ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Ուսումնական օրացույցով այս ուս. տարվա հունվարի 25-28-ը տերյանական օրեր են: Աշնանային բաց հավաքի շրջանակներում իբրև ուսումնական նախագիծ` ուզում եմ նախաձեռնել Վ. Տերյանին նվիրված ուսումնահետազոտական աշխատանքների փաթեթ: Ուսումնական նախագիծը տևական, շարունակական աշխատանքային գործընթաց է, որն ենթադրում է աշխատանքներ` ամենատարբեր ուղղություններով: Փորձեմ ներկայացնել այդ ուղղությունները:

1. Հայրենագիտական ճամփորդություն Վ. Տերյանի ծննդավայր` Գանձա
2.Այցելություն հայոց մեծերի պանթեոն` Վ, Տերյանի գերեզմանին
3. Տերյանական ասմունք և ընթերցումներ կենդանի և մեդիա տարբերակներով
4.Ուսումնահետազոտական, ճանաչողական աշխատանքներ և Տերյանի նամականու ընթերցում
5.Սովորողների` Տերյանի ստեղծագործությանը նվիրված հոդվածների, ռեֆերատների հրապարակումներ «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրի էջերում:

  • Տերյանը և երաժշտությունը (Էդգար Հովհաննիսյան, Բուլատ Օկուջավա)
  • Տերյանը` որպես բոլշևիկյան կուսակցության անդամ և նրա քաղաքական գործուներությունը 1918-20թթ

6. Տեսանյութեր, ֆոտոշարքեր, ռեպորտաժներ ու հոդվածներ կրթահամալիրի կայքում ` նվիրված Վ. Տերյանին, Գանձային և տերյանական օրերին:
7.Տերյանի ստեղծագործության թարգմանությունների աշակերտական փորձեր (ռուսերեն, վրացերեն, անգլերեն լեզուներով):
8.Առաջադրանքների փաթեթ SMART Note book ծրագրով Տերյանի պոեզիայի պատկերավորման միջոցների վերաբերյալ:

Վերոշարադրյալ ուղղությունների ընդգրկուն ծավալը ենթադրում է աշխատանքի թե՛ տևական, թե՛ շարունակական և թե՛ համագործակցային կազմակերպում: Ինտեգրված աշխատանքի կազմակերպումը պատմության, օտար լեզուների, երաժշտության մասնագետների հետ հնարավորություն կտա ապահովելու աշխատանքի անհամեմատ բարձր որակ: Հավատացած եմ, որ իմ կրտսեր ու ավագ գործընկերների մեջ կան և կլինեն մարդիկ, ովքեր կհամագործակցեն ինձ հետ այս ուսումնական նախագիծը ավարտին հասցնելու և արդեն մայիսյան բաց հավաքին պատրաստի ուսումնական փաթեթ ներկայացնելու համար:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ