ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

2012-2013 ուսումնական տարվա ուսումնական օրացույցը կազմված է խնամքով ու հագեցած: Ակներև է՝ մեծ աշխատանք է կատարված: Երբ կարդում ես այն, թվում է, թե չես կարող հասցնել այդ ամենին մասնակից լինել: Սակայն կրթահամալիրի միասնությունն ու հզորությունը օգնում են, որպեսզի աշխատանքը դառնա գրավիչ, իրագործելի: Եվ ամենօրյա անտրտունջ աշխատանքը հանգեցում է դրական արդյունքի:

Սկսեմ առավոտյան ընդհանուր պարապմունքից: Գեղարվեստի ավագ դպրոցում սովորում են նրանք, ում հետաքրքրում է արվեստը, կինո-ֆոտոն, պարը, թատրոնը: Թվում է` կա ծրագիր, կան շնորհաշատ սովորողներ, ուրեմն ընդհանուր պարապմունքը ստացված է: Բայց այնքան էլ այդպես չէ: Նախ՝ շատ սովորողներ եկել են տարբեր դպրոցներից: Նրանց համար կրթահամալիրը մի այլ աշխարհ է: Ուսումնական առաջին երկու շաբաթը այդ սովորողների համար գուցե դժվար էր, բայց արդեն այսօր բոլորի հետ և՛ երգում են, և՛ պարում: Ուրախությամբ պիտի ասեմ, որ նրանք արդեն իրենց համարում են կրթահամալիրի բնակիչներ: Ավելի համարձակները հանդես են գալիս նոր առաջարկներով, մտահղացումներով, որոնք արժանանում են խրախուսանքի: Առավոտյան պարապմունքը գեղեցիկ ծես է՝ օրվա սկիզբն ազդարարող, կրթող, դաստիարակող: Եվ տարվա ուսումնական օրացույցը պայմանավորում է նաև առավոտյան ընդհանուր պարապմունքի բովանդակությունը:

Գեղարվեստի ավագ դպրոցում առավոտյան պարապմունքը վարում են երկու սովորողներ: Նրանք մեկ օր առաջ կազմում են հաջորդ օրվա ծրագիրը՝ խորհրդատու դասավանդողի հետ միասին: Յուրաքանչյուր զույգ պարապմունքը վարում է մեկ շաբաթ: Սկզբունքն այն է, որ բոլոր սովորողներն էլ լինեն այդ դերում, ստեղծեն, մասնակցեն, չլինեն լուռ ունկնդիրներ: Այդ տարբերակը դուր է գալիս սովորողներին, ավելին, զույգը, որը պետք է վարի հաջորդ շաբաթ, նախօրոք ուսումնասիրում է ուսումնական տարվա օրացույցը, որպեսզի ճիշտ կազմի ծրագիրը, նաև հանդես է գալիս նոր մտահղացումներով, պատրաստում տեսանյութեր: Առավոտյան ընդհանուր պարապմունքը միասնականություն ու համերաշխություն է հաղորդում, բացահայտում սովորողների ունակությունները, նաև՝ ազատում բարդույթներից:

Ստորև ներկայացնում եմ մեկ օրվա առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը, որպեսզի ընթերցողը կարողանա պատկերացում կազմել:
1. Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
2. Կոմիտաս «Հայր մեր». երգի կատարում
3. Կոմիտասյան օրեր. «Հոյ, Նազան իմ յարը»
4. Արվեստի օրեր գեղարվեստի ավագ դպրոցում: Տեսանյութ՝ մեր աշխատանքները
5. Երգում է Էլիզա Բաղդիյանը, 10-րդ դաս. ''Big world''
6. Միասնական պար

Առանց հարգանքի ու ակնածանքի չի կարելի նայել բոլոր այն պատանիներին, որոնք միասին երգում են Կոմիտաս, որոնք միասին Չարենց են կարդում ու միասնական պարում: Գեղարվեստի ավագ դպրոցում առավոտյան պարապմունքի ընթացքում տեղ գտած նյութերը խոսուն են, ուսուցանող: Սովորողներն սկսում են պրպտել, ստեղծել: Առավոտյան պարապմունքը ներկայացնում է նաև սովորողների ընտրած դասընթացների և ակումբների աշխատանքը: Այսպես, երբ առաջարկվեց գեղարվեստի ավագ դպրոցում հայտարարել արվեստի օրեր, և առաջարկը հավանության արժանացավ, սովորողներն սկսեցին վերանայել իրենց աշխատանքները, ստեղծել նոր աշխատանքներ, անվանի արվեստագետների գործերը ներկայացնել բոլորին, տեսանյութեր ստեղծել: Սրանից սկիզբ առավ մեկ այլ մտահղացում. դերասանական խմբի սովորողներն էլ իրենց էտյուդները, բեմական կատարումները երևան բերեցին:

Շարունակելու ենք նոր մոտեցումներով հանդես գալ, ուսումնական օրացույցում տեղ գտած բոլոր տոները ապրելու են իրենց օրերը այնպես՝ ինչպես կոմիտասյան, անկախության տոները:

Բոլոր կարևոր հայտարարությունները փոխանցվում են հենց առավոտյան պարապմունքի ընթացքում:
Առավոտյան պարապմունքը մեծ, լուրջ բեմահարթակ է, որտեղ բոլորը համերաշխ են: Եվ թվում է՝ 15 րոպեն այնքան էլ մեծ ժամանակահատված չէ նման պարապմունքի համար, սակայն այդ րոպեները ճիշտ կազմակերպելու դեպքում ուսումնական գործընթացը միայն առաջընթաց է ապրում: Իսկ որ սիրելի ու հարազատ մեր մեծերը, մեր տոները ապրում են մեր մեջ, որ մեր սովորողների միջոցով փոխանցվում են նաև մյուսներին, դա հասարակության ձեռքբերումն է. հասարակություն, որն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ