ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

Արդեն մի քանի տարի է, ինչ կրթահամալիրում տոնացույցով նախատեսվում և նշվում են թումանյանական օրերը: Թումանյանի ստեղծագործությունների թեմաները, ժանրերը բազմազան են, բառ ու բանով հարուստ, բազմաբովանդակ՝ պատումներ՝ լեզվական յուրահատուկ կառույցներով, խաղ-ռիթմով փոքրիկ խաղիկներ, ոտանավորներ, լեգենդներ, հեքիաթներ: Դա ոչ միայն ուսումնական աշխատանքը հետաքրքիր դարձնելու հնարավորություն է տալիս, այլև ուսուցման կազմակերպման տարբեր ձևեր (խաղ, թատրոն, մնջախաղ, ասմունք-պատում, մեդիագրքերի ստեղծում) կիրառելու:

Լեզվագործունեություն

Անկախ այն հանգամանքից, թե ուսուցիչը Թումանյանի որ հեքիաթն է ընտրել ուսումնական գործունեությունը կազմակերպելու համար, աշխատելու սկզբունքները հիմնականում նույնն են: Տարբեր են միայն տվյալ դասարանում լուծվող խնդիրները: Նախ՝ ուզում եմ նշել, որ դասավանդողը և սովորողը պետք է Թումանյանի շատ հեքիաթներ բերանացի իմանան: Բնակականաբար, նրանք հեքիաթն ուղղակի անգիր չեն սովորում: Սովորողները դասարանում այնքան են աշխատում տեքստով, կարդում, լսում, քննարկում, վերլուծում, բնութագրում հերոսներին և նրանց արարքները, իրենց պատկերանցնում հերոսների փոխարեն, հեքիաթը, պատմվածքը ներկայացնում մնջախաղով, տիկնիկային կամ թատերական ներկայացմամբ, մինչև այն յուրացնում են. խաղալով, զրուցելով աննկատ սովորում են հեքիաթը: Երբ սովորողը արդեն յուրացրել է հեքիաթը, հասկացել է հեքիաթի իմաստը, ճանաչել հերոսներին, կարելի է արդեն, ռոդարիական հնարքներ օգտագործելով, փոխել հեքիաթի ընթացքը կամ ավարտը, նոր հերոսներ ներմուծել կամ հեքիաթների շիլափլավ անել: Արդյունքում ունենում ենք նույն հեքիաթը` տարբեր ավարտներով, այլ հերոսների մասնակցությամբ, նոր լուծումներով: Այս նոր հեքիաթներն էլ կարող են հավաքվել մեկ էլեկտրոնային ընթերցարանում և դառնալ ուսումնական նյութ: Ամփոփելով կատարած աշխատանքները՝ սովորողները սցենարներ են գրում և բեմադրում:
Հեքիաթները կարելի է բեմադրել բնագրով կամ փոփոխված տարբերակներով:

Բանաստեղծության յուրահատկությունը ռիթմն է, որն էլ աշխատանքի նոր հնարավորություններ է տալիս, այն ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում: Սովորողները բանաստեղծություները կարդում են տարբեր ռիթմերով, ծափերով, դոփերով, շրխկաններով… Սովորողները լսում, կարդում, պատմում են բանաստեղծությունը, նկարում են ամբողջությամբ կամ իրենց դուր եկած որևէ հատված: Փորձում են միայն գույներով նկարել բանաստեղծության «տրամադրությունը»: Գտնում են անհասկանալի բառերն ու դրանց բացատրությունները: Անգիր են անում իրենց դուր եկած հատվածը, հիմնավորում են ընտրությունը: Paint ծրագրով նկարում են բանաստեղծության տողերը և PawerPaint ծրագրի միջոցով պատրաստում են մեդիագրքույկ: Այս աշխատանքներն անելու ընթացքում էլ նրանք սովորում են բանաստեղծությունները: Թումանյանական օրերին ուսուցիչների կողմից ընտրվում են այն բանաստեղծությունները, որոնք պետք է բոլոր սովորողներն իմանան: Այս բանաստեղծություններն ուսուցանվում են առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ, և շաբաթվա պատասխանատու դասարանը պատրաստում է այդ բանաստեղծություններով հոլովակներ, տեսաֆիլմեր:
Բանաստեղծությունը աշխատանային նյութ է նաև երաժշտության դասին՝ ռիթմ, մելոդիա և բառ, խոսք:

Տեխնոլոգիա
Մեդիամիջոցների կիրառումը հնարավորություն է տալիս բանաստեղծություններն ու հեքիաթները դարձնել աուդիոգրքեր և տեսաֆիլմեր, որոնք էլ կարող են դառնալ ուսումնական նյութեր մյուս սովորողների համար:
Հեքիաթների հիման վրա ֆիլմեր պատրաստելու մի քանի տարբերակ կա: Սովորողները Paint ծրագրով նկարում են հեքիաթի հերոսներին, դերերով կարդում են, ձայնագրում և ֆիլմ պատրաստում:
Պլաստիլինից, խմորից կամ կավից ծեփում են հեքիաթի հերոսներին, ֆոտոնկարներ անում, ձայնագրում են հեքիաթը և ֆիլմ պատրաստում: Կարող են նաև ծեփած հերոսներով տիկնիկային ներկայացում խաղալ տեսաֆիլմ և պարաստել:
Երրորդ –չորրորդ դասարաններում տարբեր թափոններից պատրաստում են հեքիաթի հերոսներին, տիկնիկային ներկայացում խաղում, նկարում և ֆիլմ պատրաստում: Հեքիաթների և բանաստեղծությունների ձայնագրումը, բացի մյուսների համար ուսումնական նյութ լինելուց, ունի ևս մեկ առավելություն: Սովորողները լսում են, թե ինչպես են իրենք կարդում, որ բառերն ու արտահայտություններն են սխալ արտասանում, ուղղում են սխալը: Սովորողների խոսքը դառնում է ավելի գրագետ, հստակ և արտահայտիչ: Սովորողները խոսքի առոգանությաբ, շեշտադրությամբ տրամադրություն, հոգեվիճակ արտահայտելու կարողություն են ձեռք բերում, խոսքի կուլտուրա է մշակվում, կարևորվում է խոսքը, դրա մշակումը:

Ես և շրջակա աշխարհը
Առաջին և երկրորդ դասարանի սովորողների հետ զրուցում ենք Թումանյանի մասին, ով է, որտեղ է ծնվել, երբ: Այցելում ենք Թումանյանի թանգարան. մինչ այդ  պատրաստվում ենք այդ ուսումնական ճամփորդությանը:
Մաթեմատիկայի դասին կարող են հաշվել հեքիաթի հերոսներին, մեկ կամ երկու հերոս ավելացնել կամ պակասեցնել: Խնդիրներ կազմել, որոնց հերոսները Թումանյանի հերոսներն են, բովանդակությունը բխում է հեքիաթներից: Սկզբում ո՞վ կար հեքիաթում: Ո՞վ ավելացավ: Քանի՞սը եղան:
Դիմացի սա՞րն էր բարձր, թե՞ կտուրը, ինչո՞ւ են այդպես կարծում:
Քանի՞ ժամ ճանապարհ գնացին…
Բերված յուրաքանչյուր հարցով խնդիր են կազմում, խնդիրները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից: Այս դեպքում պայմանը փոխելու, նոր պայման հորինելու հնարավորությունը մեծ է: Խնդիր-պատմություններ են ստանում:
Մաթեմատիկայի դասին կարող են նաև ճշտել Թումանյանի ծննդյան թիվը և հաշվել, թե այս տարի քանի տարեկան կդառնար նա, քանի տարեկանում է գրել այս ստեղցագործությունը: :
Սովորողները կարող են աշխատել նաև խմբերով և վերջնական արդյունքը միասին ներկայացնել: Այսպիսի հանձնարարությունները նպաստում են սովորողների համագործակցային կարողությունների զարգացմանը:

Կարող են լինել նաև ընտանեկան աշխատանքներ: Սովորողը կարող է իր ընտանիքի հետ միասին պատրաստել որևէ նյութ (Թումանյանի մասին պատմող, տիկնիկային կամ թատերական ներկայացման ֆիլմը, բանաստեղծության կամ հեքիաթի աուդիոգիրք, հարցազրույցներ…)։

Նախագծի իրականացման ավարտից հետո կունենանք մեդիահավաքածու-ընթերցարան, որտեղ կլինեն մեծ լոռեցու ստեղծագործությունները տարբեր մոտեցումներով և լուծումներով: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ