ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աստղացուցարանը բնագիտության լաբորատորիայում գործում է որպես աստղագիտության յուրատեսակ ուսումնական կաբինետ, որտեղ կազմակերպվում են «Ես և շրջակա աշխարհը», «Բնագիտություն», «Ֆիզիկա» դասընթացների ծրագրերով տիեզերքի նկատմամբ հետաքրքրություն և տիեզերագիտական գիտելիք փոխանցելու համար: Այստեղ իրականացվում է նաև աստղագիտության լրացուցիչ կրթություն` օգնելով սովորողներին ձեռք բերել գիտելիքներ, զարգացնել հետազոտական հմտություններ, սեր առաջացնելով դեպի աստղագիտությունը:

Աստղացուցարանում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են հատուկ 360˚ ձևաչափով (այսինքն՝ դիտվում են բոլոր կողմերից), ինչպես նաև գլխավերևում ցուցադրման համար, այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, ավելի բնական, քան մնացած այլ տարածական ցուցադրման միջոցները: Այն հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծելու վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնելու երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ:

Աստղացուցարան կարող են այցելել նաև այլ դպրոցների, դասարանների խմբերը՝ 1-4 դասարանցիները՝ 10-20 հոգով, 5-12-րդ դասարանցիները՝ 10-15, խառը խմբեր և անհատներ: Ցուցադրությունների տևողությունը 30-45 րոպե է: Այցելության համար գրանցվում են նախօրոք` նշելով նախընտրած թեման: Աստղացուցարանում առայժմ ցուցադրվում է հինգ ֆիլմ.

  • Գիտարշավ Արեգակնային համակարգով
  • Համաստեղությունները ըստ տարվա եղանակների
  • Երկու ապակյա փոքրիկ կտորներ.զարմանալի աստղադիտակ
  • IBEX արբանյակը
  • Անիմացիա

Ֆիլմադրանը հարստացնելու համար ուսումնասիրում ենք շուկան, փորձում ենք համացանցում գտնել տեղեկություններ: Նախագծի նպատակն է զարգացնել սովորողների բնագիտական գիտելիքները և գիտական ճիշտ աշխարհայացքը, սովորողների ստեղծարար մտածողությունը, սովորեցնել մարդկային գյուտերի հաջորդականությունը` սկսած նախամարդուց, մինչև մերօրյա իրականություն: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ