ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Ունկնդրումը երաժշտության ծրագրով որոշված ուսումնական գործունեության ձևերից մեկն է, որի նպատակն է
երաժշտական, գեղագիտական ճաշակի ձևավորումը, ազգային, հոգևոր և համաշխարհային դասական լավագույն երաժշտական ստեղծագործությունների իմացումը:

Ունկնդրումը հարկավոր է կազմակերպել այնպես, որ սովորողը կարողանա ոչ միայն լսել, այլև ընկալել ստեղծագործությունը: Սա, ինչ խոսք, ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը դասավանդողը պետք է լուծի: Երբ մենք փորձում ենք վերլուծել ստեղծագործությունը, ծանրաբեռնել հիշողությունը անուններով, զրկում ենք երեխային երաժշտությունն ինքնուրույն ընկալելու հնարավորությունից, խանգարում և թույլ չենք տալիս իմանալու՝ ինչ է երաժշտությունը:

Ունկնդրումը սկսվում է դեռ նախակրթարանից, որտեղ երաժշտությունը հնչում է քնի ժամին, ինչպես նաև օրվա ընթացքում ուղեկցում է երեխայի կատարած որևէ գործունեությանը: Իհարկե, սա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է հնչի այն: Հարկավոր է հստակ իմանալ` ինչ չափով և երբ մատուցել ծրագրով նախատեսված երաժշտությունը:

Երաժշտության ունկնդրումն իրականացվում է նաև համերգների միջոցով, որոնք նախակրթարանում իրականացնում են կրտսեր, միջին և ավագ դպրոցի երաժշտական կրթություն ստացող կամ արդեն ստացած սովորողները, ծնողները, դասավանդողները: Արդյունքում երեխաները ոչ միայն ունկնդիր են, այլև գիտեն` ինչպես դիմավորել կատարողին, ինչու և երբ ծափահարել: Կարևոր է, որ այդպիսի համերգների ընթացքում նրանք դառնան նաև մասնակից: Դրա համար կատարվող ստեղծագործություններից որոշ գործեր երեխաների համար կարող են լինել երաժշտա-ռիթմիկ խաղերի, ինչպես նաև պարային, ռիթմական շարժումներ կատարելու համար նյութեր:

Ծանոթացեք օրինակներին`

Համերգ հիմնական դպրոցի նախակրթարանում
Համերգ գեղարվեստի կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցում դասավանդողը և սովորողները պատրաստում են ունկնդրվող երաժշտության ուղեկցությամբ տեսահոլովակ, ֆիլմ, որոնք տեղադրվում են ուսումնական կայքում, դիտում են դասարանում, կարծիքներ փոխանակում (օրինակ` Կաթոց):

Ողջունելի է ծնողների համատեղ աշխատանքն իրենց երեխաների հետ: Տանը, դասարանում սովորողները «բնական», շրխկան և հարվածային նվագարաններով կարող են նվագակցել ունկնդրվող ստեղծագործությանը: Այսպիսի ունկնդրումը սովորողին դարձնում է ուշադիր, հետաքրքրասեր, ակտիվ ունկնդիր:

Ունկնդրումն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար ունկնդրվող նյութերը կարող են սովորողների կողմից ուղեկցվել մնջախաղով: Այս աշխատանքը շատ լուրջ մոտեցում է պահանջում սովորողից, քանի որ մնջախաղը արվեստ է, այն պետք է լինի ոչ թե մակերեսային, ֆիզիկական մակարդակի վրա արված մարմնի որոշակի շարժումների համադրություն, այլ երաժշտության էությունից, խորությունից բխող միտք, որը կարտահայտվի պլաստիկ, պարային, դիմային ճիշտ ընտրված շարժումների միջոցով:

Որևէ թեմայով արված մնջախաղի համար ուղեկցող երաժշտության ընտրությունը ևս սովորողի համար բավական բարդ և լուրջ առաջադրանքներից մեկն է:

Սովորողները կարող են դիմել կամ չդիմել մասնագետ դասավանդողին: Երաժշտության ընտրության գործում դասավանդողը խորհրդատուի դերում է: Նա ընտրության համար կարող է առաջարկել տարբեր ստեղծագործություններ, եթե դրա կարիքը կա: Խրախուսելի է սովորողի ինքնուրույնությունը և ստեղծագործական մոտեցումը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ