ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Սկիզբը

Նման վերաբերմունքը հաղթահարելու համար հիմնավոր դաստիարակություն է պետք: Մեզ անհրաժեշտ է տիրապետել մեր կամքին, ինքներս մեզ կառավարել, եթե իսկապես ցանկանում ենք կապվել արտաքին աշխարհի հետ և ընկալել նրա արժեքները: Առանց այդպիսի պատրաստության անհնար է բավարար ուշադրությամբ վերաբերել բոլոր մանրուքներին և դետալներին, որոնցից գիտությունն իր եզրահանգումներն է անում:
Գուցե և երկրորդական նշանակություն ունեցող հարցը երկարատև ու ճշգրիտ ուսումնասիրելու կարողությունը շատ արժեքավոր հատկություն է այն մարդու համար, ով ցանկանում է առաջ տանել գիտությունը: Յուրաքանչյուր ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան մեծագույն համբերությամբ իր աշխատանքի համար անհրաժեշտ մի ամբողջ շարք մանրագույն և ձանձարալի նախնականն գործողություններ է կատարում:
«Խոնարհության», խոհեմության այս կարողությունները համբերության կարևոր տարրեր են: Իսկական գիտնականը խոնարհ է լինում: Նրա համար գոյություն չունի այնպիսի աննշան մանրուք, որին իր ամբողջ ժամանակն ու ուժերը տալուց նա հրաժարվի: Նա ճշմարտություն է փնտրում և իր աշակերտների հետ միասին հասնում է հարցի լուծմանը, նրանց դրդում է գործունեության, այլ ոչ թե առաջ քաշված տեսակետի հասարակ յուրացման:
Բայց գիտության մարդկանց խոնարհության բարձրագույն դրսևորումն ի հայտ է գալիս ինքնահրաժարման կարողության տեսքով. և ոչ միայն արտաքին բարիքների նկատմամբ, այլև հոգևոր բարիքների, ինչպիսիք են ծնված համոզմունքը, սիրած գաղափարը և նման բաներ: Գիտության մարդը ճշմարտության նկատմամբ կանխակարծություն չունի, նա պատրաստ է հրաժարվելու ցանկացած սիրած գաղափարից, որպեսզի կարողանա առաջ շարժվել: Այսպես նա աստիճանաբար մաքրվում է սխալներից և միտքը միշտ պահում է թարմ, պարզ, հասարակ, ինչպես ինքը ճշմարտությունն է, որի հետ նա ձգտում է միավորվել: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ հիմա մանկական հիվանդությունների մասնագետն ավելի մեծ հարգանք է վայելում և ավելի լավ հասարակական դիրք ունի, քան ուսուցիչը: Բայց մասնագետը երեխայի մարմնի հետ կապված ճշմարտություններն է միայն որոշում, մինչդեռ ուսուցիչն զբաղվում է նրա հոգու սխալներով: Ի՜նչ կլիներ, եթե ուսուցիչը կամ ուսուցչուհին երեխայի հոգում ճշմարտությունը փնտրեին: Այդպիսի բարձունքի հասնելու համար դաստիարակը պետք է համակվի հնազանդությամբ, ինքնահրաժարումով և համբերությամբ, նա պետք է հրաժարվի իր հպարտությունից, որը հիմված է ունայն դատարկության վրա:
Եվ իսկապես, ուսուցիչը ավելին պետք է լինի, քան գիտության մյուս մարդիկ, քանի որ նրանք միշտ մնում են իրենց ուսումնասիրման առարկաներից դուրս. էլեկտրական էներգիան, քիմիական էներգիան, մանրէների կյանքը, աստղերը` սրանք բոլորը տարբեր են և միշտ գիտնականից հեռու են մնում: Ուսուցչի առարկան ինքը մարդն է. երեխայի հոգու դրսևորումները դաստիարակի համար ինչ-որ ուրիշ բան են առաջացնում, քան միայն հետաքրքրությունը երևույթի հանդեպ: Նրանցից կարծես իր իսկ մեկնումն է ստանում, և նրա զգացմունքները արձագանք են տալիս, երբ հպվում են ուրիշ հոգիների:
Ուսուցչուհու հատկությունները պետք է ոգեղեն լինեն, քանի որ նրա դիտարկումների առարկան մարդն է, և նրա դիտարկման օբյեկտին բնորոշ առանձնահատկությունները ոգեղեն են:

Դիտարկումների բարդ ծրագիրը պետք է ներառի նաև երեխայի ֆիզիկական կողմերը, քանի որ հենց բարդ խնդիրներին պատրաստվելը պետք է լինի երեխայի ֆիզիկական կարիքների իմացումը, սկսած ծնունդից, մինչև այն պահը, երբ երեխան զարգանում է այնքան, որ նրա հոգեկան կյանքը դառնում է հասանելի ազդեցությունների համար: Այս ամենի ետևում նկատի չունեմ պարզապես անատոմիայի, ֆիզիոլոգիայի, և հիգիենայի տեսական դասընթաց ուսուցչուհու համար: Սա ավելի շուտ «փորձառություն» է երեխաների միջավայրում, փորձառություն, որի նպատակն է հետևել հնարավոր ճշգրտությամբ նրանց զարգացմանը և կանխատեսել նրանց ֆիզիկական բոլոր կարիքները: Ուսուցիչը, ուսուցչուհին պետք է պատրաստվեն կենսաբանական գիտությունների մեթոդով` տեսանելիորեն ուսումնասիրելով այն բնագավառները, որոնք ուսումնասիրում են բնագետ ուսանողները և բժիշկները լաբորատորիաներում իրենց առաջին փորձերի ժամանակ, մինչև որ կարողանան թափանցել իրենց կողմից ուսումնասիրվող գիտության ավելի խորը շերտերը:

Նույնը պետք է դառնա նոր ուսուցչուհու գիրքը, աբուբենը, ինչը ձևավորում է նրա հոգեկան աշխարհը, որպեսզի նա կարողանա ուղղորդել մանկական կյանքը: Դաստիարակի գիտակցության մեջ նման պատրաստումը պետք է արթնացնի կյանքի ընկալումը, որը նրան ամբողջովին կփոխի, նրա մեջ հատուկ «ակտիվություն» կառաջացնի, հատուկ «կարողություններ»` իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ուսուցչուհին երեխայի համար պետք է դառնա «մայրական» ուժի հաղորդողը:
Բայց սա «պատրաստման» միայն մեկ կողմն է: Ուսուցչուհին չի կարող կանգ առնել կյանքի շեմին, գիտության այն ուսումնասիրողների նման, ովքեր դիտարկում են բույսերը կամ կենդանիներին և բավարարվում են միայն նրանով, որ բացահայտում են դրանց ծագումնաբանությունը և ֆիզիոլոգիան: Ուսուցչուհու խնդիրը չպետք է սահմանափակվի նաև «մարմնի գործունեության խանգարմանը» ուշադրություն դարձնելով, մանկական հիվանդությունների մասնագետների նման, ում հետաքրքրում են պաթալոգիաները: Ուսուցչուհին պետք է հասկանա այդ գիտությունների սահմանափակությունները: Նա և´ կյանքի տաճարում, և´ գիտության տաճարում հավատացյալների բազմության մեջ հավատքի ծառայող է:

Նրա գործունեության ոլորտը ավելի լայն ու ավելի սքանչելի պետք է լինի` նա պատրաստվում է դիտարկելու «մարդու ներքին կյանքը», օրգանական նյութի հրաշքների զարմանալի դաշտը նրա համար բավարար չէ, մարդկության ամբողջ կյանքի և կրոնի հոգևոր պտուղներն անհրաժեշտ են նրա հոգևոր ծարավը հագեցնելու համար: Մշակույթի, սիրո, սրբության բարձրագույն դրսևորումները բնորոշ են կյանքի համար, որը նա ոչ միայն պետք է դիտարկի, այլև սպասարկի և որը միևնույն ժամանակ իր «սեփական կյանքն է»: Ոչ թե իրենից հեռու սառը, չոր մի բան: Նրա սեփական կյանքը, բոլոր մարդկանց հետ միասին, ընդհանուր կյանք է, մարդու միակ իրական կյանքը:

Գիտական լաբորատորիան, բնությունը, որտեղ ուսուցչուհին սովորում է «ներքին կյանքի երևույթներ դիտարկելը», պետք է դառնա դպրոցը, որտեղ ազատ երեխաները զարգանում են զարգացնող նյութերի միջոցով:

Եվ երբ ուսուցչուհին զգում է, որ իր մեջ վառվում է երեխայի հոգոր դրսևորումների նկատմամբ կրակոտ հետաքրքրություն, երեխաներին դիտարկելու խորը ուրախություն և անհագ ծարավ, այդ ժամանակ նա գիտի, որ ինքը «նվիրյալ» է:

Այդ ժամանակ նա սկսում է «ուսուցչուհի» դառնալ:
 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ