ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

Կրթության կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում, որպես գիտափորձ, ընդգրկված է կրթահամալիրի և ԿԳ նախարարության միջև 2012թ. Ա-6/18-12 կնքված պայմանագրով իրականացվող ծրագրում: Գիտափորձը կրթահամալիրում 2006-2011 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքների զարգացումն է: Գիտափորձի մշակումները և արդյունքները կարող են կիրառվել հանրապետության ավագ դպրոցներում:

Փորձը ցույց է տվել, որ հիմնական դպրոցի շրջանավարտը դեռ պատրաստ չէ ընտրություն կատարելու: Նրան ժամանակ է պետք իր նախասիրություններն ու հետաքրքրությունները ճտելու համար: Ավագ դպրոցներում կիրառվող հոսքային ուսուցումը ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը:

Մենք առաջարկում ենք ավագ դպրոցի 2 տարի + 1 տարի մոդելը: Տասը և տասնմեկերորդ դասարանները սովորողին հնարավորություն են տալիս փորձելու, փնտրելու, գտնելու: 12-րդ դասարանում սովորողը խորանում է իր ընտրած բնագավառում (այդ թվում` մասնագիտական կրթության) և պատրաստվում ավարտական կամ միասնական քննություններին:

Կրթահամալիրի ավագ դպրոցի 2012-2013 ուստարվա ուսումնական պլանը երեք բաղադրիչ ունի` ընդհանուր դասընթացներ, սովորողի ընտրությամբ դասընթացներ և ակումբային գործունեություն:

  • Ուսումնական պլանի ընդհանուր բաղադրիչը (շաբաթական 22 ժամ ուսումնական ծանրաբեռնվածությամբ) ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով որոշված պահանջների կատարումը:
  • Սովորողի ընտրությամբ բաղադրիչը (12-16 ժամ) ապահովում է սովորողի անհատական կրթական պատվերը:
  • Ակումբային բաղադրիչը ապահովում է սովորողի հասարակական շփումը և զարգացումը:
  • Սովորողը ավագ դպրոցի ուսումնական պլանից կազմում է իր անհատական ուսումնական պլանը, կատարելով դասընթացների և ակումբային գործունեության ընտրություն:

Անհատական ուսումնական պլանին համապատասխան կազմվում է սովորողի անհատական դասացուցակը: 

Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ճամփորդությունների և արշավների, մեդիաօլիմպիադաների, ստուգատեսների (այդ թվում` նաև հանրակրթական Դիջիթեք, մեդիափառատոն), օլիմպիական ուսումնահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի տեսքով:
Գիտափորձը ընդգրկում է դասընթացների` հանրակրթության պետական նոր չափորոշիչներին համապատասխան ծրագրերի մշակումը և փորձարկումը, այդ թվում` ծրագրերի մոդուլային եղանակի փորձարկումը:

Գիտափորձի շրջանակում կմշակվի սովորողի գնահատման կրեդիտային համակարգ, ապահովելով դրանց փոխանցումը նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ