ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Մասնագիտական զարգացման մասին

Որպես սկիզբ

Հե՛նց այս՝ 7-րդ մանկավարժական բաց հավաքի մասին խոսքս (7-ը երբեք պատահական չի լինում) ուզեցի սկսել խոստովանությամբ ու երախտագիտությամբ: Ես դժվարանում եմ ասել՝ կրթահամալիրում ավելի շատ սովորել եմ, թե աշխատել. 22 տարի հաստատ սովորել եմ ու դեռ սովորելու շատ-շատ բան ունեմ:

Այսօր նոր ընդունված ուսուցիչների նման հայտնված մեկն եմ եղել, ում ծրագրերում չէր եղել ուսուցչությամբ զբաղվելը: Կրթական բարեփոխումներով Ոգևորված մարդկանց միջավայրը ինձ կլանեց ու հնարավորություն տվեց ապրելու ու աշխատելու «Նոր դպրոց» ուսումնական լաբորատորիայում, որն իսկական մանկավարժական Դպրոց դարձավ ինձ համար, լաբորատորիա, որտեղ ամենափոքր ու անտեսանելի փորձարկումները տեսանելի մանկավարժական եզրահանգումների բերեցին, որոնք ես սիրով այսօր փոխանցում եմ իմ կրտսեր գործընկերներին` անպայման զարգացնելու, լավացնելու ակնկալիքով... Շարունակենք անընդհատ սովորելը դարձնել սիրելի զբաղմունք` համապատասխան դարձնելով կրթությունը այսօրվա երեխայի կյանքին, ապրած ժամանակին ու անհատական կարիքին:
«Նոր դպրոց» մանկավարժական լաբորատորիայի, իմ մասնագիտական զարգացման համար երախտապարտ եմ իմ Ուսուցչին՝ տիար Բլեյանին, իմ ընկերներին, սովորողներին, ծնողներին...

Սա է, որ որպես խոստովանություն, ուզեցի հրապարակել այս հավաքին: Իհարկե, այսպիսի լաբորատորիաներ շատ-շատ են ստեղծվել ու շարունակ ստեղծվում են:

Մասնագիտական զարգացման նախագծեր

Ինձ համար սպասված ու սիրելի են արդեն ավանդական դարձած մանկավարժական բաց հավաքները: Ասեմ` ինչո՞ւ: Առօյա աշխատանքային գործունեությունը մանկավարժական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են կրթական, մանկավարժական տարբեր հնարներ, գծագրվում են նոր կրթական միջավայրի մակետներ, ստեղծվում են ուսումնական ռեսուրսներ: Հավաքները ինձ համար ստեղծել են աշխատանքային կարգուկանոն: Աշնանը հրապարակում ենք նախագծերը, որոնցով աշխատելու ենք մեկ տարի, իսկ արդյունքները հրապարակելու ենք գարնանը: Եթե 200 դասավանդողն ու 2000-ից ավելի սովորողը գոնե մեկական նախագծի մասնակցեն, խնդրեմ, կստեղծվեն տպավորիչ կրթական ռեսուրսներ, որոնք մեր հասարակությանը այս կրթական բարեփոխումների ընթացքում իսկական նվեր են: Այո, կրթահամալիրը գործում է որպես ինստիտուտ և՛ հասարակության, և՛ իր սեփական անդամների՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների համար: Կրթահամալիր-հասարակություն կապը սովորողի ու ուսուցչի ներառումն է իրական հասարակական խնդիրների լուծմանը: Հասարակական ամենատարբեր հավաքներին ու միջոցառումներին կրթահամալիրի մասնակցությունը նոր հնարավորություն է ստեղծում տեղական և միջազգային հաստատությունների հետ համագործակցության, կրթահամալիրում հեղինակային ստեղծված փորձի տեղայնացման համար: Կրթահամալիրի հյուրատների, համացանցի առկայության դեպքում կապը ավելի մատչելի է դառնում մարզերում բնակվող մեր գործընկերների հետ:

Կրթահամալիրը իր գործունեության ընթացքում անընդհատ իրագործել է հետազոտող սովորողի ու ուսուցչի պատրաստման մոդելը: Միայն անընդհատ սովորող ուսուցիչն է սովորեցնելու իրավունք ձեռք բերում, և միայն նա կարող է սովորող աշակերտ ունենալ: Սովորողների համայնքում հետաքրքիր է դառնում ապրելն ու աշխատելը: Սա էլ աշխատանքի կոորդինացում ու կազմակերպում է պահանջում:

Այս հավաքին ներկայացնում եմ մասնագիտական կրթության իրականացման հետևյալ նախագծերը:

1. Գործընկեր մանկապարտեզների-նախակրթարանների ցանցի ստեղծում

2012-13 ուստարում կրթահամալիրի քոլեջում որպես երկրորդ մասնագիտություն «Նախադպրոցական կրթություն» բաժնում սովորում են 30 դաստիարակ, որոնցից 20-ը աշխատում են քաղաքի 14 տարբեր մանկապարտեզներում: Ըստ գործող կարգի դաստիարակները սովորում են հեռավար, առանց աշխատանքից կտրվելու, բոլոր դաստրարակների համար mskh-ում բացված են էլեկտրոնային հասցեներ, դաս-սեմինարներ են նշանակված միայն շաբաթ օրերին, որտեղ ստեղծվում են մեկշաբաթյա նախագծեր, որոնք դաստիարակները փորձարկում են իրենց խմբերում ու արդյունքները հրապարակում կրթահամալիրի mskh.am-ում:

Գործընկեր մանկապարտեզի տնօրենների հետ մշակելու ենք աշխատանքների ժամանակացույց. ընդգրկելու ենք կրթահամալիրի նախադպրոցական կրթության փորձի տեղայանցումը այս մանկապարտեզներում, «Պարտեզ» ամսագրում գործընկեր մանկապարտեզներ էջի ստեղծում, տնօրենների պարբերաբար հանդիպում-սեմինարներ, որտեղ կիրականացվեն ՏՀՏ հմտություններ, ծնողական աջակցությամբ մոդել խմբասենյակի նախագծման աշախտանքներ (ՏՀՏ-ն խմբաենյակում), տնօրեններին կառաջարկվի նաև քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ավարտական նախագծերի ղեկավարի, գրախոսի աշխատանք:

2. Կրթահամալիրի ուսուցիչների մասնագիտական զարգացման 2012-2013 ուստարվա ծրագիրը

3. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ու «Ալֆա» ֆիրման իրականացնում են ՀՀ-ում էլեկտրոնային գրատախտակ ունեցող դպրոցների ուսուցիչների վերապատրատում

• ՀՀ-ում էլեկտրոնային գրատախտակով դպրոցների աշխարհագրության ճշտում
• Smart Notbook ծրագրով ուսուցիչների վերապատրաստման երկօրյա մոդուլի ստեղծում
• Վերապատրաստողների վերապատրաստում
• Վերապատրաստողների հայտագրում (կրթահամալիր, «Ալֆա»)
• Վերապատրաստման ժամանակացույցի ստեղծում, հրապարակում:
• Սեմինարների անցկացում

Սեմինարի մասնակից ուսուցիչները ստանում են վկայագիր, որը հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Ալֆա» ֆիրմայի կողմից:

4. Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության ստեղծում

5. Ուսուցիչների վերաորակավորման ծրագրեր
Կրթահամալիրում դասվարը իրականացնում է «իմացումի հրճվանք» ծրագիրը, որը ընդգրկում է բոլոր առարկաները: Դասվարներն ընդգրկվում են քոլեջի «Երաժշտական կրթություն», «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտության բաժիններում: Այս պիլոտային ծրագիրը մասնագիտական զարգացման նոր կազմակերպում է:

Նախգծերի արդյունքները կհապարակվեն 2013թ. մայիսյան մանկավարժական բաց հավաքի ժամանակ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ