ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Երբ կրթությունն ավելի ազատ է

Ոչ ֆորմալ կրթություն

Ոչ կոմերցիոն կազմակերպությունները (ՊՈԱԿ և այլն), մեծ դեր են խաղում քաղաքացիական և կրթական հասարակության կայացման համար: Ցանկացած նման կազմակերպություն, մեր օրերում, պետք է պատրաստ լինի արագ փոփոխությունների, որոնք պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հանգամանքներով:
Ոչ ֆորմալ կրթությունը, որ մարդ ստանում է իր կյանքի ընթացքում, իր որոշած ժամանակ, իր ընտրած ձևով, չափով, պայմաններով, էական փոփոխություններ է առաջացնում մարդու աշխարհայացքում, ազդում գեղագիտական և մտավոր կրթական աստիճանի վրա, ընդլայնում մտածողությունը և արդյունքում ազդում է անհատի պահվածքի վրա:
Ոչ ֆորմալ կրթության ուսումնասիրությունը նորույթ չէ մանկավարժություն գիտության համար: Ուսումնասիրողների համար, այս առումով ուշադրության են արժանանում ինչպես տեսական բնույթի հարցեր, որոնք կարգավորում են կրթության այդ ձևի կառուցվածքաբանությունը և մատուցման միջոցները, այնպեսէլ գործնական բնույթի խնդիրներ: Ոչ ֆորմալ կրթության համակարգի կարևոր մասերից մեկն էլ միջմշակութային առնչությունների ապահովումն է:

Ոչ ֆորմալ կրթության ձևավորման առաջին փուլում, նրա կողմնակիցները ֆորմալ կրթական ձևի ավելի արդյունավետ լինելու օգտին նշում էին հետևյալ փաստարկները:

  • Այն իրականացվում է դպրոցական կրթությունից դուրս:
  • Իրականացնում է ցանկացած կազմակերպություն, որը գործում է գործող կրթական համակարգից դուրս և ծրագիր ունի, որը կարողանում է կազմակերպել:
  • Տվյալ կրթությունը հիմնված է այն համոզման վրա, որ դպրոցը դադարում է միջնակարգ կրթության միակ միջավայրը դիտվել:

Ոչ ֆորմալ կրթությունը չունի սահմանված նպատակներ, դրանք կախված են յուրահատուկ հիմքից, որը ձևավորվում է սովորողների կրթական պահանջմունքերի և որոշակի միջավայրային հանգամանքների հիման վրա:
Ոչ ֆորմալ կրթությունն ունի դրսևորման տարբեր ձևեր, որոնք հիմնականում իրականացնում են ՀԿ-ները: Հայաստանյան կրթական (մասնավորապես դպրոցական) միջավայրում, առաջին անգամ նման ուսուցման ձև է կազմակերպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ակումբային գործունեության տեսքով:
Կան մի շարք առանցքային կետեր, որոնք առանձնացնում են այս ձևը ակադեմիական կրթության ձևից: Ակումբները հիմնված են սովորողների նախասիրության զարգացման, սովորողի հետաքրքրությունների շրջանակում առկա, ընդհանուր ինտելեկտուալ բազիսի զարգացման միջոցների վրա: Սովորողը`ընտրելով այս կամ այն ակումբը, չի մտնում առարկայական պարտավորությունների մեջ և իր ընտրած ակումբի շրջանակներում ավելի ազատ մտածելու և գործելու հնարավորություն է ստանում:

Այս առումով հարկ է ներկայացնել մի քանի բաղադրիչներ, որոնք առանձնացնում են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը

Ա. Գիտելիքի ստացման-փոխանցման մեթոդը

Ֆորմալ (ակադեմիական) կրթության մեջ գործում է ուղղահայաց վեկտորը`ուսուցիչ-աշակերտ: Գիտելիքը տրամադրվում է պատրաստի արտադրանքի տեսքով: Այս օբյեկտիվիստական մոդելում, գիտելիքի փոխանցումը իրականացվում է հատուկ պատրաստվածության մարդկանց` ուսուցիչների, դասախոսների միջոցով:

Ոչ ֆորմալ ուսուցման դեպքում գիտելիքը կամ ունակությունը ստացվում է կենսական կամ մոդելավորված գործընթացին մասնակցելու միջոցով: Գործընթացն այստեղ կարող է ֆասիլիտացվել տվյալ տիպի գիտելիքին կամ ունակությանը բավարար կերպով տիրապետող անհատի կողմից: Այս պարագայում գիտելիքը արտադրվում է ներքևից վերև, որը տրամագծորեն հակառակ է ֆորմալ մոդելի հիերարխիային:

Բ. Արդյունավետության գնահատումը

Ֆորմալ (ակադեմիական) կրթության մեջ գիտելիքի փոխանցման արդյունավետությունը գնահատվում է թեստերի և քննությունների միջոցով` նաև մրցակցային մոդելով: Բարձր են գնահատվում այն մարդիկ, ովքեր կաարողանում են լավ վերարտադրել իրենց փոխանցված գիտելիքը:

Ոչ ֆորմալ ուսուցման դեպքում բացառվում են «քննություն», «թեստ» հասկացությունները: Հիմնական գնահատման ձևը մասնակիցների կողմից իրականացվող ինքնագնահատումն է և գործընթացի կազմակերպվածության գնահատումը: Մրցակցային խրախուսման մեթոդները չեն կիրառվում, հակառակը` խրախուսվում են թիմային և փոխօգնությամբ իրականացվող նախագծերը:

Գ. Գործընթացի կազմակերպումը

Ֆորմալ (ակադեմիական) կրթութական գործընթացը կազմակերպում և վարում է ուսուցիչը կամ դասախոսը, կիրառվում է դասավանդող-սովորող ուղղահայաց հիերարխիկ կառույցը:

Ոչ ֆորմալ ուսուցման դեպքում սովորողը դառնում է մասնակից: Հարաբերությունները խմբում հորիզոնական են: Ֆասիլիտատորը պարզապես նպաստում է կրթական մթնոլորտի ստեղծմանը, որտեղ մասնակիցները կկարողանան ձեռք բերել առավելագույն գիտելիքներ և հմտություններ:

Դ. Մասնակցության բնույթը

Ֆորմալ (ակադեմիական) կրթության մասնակցությունը պարտադիր է. սովորողը չի որոշում, թե ինքը որ մասին կարող է մասնակցել, իսկ որ մասին, ոչ:

Ոչ ֆորմալ ուսուցման դեպքում մասնակիցներն իրենք են որոշում իրենց մասնակցությունը, նաև հատվածական առումով:

Ե. Մատուցվող գիտելիքների և հմտությունների բնույթը

Ֆորմալ (ակադեմիական) կրթության մեջ հիմնական աշխատանքները տարվում են սովորողների ինտելեկտուալ դաշտում և ունեն մտավոր վիճակ:

Ոչ ֆորմալ ուսուցման հավասար ուշադրություն է դարձվում մասնակիցների զարգացման երեք դաշտերին` մտավոր, զգայական, ֆիզիկական, որոնք պատկերավոր կերպով արտահայտվում են Ուղեղ, Սիրտ, Ձեռք:

Զ. Ուսուցողական գործընթացի ծրագրումը և ճկունությունը

Ֆորմալ (ակադեմիական) կրթության ծրագիրը գրված և հաստատված է որոշակի մարմնի կողմից, փոփոխությունները հիմնականում չեն խրախուսվում:

Ոչ ֆորմալ ուսուցման ծրագիրը դիտարկվում է որպես նախնական առաջարկ, մասնակիցների առաջարկների և հիմնավորումների դեպքում կարող են կատարվել փոփոխություններ ինչպես ծրագրում, այնպես էլ առանձին բաղադրիչներում:

Այսպիսով` ինչպես տեսնում ենք վերը շարադրվածից, ոչ ֆորմալ կրթության ձևը ազատականացնում է կրթական համակարգը` մասնակիցների պատասխանատու և հիմնավոր մոտեցման դեպքում դարձնելով այն ավելի արդյունավետ, մյուս կողմից` այն չի կարող գործել ծավալուն խմբերի դեպքում, որոնք ներառում են տարբեր մտավոր գոյակցություններ և կրթության վերաբերյալ պատկերացումներ ունեցող անձանց:

Գրականություն 

1. Безрукова В.С. Основы духовной культуры, М., 2000.
2. Константиновна И., Неформальное образование как средство повышения эффективности деятельности некоммерческих организаций, М. 2006.
3. Տես նաև` Գիտակներ, Տիեզերք, Անգլիախոսների ակումբների ծրագրեր:        

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2012-10-03 21:52:51
Որպես լրացում պետք է ասեմ, որ ֆորմալ կրթության նպատակակետը, բացի ձեռք բերվող գիտելիքներից և կարողություններից, տվյալ կրթական աստիճանը յուրացրած լինելու վկայագիրն է. հիմնական և միջնակարգ կրթության ատեստատները և բուհական դիպլոմները, իսկ ոչ ֆորմալ կրթության նպատակակետը միայն գիտելիքներն են և կարողությունները: Ամենակայուն ու խորը գիտելիքները, կիրառելի կարողությունները ձեռք են բերվում հենց ոչ ֆորմալ կրթության միջոցով, որի ամենացայտուն օրինակը ինքնակրթությունն է:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ