինտերակտիվ կայքերի, կապահովեն արդյունավետ, հետաքրքիր կրթական միջավայր և կդառնան դասավանդողի թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն:

Միջին դպրոց 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ