ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Թերևս բոլորին է հայտնի անձի (մարդու) աշխարհայացքի, ինտելեկտի, գեղագիտական ճաշակի ձևավորման ու զարգացման գործում դասական երաժշտության հսկայական դերը: Գաղտնիք չէ նաև այն, որ մարդուն դասական երաժշտությամբ պետք է կրթել մանուկ հասակից: Խնդիրը դա կազմակերպելն է: Ընտանիքում, նախակրթարանում, դպրոցում անձի երաժշտական կրթությունն ու դաստիարակությունն իրականացվում է նախևառաջ երաժշտության ունկնդրման միջոցով և համերգներ հաճախելով:

«Մեր դպրոցներում այսօր ոչ միայն չեն սովորել երաժշտություն, այլ նույնիսկ չեն լսել երբեք երաժշտություն: Այսինքն՝ երեխան չգիտե` ինչ է երաժշտությունը:
Առաջնային խնդիրը՝ արթնացնել աշակերտին, գիտակցել տալու համար, որ գոյություն ունի երաժշտություն, որ ինքը հանդիպելու է երաժշտությանը:

Ոչ թե բացատրության ժամանակ երաժշտությունը ենթարկել աշակերտի անփորձ և դեռ բավական բնությանը մոտ բնազդային աշխարհին, այլ նրան տեղափոխել դեպի երաժշտության աշխարհ, վերածնել, և հանձնվել երաժշտությանը: Սուտ և խաբուսիկ արդյունք է տալիս, երբ երաժշտությունը բացատրում են այս աշխարհով: Երեխաները հետաքրքրությամբ լսում են, զվարճանում (թե ինչպես, օրինակ, ծիտիկների ձայների է նման այս կամ այն մասը, կամ տխուր է, ուրախ է, այսինչ դեպքն է, այնինչ պատահարն է արտահայտում, պատահարը միջոց է, և այլն), բայց դա մնում է մերկ զվարճություն – ժամանց, և ոչ կրթություն, այդպես էլ սովորողը չի լսում երաժշտություն:» Արթուր Շահնազարյան
Գիտակցելով խնդրի հրատապությունն ու կարևորությունը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պարբերաբար կազմակերպվում են դասական երաժշտության համերգներ, իրենց հերթին` սովորողներն ու դասավանդողներն այցելում են համերգային տարբեր դահլիճներ: Դրանք կրթահամալիրում իրականցվող հեղինակային կրթական ծրագրի պահանջն են. և´ մեկը, և´ մյուսը լրացուցիչ ջանք ու կազմակերպում են պահանջում:

Համերգների նպատակն է սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա, երաժշտական և գեղարվեստական մտածողություն, բացահայտել-զարգացնել երաժշտական ունակություններ, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, նպաստել ազգային, հոգևոր և դասական երաժշտության յուրացմանը, ի վերջո, ձևավորել համերգային կանոններին գիտակ, համապատասխան կեցվածքով, պահվածքով կիրթ ու գիտակից ունկնդիր:

Եթե 18-րդ դարի երկրորդ կեսին համերգն արիստոկրատիայի շրջանակներում էր կազմակերպվում և նախատեսված էր հատուկ հրավիրված մարդկանց համար, ապա այսօր համերգի շրջանակներն անհամեմատ լայն են, համերգները հասանելի են, ըստ էության, բոլորին: Ավելին, մեդիայի զարգացումն այսօր թույլ է տալիս փնտրել-գտնել-ունկնդրել ցանկացած երաժշտական ստեղծագործության բազմաթիվ տարբերակներ ու կատարումներ:

Կրթահամալիրը համերգային ծրագրեր իրականացնում է նախակրթարանից սկսած: Իհարկե, համերգներ կազմակերպելիս չափազանց կարևոր է հաշվի առնել սովորող-ունկնդիրների տարիքային առանձնահատկությունները, որոշ դեպքերում՝ նախասիրությունները:

Համերգի կազմակերպմանը մասնակցում են թե´ դասավանդողները, թե´ սովորողները: Երաժշտություն դասավանդողը նախապես զրուցում է կատարող(ների) հետ, ներկայացնում ծրագիրը, պայմանավորվում առաջիկա համերգի մասին: Ապա կազմում է սովորողներից ու դասավանդողներից կազմված հետազոտական խումբ, որը փուլ առ փուլ իրականացնում է հետևյալ աշխատանքները.

  • փնտրում-գտնում է տեղեկություններ տվյալ կատարողի (երգչախմբի նվագախմբի) մասին
  • պատրաստում է ֆիլմեր, տեսանյութեր, պրեզենտացիաներ
  • ընտրում է նվերներ՝ կատարողների համար
  • ուսումնական հաստատության կայքում, սոցիալական ցանցերում, բլոգներում զբաղվում է համերգի ազդագրի տարածմամբ
  • համերգի օրը «զինվում է» համապատասխան մեդիամիջոցներով՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • դիմավորում-ուղեկցում է կատարողներին
  • սպասարկում է տեխնիկան
  • կատարում է տեսա-ձայնագրություն, վարում հարցազրույց, ապա պատրաստում ռեպորտաժ, տեղադրում կրթահամալիրի կայքում և տարածում սոցիալական ցանցերում:

Արդյունքում` սովորողը կատարում է հետազոտական աշխատանք, օգտվում է համացանցից, գրականությունից, առանձին դեպքերում` զրուցում կատարող երաժիշտների հետ, հավաքում տեղեկատվություն և ստեղծում ճանաչողական-ուսումնական ֆիլմեր, պրեզենտացիաներ, որոնք մինչ հրապարակվելը ստուգվում են երաժշտության դասավանդողի կողմից:

Համերգի ունկնդիրները կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներն են, դասավանդողները, ծնողները և պարզապես երաժշտության սիրահարները:
Համերգը, պատրաստված նյութերը քննարկվում են ուսումնական պարապմունքների ժամանակ:

Համերգների կազմակերպումը կրթահամալիրում շուրջտարյա է: Որոշ դեպքերում համերգների գրաֆիկը հարմարեցվում է կրթահամալիրի ծիսական տոնացույցին:

Հղումներ

Լոս Լոկոս

Ֆլամենկո

«Հովեր» կամերային երգչախումբ

«Լույս և երգ»

Սուրբ Գեղարդ վանքի երգեցիկ խումբ

Գեղարդ երգեցիկ խմբի համերգը կրթահամալիրում

Կոմիտաս, Հինգ էծ ունեմ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ