ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

«Մխիթար Սեբաստացի» կարթահամալիրում ֆիզիկայի դասավանդումը 7-9-րդ դասարաններում իրականացվում է լաբորատորիաներում`փոքր խմբերով, փորձի հիման վրա և ՏՀՏ օգտագործմամբ: Ֆիզիկայի առարկայական ծրագրով նախատեսված աշխատանքները փորձում ենք իրականացնել, ինչպես վիրտուալ, այնպես էլ գործնական աշխատանքներով, իսկ թեմաները մատուցվում են ինտերակտիվ եղանակով`էլեկտրոնային գրատախտակի, էլեկտրոնային դասերի և պրեզենտացիոն ծրագրերի հնարավորությունների օգտագործմամբ:
Լաբորատոր աշխատանքի կատարման համար նախատեսված յուրաքանչյուր դաս ունի հետևյալ ընդհանրական կառուցվածքը`

  • նախնական զրույց.
  • սովորողների կողմից փորձի կատարում.
  • ստացված արդյունքների մշակում. ներկայացում,
  • արդյունքների ամփոփում:

Մեր փորձից ելնելով պնդում ենք, որ ուսուցման արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է, երբ սովորողներն աշխատում են` բաժանվելով փոքր խմբերի (2-4 հոգի): Այն էապես մեծացնում է սովորողի ակտիվությունը: սովորողները համատեղ լուծում են միևնույն խնդիրը, ինքնուրույն կարող են խնդիրը մասնատել առանձին տարրերի, դերերի բաշխում կատարել, քննարկել միմյանց հետ անհասկանալի հարցերը, սովորել միմյանցից և սովորեցնել միմյանց: Փոքր խմբերով աշխատանքի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր սովորող, աշխատելով մյուսների հետ, գիտակցում է, որ պատասխանատվություն է կրում խմբի հաջողության համար: Այսօրինակ ուսուցման պարագայում դասավանդողի դերը փոխվում է. նա ոչ միայն դասավանդող է, այլ նաև գլխավորապես, ուսուցման պրոցեսը կազմակերպող, խմբերի աշխատանքին աջակցող, նրանց գործունեությունը գնահատող, սովորողների իմացական հնարավորությունները, մտածելակերպը, աշխատանքի ընթացքում ծագած կոնֆլիկտները լուծող անձ:

Ուսուցումը փորձում ենք կազմակերպել այնպես, որ սովորողները՝

  • սովորեն ինքնուրույն հասնել արդյունքի,
  • սովորեն կանխատեսել նպատակին հասնելու ճանապարհին առաջացած խնդիրները և դրանց լուծման ուղիները,
  • ձևավորեն տեղեկատվություն որոնելու և ընտրելու հմտությունները,
  • կարողանան աշխատել տեղեկատվական աղբյուրներով,
  • ձեռք բերեն հետազոտություններ կատարելու կարողություններ,
  • ձեռք բերեն խմբում աշխատելու և գործնական հարաբերություններ ձևավորելու հմտություններ և կարողություններ,
  • ձեռք բերեն սեփական աշխատանքը ներկայացնելու և ստացած արդյունքները հիմնավորելու հմտություններ,
  • ձեռք բերեն անդրադարձ կատարելու, սխալները և դժվարությունները մեկնաբանելու հմտություններ:

Ձեռք բերած գործնական հմտությունները ստուգելու համար յուրաքանչյուր լաբորատոր առաջադրանքը ավարտելուց հետո սովորողներին հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել 2-3 սահիկից կազմված ուսումնական նյութ SMART Board, Movie Maker, PowerPoint և կամ սովորողի նախընտրած մեկ այլ ծրագրով, որտեղ պետք է ներկայացնեն իրենց կատարած գործնական աշխատանքը՝ նկարագրելով իրենց օգտագործած անհրաժեշտ սարքերը, փորձի կատարման ընթացքը, արդյունքը, համապատասխան եզրակացությունը` ըստ պահանջի:

Ուսումնական աշխատանքը պատրաստելիս սովորողներն օգտվում են նաև դասավանդողների կողմից տրամադրված նմուշներից, փորձի ընթացքում իրենց արված գրառումներից, լուսանկարներից, դասագրքից:

Առկա ՏՀՏ սարքավորումները և համակարգչային ծրագրերը նպաստում են դրանց իրագործմանը: Մասնակցելով ներկայացումների պատրաստմանը՝ սովորողներն առավել ակտիվ են ընդգրկվում ուսումնասիրվող նյութերում և առավել արդյունավետ դարձնում լաբորատոր աշխատանքների, նպատակն ու խնդիրները և կատարման կարգը:
Աշխատանքի պատրաստման ընթացքում ծագած խնդիրները քննարկվում են էլեկտրոնային նամակագրությամբ, դասարանում, լաբորատորիայում, քանի որ և´ լաբորատորիաներում, և´ դասարաններում ունենք էլեկտրոնային գրատախտակներ` կից վեբ կամերայով:

Այդ աշխատանքները ներկայացնելիս վերջին ժամանակներս սովորողները նախընտրում են Smart Notebook-ի հնարավորությունները, քանի որ այն թույլ է տալիս ավելի արագ և բովանդակալից պատրաստել անհրաժեշտ աշխատանքը:

Աշխատանքն ավելի արագ և արդյունավետ կդառնա, երբ բոլոր սովորողները դասին կմասնակցեն անհատական նոթբուք-նեթբուքներով, տվյալ դասի համար անհրաժեշտ ուսումնական նյութերը նախապես ներբեռնելով իրենց էլ. հասցեներից կամ ուսուցիչների Skay Drive-ից, բլոգից, կկարողանան գործնական աշխատանքներ կատարելիս համադրել վիրտուալ փորձերը իրական լաբորոտոր աշխատանքների հետ:

Այսպիսի մոտեցումները պահանջում են մի կողմից ձևավորել մարդուն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ, մյուս կողմից՝ սովորողների մեջ զարգացնում են այնպիսի որակներ, ինչպիսիք են՝
1.քննադատական մտածողությունը,
2.համագործակցային կարողությունները,
3.ինքնուրույնությունը,
4.ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ու վճիռներ կայացնելու հմտությունները:

Քանի որ իրականացվող ինտերակտիվ ուսուցման հիմքը երկխոսությունն է, այն իր բնույթով համագործակցային ուսուցում է և ապահովում է բոլոր սովորողների ներգրավվածությունը ուսուցման գործընթացում, որտեղ դասավանդողը ոչ թե «բոլոր տեղեկությունների և գիտելիքի աղբյուր»-ն է, այլ աննկատ ղեկավարում է սովորողների աշխատանքը: Սովորողները համագործակցում են ինչպես ուսուցչի, այնպես էլ միմյանց հետ:

Սովորողների հետ համատեղ պատրաստված մի շարք էլեկտրոնային ուսումնական նյութերը տեղադրված են մեր` Գ. Մխիթարյանի և Թ. Սահակյանի էլ. փոստերի Skay Drive-ում, youtube.com-ում, mskh.am-ում, որտեղից կարող են օգտվել սովորողները՝ ըստ ցանկության և անհրաժեշտության:

Ուսումնասիրված նյութերի, տրված առաջադրանքների, լաբորատորիայում կատարած գործնական աշխատանքների հիման վրա սովորողների ստեղծած ուսումնական նյութերից`


http://www.youtube.com/watch?v=qivXpqlxWGc&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=P8pkgAMeH80&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=hvA_SxwuOSU&feature=related

http://www.youtube.com/watch?v=Y2fSUSx1n24&feature=relmfu

Այս մեթոդով պատրաստված մի դասի օրինակ ներկայացրել ենք SMART Technologies Inc. հայտարարած «SMART– 2012 լավագույն դաս» մրցույթին.

 https://skydrive.live.com/?mkt=ru-ru&id=documents#cid=CD4303BE06B8882F&id=CD4303BE06B8882F%21219

https://skydrive.live.com/?mkt=ru-ru&id=documents#cid=7DA6F4BD28A7E460&id=7DA6F4BD28A7E460%21102

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ