ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Աշուն է եկել մեր բակը

Ինչքա~ն ծաղիկ պիտի բուսներ,
Որ չբուսավ էս հողին.
Ինչ պատասխան պիտի ես տամ
Հող ու ծաղիկ տվողին…

«Մեր բակը` կրթական պարտեզ» ուսումնական նախագծի իրագործման աշնանային աշխատանքների մասին եմ ուզում խոսել, որպես կրթահամալիրի գլխավոր բակապահ կամ պարտիզպան: Քանի՞ քառ. մ է մեր բակը՝ Երևանի քաղաքապետի հրամանով մեր խնամքին հանձնված հողային տարածքը: Համեցեք. կրթահամալիրի կրթական օբյեկտների պետական գրանցում ստացած ցուցանիշները`

  • Մայր դպրոց` 17381 քառ. մ
  • Նոր դպրոց` 7934 քառ. մ
  • Դպրոց-պարտեզ` 7635 քառ. մ
  • Գեղարվեստի դպրոց` 7440 քառ. մ
  • Հիմնական դպրոց` 6920 քառ. մ
  • Արհեստագործական դպրոց` 7240 քառ. մ
  • Բնասերի դպրոց` 4540 քառ. մ
  • Սեդիակենտրոն` 752 քառ. մ

Ընդամենը՝ մեր կրթական բակի մակերեսը 59842 քառ. մ. կամ մոտ 6 հա: Ահա ուսումնասիրության, լրագրողական հետաքննության իմ առաջարկի վերնագիրը՝ «Մեր դպրոցական բակը»:

Սկսենք տեսնել, նկարել, նկարագրել, ներկայացնել: Ամբողջ աղբը հանենք բակից, հողը ազատենք բետոնից, քարից, ասֆալտից… չգիտեմ ինչից:

Կարգի բերենք բակի մշակման՝ պարտիզպանի գործիքները: Դրանք դարձնենք հարմար յուրաքանչյուր տարիքի պարտիզպանի համար, մատչելի. երբ հարկ լինի, առանց որևէ մեկից կախում ունենալու կարողանա վերցնել պարտիզպանի գործիքները: Մեկը լինի անընդհատ սարքին վիճակում պահի բոլոր գործիքները:

Բակի մի քանի անկյունում կուտակված լինեն բուսական հող, կարմիր ավազ, խիճ… հարկ եղած պահին անարգել օգտագործելու համար:

Ի՞նչ ենք անելու հոկտեմբերից մեր բակ մտնող տերևաթափը. տոննաներով տերևը թափելո՞ւ ենք, վառելո՞ւ ենք, կոխկռտելո՞ւ ենք, թողնելու ենք ձյան մեջ…

Մեր բակի արտաքին ցանկապատը պատշաճ վիճակի բերենք՝ լրացնենք, նորոգենք, ներկենք, դարձնենք ավելի բարետես-պատշաճ մեր բակին-կրթական պարտեզին, առավել անվտանգ:

Ոռոգման ցանցը ինչպե՞ս գործեց ամառվա տապին: Գարունը Երևանում կարճ է տևում՝ աշնանը պիտի ոռոգման ցանցը նորոգվի, ընդարձակվի, դառնա հարմար բակի ամեն մի անկյուն ջրելու համար: Ի՞նչ նոր՝ արդիական լուծումներ կան որպես տեխնիկական նախագծեր-ոռոգման ցանցեր: Ներկայացրեք: Ո՞ր ծառը, թուփը չորացավ ամռանը: Ինչո՞ւ: Պատմեք, ցավով լսում եմ:

Հիմա բակը բաժանենք իմաստային-գործածական կտորների… Ինչպես է այն օգտագործվում:

Ծառը (տնկին) տեղափոխելու ժամանակն է: Խնամքով պիտի արվի: Բակը մեքենայի կայանատեղի չէ: Բակի ցանկապատից այս կողմ հետիոտն է: Մեքենաների կայանատեղին որոշեք: Իսկ լուսավորվա՞ծ է մեր բակը: Ինչո՞ւ, ինչպե՞ս:

Ծառերի տեսականին որակապես պիտի փոխվի. չի կարելի այսպես` ում ձեռքին ինչ ընկնի, տնկի` դե, ծառ է, էլի, տնկում է: Ոչ, մերը կրթական պարտեզ դարձող բակ է: Որքան ծաղկազուրկ են մեր բակերը: Անծաղիկ բակեր դպրոց-պարտեզներում. զավեշտ է:

Իսկ սերմնարան ունե՞նք: Որտե՞ղ ենք պահում սերմերը, ինչպե՞ս ենք հավաքում, տեսակավորում: Ճանաչո՞ւմ ենք սերմերը: Տնկարան ունե՞նք: Սածիլանո՞ց, ջերմո՞ց…

Որքա՞ն ժամանակ եմ անցկացնում ես բակում՝ իմ դպրոցի բակում, որպես պարտիզպան: Ամեն օ՞ր: Որպես ազատ ընտրություն, թե՞ ինձ պարտադրում են: Պարտիզպանի աշխատանքը, ինչպես հավաքարարինը, ինչպես պահապանինը, անընդհատ է:

Աշուն է եկել մեր բակը, սիրելիներս, իրեն մշակող սովորողով, ուսուցչով՝ պարտիզպանով… Որտեղի՞ց եմ հայթայթում ինձ ու պարտեզին անհրաժեշտ իմացությունը, պարտիզպանի հմտությունները: Հիմա մտնենք mskh.am. մտա` ի՞նչ տեսնեմ, ի՞նչ իմանամ, սովորեմ…

Ես կարող եմ այս նախագծի ուղեցույցը շարունակել: Դուք էլ կարող եք: Արժե՞ դա անել, գրավո՞ւմ է ձեզ:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ