ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր ուսումնական գործունեությունը իրականացնում է՝ հիմնվելով տարվա համար հաստատված տոնացույցին: Այս տոնացույցը կազմակերպելուն մասնակից են լինում կրթահամալիրի բոլոր սովորողները և դասավանդողները: Օտար լեզվի ընտրությամբ գործունեության խումբը մասնակցում է բոլոր միջոցառումներին:

Ընտրությամբ գործունեության ծրագիրը կազմելիս դասավանդողը նախօրոք որոշում, նախագծում է այն թեմաներն ու նյութերը, որոնք տարվա ընթացքում պետք է ընթերցվեն, թարգմանվեն, գործածվեն: Կրթահամալիրի տոնացույցը այս դեպքում դառնում է ընտրությամբ գործունեության առարկայական ծրագրի բովանդակության հիմք, բաղկացուցիչ մաս: Այն հուշում, կարգավորում է այն թեմաների շրջանակները, որոնք ուսուցանվելու, հետազոտվելու կամ ուսումնասիրվելու են տարվա ընթացքում: Քանի որ տոնացույցը հաստատվում է ուսումնական տարվա սկզբում, ապա դասավանդողը առարկայական ծրագրի մեջ նախօրոք ընդգրկում է այն թեմաները, որոնք առնչվում են տոնացույցով որոշված օրերին: Մասնակցության ձևերը կարող են լինել տարատեսակ, ակտիվ կամ պասիվ, ուղղակի կամ անուղղակի: Ինչպես տարատեսակ են մասնակցության ձևերը, այնպես էլ տարբեր կարող են լինել ուսումնական պարապմունքները, գործնական աշխատանքի այն ձևերը, որով սովորողը մասնակցում է այդ միջոցառումներին.

  • Օրվան առնչվող նյութերի թարգմանություն (անգլերենից, ռուսերենից հայերեն և հակառակը)
  • Տոնակատարության ընթացքի մեկնաբանությունը անգլերեն (լրատվություն, մեկնաբանություն, օրվա քրոնիկոն)
  • Տոնին վերաբերող տեսաֆիլմի, ֆոտոֆիլմի պատրաստում
  • Աուդիոդաս, վիդեոդաս (սովորողները ինքնուրույն ձայնագրում, լուսանկարում կամ նկարահանումներ են կատարում, ինքնուրույն պատրաստում նյութերը)
  • Բեմադրություններ, ճամփորդություններ
  • Անգլերեն, ռուսերեն երգերի ձայնագրում, կարաոկեների պատրասոտւմ 

Նյութերը տեղադրվում են ընտրությամբ խմբի բլոգում (http://englishclub-mskh.blogspot.com), որից հետո լավագույն նյութերը տեղադրվում են կրթահամալիրի կայքում: Անգլերեն լեզվով նյութերը տեղադրվում են կրթահամալիրի կայքի անգլերեն էջում: 

Քանի որ սովորողները տոնացույցին առնչվում են ոչ միայն օտար լեզվի շրջանակում, ապա նյութերը և դասերը կարող են համագործակցային լինել՝ օտար լեզու-երգ, անգլերեն-ռուսերեն-հայոց լեզու, օտար լեզու-տեխնոլոգիա, օտար լեզու-պատմություն և այլն: Սովորողները տոնացուցային իրենց նյութերով կարող են մասնակցել մեդիաօլիմպիադաներին՝ առաջարկելով իրենց կազմած առաջադրանքները:

Ներկայացնեմ 2012-2013 ուստարվա տոնացույցով որոշված տոներին օտար լեզվի ընտրությամբ գործունեության խմբի մասնակցության մի քանի օրինակ.

  • Սեպտեմբերի 23 - նոյեմբերի 25 - մեդիաօլիմպիադա «Աշուն». օտարալեզու առաջադրանքները սովորողները պարտադիր պետք է կատարեն, իրենք կարող են կազմել առաջադրանքներ իրենց տարեկիցների կամ փոքրերի համար, դասավանդողների համար։
  • Սեպտեմբերի 19-25 - Կոմիտասյան օրեր: Սովորողները ուսումնասիրում են Կոմիտասի կենսագրությունը տարբեր աղբյուրներից, ծանոթանում նրա պոեզիային, ընթերցում դրանց թարգմանությունները անգլերեն և ռուսերեն: Կատարում են վերծություններ: Սովորողները ընթերցում են անգլերեն և հայերեն բանաստեղծությունները, ձայնագրում դրանք, աուդիո կամ վիդեո դաս պատրաստում: Smart Notebook կամ PowerPoint ծրագրերով նյութ պատրաստում:
  • Հոկտեմբերի 5 - ուսուցչի օր. սովորողները պարզում են, թե ինչպես են նշում այդ տոնը այլ երկրներում, նյութ պատրաստում դրա մասին: Կայքում տեղադրում իրենց անգլերեն շնորհավորանքները դասավանդողներին: 
  • Հոկտեմբերի 7-9 - DigiTec Expo 2012-սովորողները այցելում են ցուցադրության տաղավարներ, հանդիպում օտարերկրյա այցելուների հետ, օտար լեզվով հարցազրույցներ վերցնում, կայքում տեղեկատվական նորություններ տեղադրում` տեքստային կամ ռադիոլուրի տեսքով:
  • Նոյեմբերի 15-18 – Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը -Սեբաստացու օրերին սովորողները տարբեր օտարալեզու կայքերից Մ.Սեբաստացու մասին նյութեր են գտնում, թարգմանում: Կայքի համապատասխան բաժնում տեղադրում են տոնախմբության մասին պատմող լուրերը տվյալ օտար լեզվով:
  • Դեկտեմբերի12-24 – ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարներ-ամանորյա կարաոկեների պատրաստում, կարաոկեների CD, ամանորյա տոնախմբության նախապատրաստում-դիմակներ, այլազգի սովորուոյթներ, տարատեսակ տոնածառեր (այս ամենի մասին նյութերը հայթայթվում են օտարալեզու տարբեր կայքերից, թարգմանվում են, տեղադրվում կայքում, օգտագործվում ամանորյա տոնախմբությանը)։
  • Դեկտեմբերի 24 -28 – ամանորյա ծեսեր-Մարմարյա սրահում օտար լեզվով երգերի կատարում (երգերը նախօրոք ընտրվում են, թարգմանվում, պատրաստվում են դրանց կարաոկեները): Կարող են լինել նաև օտար լեզվով բեմադրություններ։
  • Ապրիլի 26-30 – էկոտուրի շրջանակներում էկոլոգիական խնդիրներին վերաբերող ֆիլմեր են թարգմանում օտար լեզվից (հայերեն ձայնագրությունը կամ տեքստը կցվում է ֆիլմին), տեղադրում կայքում: Բարձրաձայնում են իրենց շրջապատող էկոլոգիական խնդիրները, օտար լեզվով ներկայացնում խնդիրը, փորձում տալ լուծումներ, համեմատում են այլ երկրներում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների և դրանց լուծման հետ:
  • Մայիսի 29- հունիսի 8 – ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման տարեկան հաշվետվություններ-հաշվետվությունները տեղադրվում են կայքում «Հաշվետվություն» բաժնում: Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացվում է կատարված աշխատանքը (անհատական և խմբային), կայքերում տեղադրված նյութերի հղումները, օգտագործված ռեսուրսները, թարգմանված նյութերի աղբյուրները: Հաշվետվությունները կարող են լինել անգլերեն:
  • Հունիսի 1-10 – Թատերական ստուգատես- օտար լեզվով ներկայացումներ (տարբեր ժանրերի)
  • Հունիսի 18-20 – Ամենամյա երաժշտական փառատոն - անգլերեն երգեր, կարաոկեներ, անհրաժեշտության դեպքում թարգմանչական ծառայությունների մատուցում (եթե այլ սովորողները օտար լեզվով երգ են ցանկանում երգել, սակայն ծանոթ չեն բովանդակությանը, չգիտեն իմաստը, նրանք կարող են դիմել ընտրությամբ խմբին` իրենց օգնելու համար):

Այսպիսով, սովորողները մասնակցում են կրթահամալիրի բոլոր միջոցառումներին, նյութեր, հոդվածներ, թարգմանություններ ներկայացնում, ներգրավում իրենց դասընկերներին, ծնողներին, բարեկամներին, այլ դպրոցի սովորողներին:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ