ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

 

Ռազմական գիտելիքների առկայությունը և անհրաժեշտության դեպքում դրանց կիրառումը պահանջում են որոշակի հմտություններ: Սովորողի կամ ցանկացած անհատի ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածությունը ևս անհրաժեշտ է: Այս անհրաժեշտությունը հատկապես նկատվում է այն ժամանակ, երբ կրթվողը պատանի է, որի կայացումը դեռ վերջնական փուլ չի թևակոխել: 

Ընդհանրապես աշխարհում կա ընդունված պրակտիկա՝կապված ռազմամարզական ակումբների հետ, օրինակ նմանատիպ ակումբներ են ռուսական Կասկադը, Ֆորսաժը, Ստռելոկը, անգլիական Ֆայթը, ֆրանսիական Դ-64-ը և այլն: Ռազմամարզական ակումբները լինում են մի քանի տեսակի: Ժամանցային, էքստրիմ հանգիստ ապահովող և ուսումնական: Այս տեսանկյունից՝ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող «Ասպետ» ռազմամարզական ճամբարը դժվար է տիպաբանել, բայց ակնհայտ է, որ դրանում հատկապես ներառված են երկու կարևոր իրողություններ՝ ժամանցը և ուսումը, իսկ սրանք էլ իրենց հերթին համարվում են ակումբային գործունեության բաղկացուցիչներ: Մեզանում, ակումբային մշակույթը կամ ռազմական, մարզական ակումբների կայացումը դեռ նախնական փուլում է, և «Ասպետի» փորձը բավականին օրինակելի է դաշտի կայացման համար, առավել ևս, որ այս տարի նման փորձ եղավ նաև Հայասատանում՝ Կապանում, որտեղ շուրջ հարյուր տղաների և աղջիկների համար կազմակերպվեց եռօրյա վրանային դաշտային ռազմական հավաք: 

Ի՞նչ էտալիս նմանատիպ ակումբը պարմանիներին և պարմանուհիներին։

Ա. Դաշտային կամ իրական ռազմական պայմաններում ապրելու, իրականության հետ շփվելու հնարավորություն։

Բ. Բանակային զորակոչին նախապատրաստվող պատանուն հնարավորություն է տալիս պատկերացում կազմելուբանակային միջավայրի մասին:

Գ. Սովորողին հնարավորություն է տալիս իրական պայմաններում ծանոթանալուռազմական նախնական գործին:

Դ. Ստացված կաբինետային գիտելիքները ստուգվումենդաշտային պայմաններում:

Ե. Ինչքան էլ անցանկալի լինի, իրական շփում ենունենումզենքի հետ, կրակում, զգումդրա ցնցումը, զգացողությունը:

Զ.Սովորումեներբեմն հարմարվել նեղ պայմաններին (հնարավոր այնպիսի դեպքերի համար, երբ կբացակայի այն միջավայրն ու հարմարավետությունը, որը սովորողն ունի իր տանը) ու ստացած գիտելիքները կիրառել այդ իրավիճակներում, հանդես բերել զսպվածություն:

Է. Սոցիոնորմատիվ առումով՝ ապահովվումէշփում հասակակիցների հետ, ինչու չէ, երբեմն նաև կոնֆլիկտ էլինում, որը դառնում է ինքնակայացման գործոններից մեկը:

Ը. Իրական պայամաններում սովորողը և դասավանդողը բացահայտում են իրենց միջավայրում առկա անհատներին, որոնք նման պայմաններում դրսևորվում են այլ կերպ՝ հնարավորինս մոտ իրենց խառնվածքին ու բնավորությանը:

Թ. Բարելավվում էսովորողիմարզական վիճակը, վարժեցնումավելիխիստկարգապահություն:

Ժ. Հայրենագիտություն: Ընդհանրապես նմանատիպ ակումբ-ճամբարները փորձում են կազմակերպել իրենց գործունեությունը տարբեր վայրերում, որպեսզի հնարավորություն տան մասնակիցներին ծանոթանալուտարբեր բնական վիճակների հետ: Այս պարագայում առկա է Կենտրոնական տարածք, որը համարվում է բազա, բայց ճամբարի հիմնական գործունեությունը կազմակերպվում է տարբեր ուղղություններում, որոնք նախապես ծրագրված են:

Ի՞նչպես կարելի է զարգացնել ռազմամարզական ճամբարը։

Ա. Երկու կողմերի շահագրգիռ ներկայացուցիչների (ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ, ՀՀ ԿԳՆ և ՊՆ) մշտական ուշադրություն և հետևողականություն:

Բ. «Ասպետ» ռազմամարզական ակումբի մոդելի կայացում։

Գ. Վերոնշյալ սկզբունքով գործառույթների ընդարձակում:

Դ. Ներգրավված խմբերի տարիքային և սեռային կազմի ընդլայնում։

Ե. Մասնաճյուղերի հիմնում (գործառույթների հստակ բաժանումով)։

Զ. Մեթոդական և ուսումնական մասի ամբողջական մշակում (կրթական փաթեթների ներդնում)։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ