ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Դասարան անիվների վրա»

«Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունները մարմնի համար»:
Ժոզեֆ Ադիսոն

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներից ամենակարևորը գիրք նվիրելու արարողությունն է: Այս տարվա գլխավոր խորհրդանիշը գիրքն է, ուստի ուշադրության կենտրոնում էր ընթերցանությունը, հոգատարությունն ու խնամքը գրքի նկատմամբ: Հետապնդում էինք մի նպատակ սովորողների մեջ բարձրացնել ընթերցասիրոիթյունը:
Գրքի դերը և ընթերցանության նշանակությունը հասարակության մեջ բարձրացնելու նպատակով սովորողների ամառային արձակուրդի ժամանակ ձևավորվեց մի խումբ, որ զբաղվում է հենց այդ նվիրական գործով: Ծրագիրը կոչվեց «Դասարան անիվների վրա»: Անվանումը պայմանավորված էր նրանով, որ խումբը կազմում էր իր դասարանը, մեկնում էր Հայաստանի Հանրապետության որևէ ուղղությամբ և գրքեր էր նվիրում: Փորձում էինք ծրագրիը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բոլոր անկյուններում: «Դասարան անիվների վրա» ծրագրով կրթահամալիրի խմբերը մեկնեցին տարբեր վայրեր՝ գյուղեր, հանգստյան գոտիներ, եղան այգիներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, բակերում, տներում:

Նախագծին ամենայն լրջությամբ էինք պատրաստվում: Գրքի պակաս չունեինք, սակայն գիրք նվիրելու արարողության համար շատ բան էր անհրաժեշտ: Նվիրատվության ժամանակ կարևոր պայման դարձան համազգեստը, հատուկ պայուսակները, բուկլետները, առաջադրանքները: Մոտենում էին, գրքեր նվիրում, բացատրում, ներկայացնում: Դրանից լավ հանգիստ չէր կարող լինել: Մանավանդ, երբ խմբին միանում են սովորողների ծնողները, տատիկները և մյուս հետարքրքվածները: Մեծ ձեռքբերում եմ համարում ընտանիքի ներգրավվածությունը:

Գրավիչ, գունավոր, «mskh.am», «Դասարան անիվների վրա» լոգոներով շապիկներն ու գլխարկները միանգամից գրավում էին մարդկանց ուշադրությունը, հատկապես երեխաների: Պայուսակները ամուր, տարողունակ և հարմար են մեծ քանակությամբ գրքեր տեղափոխելու համար: Նվիրելուց առաջ գրքերը ապահովվում են mskh.am բուկլետ-էջանիշով, հաշվառվում և խնամքով բաշխվում տարբեր խմբերի mskh.am պայուսակների մեջ այնպես, որ բոլորին հասնի:

Բուկլետ-էջանիշն էլ կրթահամալիրի տնօրենի ուղերձն էր իր ընթերցողին.

«Ողջույն, ընթերցող.
Հայ տպագրության 500-ամյակին ավելի լավ ի՞նչ պիտի մտածեինք, քան գիրքը: Բլեյանի դպրոցի ուսուցիչը, սովորողը բնակավայրում, դպրոցում, ճամբարում գիրք է նվիրում: Հիմա դժվար է հավատալ, որ սա 1995-1996թթ մեծ աղմուկ հանած դասագրքերից է: Ընթերցի´ր, գրի´ր, խնդիրնե´ր լուծիր, վստահ եմ այս գրքերը չեն կորցրել իրենց գրավչությունը: Մենք շարունակում ենք ստեղծել հեղինակային կրթական ծրագրեր, տեսանյութեր, տեսադասեր «Մխիթար Սեբաստացի» մեդիաաշխարհում՝ mskh.am, հասանելի յուրաքանչյուրիդ: Հանդիպենք mskh.am-ում, դարձեք էլեկտրոնային գրադարանի բաժանորդը, օգտվեք մեր կրթական ծառայություններից՝ նախակրթարանից մինչև ավագ դպրոց ու քոլեջ, սովորողների, մեծահասակների լրացուցիչ կրթություն, ժամանց: Պետք չէ փոխել դպրոցը, բնակավայրը. Պարզապես mskh.am կայքը դարձրեք ձերը:
Միշտ ձեր՝
Աշոտ Բլեյան և ընկերներ» 

Որպեսզի սովորողները կարդային գրքերը, դրանց ավեացրել էինք ամառային մեդիաօլիմպիադայի առաջադրանքներ: Յուրաքանչյուր գիրք նվիրելուց բացատրում էինք, որ առաջադրանքներն ամռան ընթացքում կատարելու դեպքում կարժանանան մրցանակների: Դա ամենաոգևորիչն էր:

Պատահում էր, որ երեխաները, ովքեր արդեն ստացել էին իրենց նվեր գիրքը, խնդրում էին ևս մեկը նվիրել՝ բացակա եղբոր, քրոջ կամ ընկերոջ համար: Երբեմն էլ մեծահասակներն էին խնդրում իրենց ևս ներգրավել «մանկական խաղերի» մեջ: Պարզվեց, որ նման միջոցառումները տարիքային սահմանափակումներ չունեն. տատիկներ և պապիկներ, մայրիկներ և հայրիկներ, ավագ դպրոցի սովորողներ և նույնիսկ առաջին դասարանցիներ՝ բոլորը ոգևորված և կլանված:
Մեկ այլ ձեռքբերում կարելի է համարել գրադարանավարների բարձր գնահատականը: Շենգավիթ համայնքի թիվ 16 գրադարանի տնօրենին բավական էր միայն թերթել մեր նվիրած գրքերը՝ խոստովանելու համար. «Հրա՜շք են»:
«Դասարան անիվների վրան» վերածվել էր ուրախ դասարանի՝ ոտքերի վրա, հեծանիվի վրա, լճի վրա, տիեզերքում և այլ հետաքրքիր դասարանների, ինչ կարելի էր պատկերացնել:

Ողջ ամառ գրքեր նվիրելուց հետո «Դասարան անիվների վրա»-ին սպասվում էր նոր ուսումնական տարին: Առանց այս ծրագրի` ուստարվա սկիզբը տխուր կլիներ: Այդ պատճառով էլ սեպտեմբերի 1-ին մեծ քանակությամբ խմբեր մեկնեցին տարբեր դպրոցներ՝ գրքեր նվիրելով գիտելիքի օրը շնորհավորելու: Դա մեծ անակնկալ էր սովորողների համար:
Մեծածավալ նվիրատվություն էր նաև սեպտեմբերի 21-ին: Կրթահամալիրի 21 խմբեր, Հայաստանի 21 գագաթները հաղթահարելուց առաջ 300-400-ական գրքեր նվիրեցին 21 գյուղերի դպրոցներին ու կրթական կենտրոններին:
Հաջորդ փուլն արդեն Աշնանային բաց հավաքին էր. հավաքի կլոր սեղանը կազմակերպելու համար կրթահամալիրի 12 խմբեր մեկնեցին տարբեր կրթական կենտրոններ, որտեղ անցկացրեցին կլոր սեղաններ, պատմեցին աշնանային բաց հավաքի մասին, ներկայացրեցին կրթահամալիրը, պատմեցին կրթահամալիրի ծրագրերի մասին, իրականացրեցին «Դասարան անիվների վրա» նախագիծ: Գրադարանի դերը կարևորն էր այդտեղ: «Դասարան անիվների վրա» նախագծով յուրաքանչյուր ճամփորդություն ու նվիրատվություն ակտիվ լուսաբանվել է կայքում: Մասնակից սովորողները ներկայացրել են, պատմել, փաստել, փոխանցել տպավորությունները, արձագանքները:
Գիրք նվիրելը վերածվել է ծիսական արարողության:

«Դասարան անիվների վրա» ծրագիրը կշարունակվի և զարգացում կունենա:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ