ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Անգլիախոսների ակումբ

Մեր ակումբի առաջնային խնդիրն է օժանդակել սովորողներին, որ ուշադրության կենտրոնում պահելով բանավոր և գրավոր խոսքի աստիճանական զարգացումը` զարգացնեն ինքնուրույն հետազոտական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հմտություններ:

Եթե բանավոր խոսքի զարգացման համար խթան կարող են լինել իրենց հուզող թեմաներով քննարկումները, ապա գրավոր խոսքի զարգացման համար արդյունավետ միջոց են նամակագրությունը, ստեղծագործական շարադրությունը, ինչպես նաև առցանց քննարկումները, որոնց հնարավորությունը տալիս է մեր կրթահամալիրի կայքը: Պարզապես մտահոգությունս այն է, որ սխալներով արտահայտած մտքեր կամ քերականական կառույցների ոչ ճիշտ կիրառումներ հնարավոր է հանդիպել այս գործում: Մյուս կողմից, եթե թրջվելուց վախենանք, գետը չենք մտնի: Դրանից հնարավորին չափ խուսափելու համար պետք է նախապես մանրակրկիրտ աշխատել սովորողների հետ ակումբային գործունեության ժամանակ, ճշտել, սովորեցնել ճիշտ արտահատել միտքը, կարողանալ հաստատել ասածը, համաձայնել կամ չահմաձայնել դիմացինի արտահայտած մտքի հետ, փորձել գրավոր շարադրել ասելիքը: Առաջին փորձը ցույց տվեց, որ պատասխանողներից նրանք, ովքեր ակումբի անդամ էին, համեմատաբար քիչ էին սխալվել, չնայած կային շատ գրագետ շարադրած մտքեր:

Աշխատանքը կազմակերպում եմ այսպես:
Նախ` ծանոթանում ենք տեքստի բովանդակությանը, հետո լսում ենք թեմայով բանավոր խոսք` իմ կարծիքը, համացանցից ձայնագրություններ, այսինքն` ուրիշի խոսքի ունկնդրում:
Ներկայացնում ենք նոր բառերը և հոմանիշները, առանձնացնում ենք վերարտադրողական բառերը, խոսքը հիմնավորելու կամ պատճառաբանելու համար անհրաժեշտ բառակապակցությունները:
Քննարկում ենք բանավոր. յուրաքանչյուրը ներկայացնում է իր տարբերակը, հակադրվում կամ համաձայնում մյուսների հետ:

Տանը սովորողները գրավոր են շարադրում ասելիքը` օգտվելով տարբեր աղբյուրներից, հիմնավորելով այլոց կարծիքով, անձնական օրինակներով, հեռավար քննարկում գրավմր խոսքը ուսուցչի հետ: Ուսուցիչը ստուգում է, անում դիտողություններ, շտկում և նշում, թե ինչն է դուրս մնացել սովորողի ուշադրությունից: Ակումբի պարապմունքին ներկայացվում են արդեն վերջնական տարբերակները:

Դրանից հետո կարելի է կազմակերպել նաև առցանց քննարկում, որի ժամանակ սովորողը պետք է կարողանա գրավոր պատասխանել թեմայով այլ հարցադրումների, պաշտպանել կարծիքը, հարցադրումներ անել:
Առաջիկայում պլանավորել ենք առցանց քննարկման հետևյալ թեմաները.

  • Ընկերը նմա՞ն լինի մարդուն, թե՞ տարբեր, որ շփվեն, ընկերություն անեն:
  • Ինչո՞ւ են դպրոցի շրջանավարտներն ընդունվում բուհ:
  • Մարդու վրա ո՞ր ազդեցությունն է ավելի ուժեղ` ծնողի, ընկերների, դպրոցի, արտաքին մշակութային ազդակների…
  • Իմ ապագա մասնագիտությունը: Ինչո՞ւ հենց դա, ով կամ ինչն է ազդել որոշում կայացնելիս:

Որպես աղբյուր օգտվում եմ «How to Prepare For TOEFL Essay» by Baаrron գրքից, որտեղ շատ նմանատիպ նյութեր կան, որոնցով սովորում են էսսե գրել: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ